ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Չնայած արգելքին, այս ամիսներին Հայաստանում թուրքական ապրանքների պակաս չի եղել

25 Հունիս 2021

Կառավարությունը որոշել է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։ Պատերազմի օրերին սահմանված այս արգելքը ուժի մեջ էր մտել նախորդ տարեվերջին և ԵԱՏՄ կարգավորումներով կարող էր կես տարի ժամկետ ունենալ, ուստի կառավարությունը որոշեց այն երկարաձգել։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս արգելքը ոչ միայն տնտեսական սանկցիա է պատերազմի ժամանակ Ադրբեջանին անթաքույց աջակցած Թուրքիայի նկատմամբ, այլև հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի խոսքով՝ արգելքի ներդրումից ի վեր Թուրքիայից ներկրման ծավալները նվազել են 70 տոկոսով: Քերոբյանն, այդուհանդերձ, շուրջ 2 երկու ամիս առաջ խոստովանել էր՝ զարտուղի ճանապարհներով թուրքական ապրանք Հայաստան մտնում է։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այս ամիսների ընթացքում Հայաստանում թուրքական ապրանքների պակաս չի եղել: Ըստ նրա` պատերազմի օրերին ընդունված այս որոշումը լավ մտածված ու հիմնավորված չէր. «Չնայած պաշտոնական վիճակագրությամբ` 70 տոկոսով կրճատվել է նախորդ տարվա համեմատ թուրքական ապրանքների ներկրումը, բայց սպառման շուկայում, մանրածախ առևտրում այդ ապրանքները կան: Այդ ապրանքները ներկրվում են Հայաստան այլ ապրանքների` այլ երկրների անվան տակ և վաճառվում են շատ ազատ: Այս որոշումը երկար մտածված չէր, հիմնավորված չէր` պայմանավորված իրավիճակով, և հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս որոշման մեջ կան բազմաթիվ բացեր: Նույն այս կառավարությունն այս ընթացքում որոշումը մի քանի վերանայեց, որոշ ապրանքային խմբեր ավելացրեց»:

Տնտեսագետի խոսքով` այս որոշումը ձևական բնույթ ունի և որևէ տնտեսական վատ հետևանք չի առաջացնում Թուրքիայի համար, և հակառակը՝ տեղական տնտեսվարողներն էլ այս որոշումից չեն շահում. «Այս որոշման հիմքում ընկած է պոպուլիզմը»:

Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ էկոնոմիկայի նախարարն ամիսներ առաջ հայտարարում էր թուրքական ապրանքների վաճառքն էլ արգելելու մտադրության մասին. «Ակնհայտ է, որ նրանք նույնիսկ այդ խոստմանը տեր չեղան, և նրանք ունեն մի որոշում, որը, ըստ էության, չի կատարվում»:

«Ազատությունն» այսօր Երևանի ամենահայտնի տոնավաճառներից մեկում էր. առևտրականներից ոմանք պնդում էին` իրենք թուրքական ապրանքներ չեն վաճառում, սակայն տեսախցիկից դուրս խոստովանում էին՝ շատերն են բերում. «Նորմալ է, պիտի արգելեն, պիտի չգա, պիտի մարդիկ իրենք հասկանան, որ չբերեն»:

Անկողնային պարագաներ վաճառող տղամարդկանցից մեկն ասաց՝ կողմ է կառավարության այս որոշմանը, բայց պետությունը պետք է իրենց աջակցի. «Ասին` Թուրքիայից չի կարելի բերել, հա, համամիտ եմ երկու ձեռքով, ներքինը թող զարգանա, կտորը բերում եք, այստեղ արտադրեք, ծախեք, թուրքինը պիտի՞ ծախենք, մերը ծախենք, բայց աջակցի` ոնց անենք»:

Հարևան երկրից, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի 91 թվականից ի վեր, հիմնականում ներկրվում էր տեքստիլ արտադրանք, ցիտրուսային մրգեր, լոլիկ, շինանյութ, լվացող և մաքրող միջոցներ, սարքավորումներ և այլն։

Պատերազմին ու քովիդին նախորդած 2019-ին թուրքական ավելի քան 268 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, որից շուրջ 70 միլիոն դոլարի հագուստ։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր՝ մտադիր են այս արգելքը պահել այնքան ժամանակ, մինչ Թուրքիայից ներկրվող ապրանքները փոխարինվեն Հայաստանում կամ այլ երկրներում արտադրվածներով։

azatutyun.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company