ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ճգնաժամը հաղթահարված չէ, պայքարը շարունակվում է․ Արթուր Խաչատրյան

28 Հունիս 2021



․․

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը չի կիսում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի տեսակետը, թե ԱԺ արտահերթ ընտրություններով ավարտվեց պատերազմից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը: Ավելին` ընդդիմադիր գործչի խոսքով` պայքարը շարունակվում է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Արթուր Խաչատրյանի azatutyun.am -ին տված հարցազրույցից

– Պարո՛ն Խաչատրյան, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, համաձա՞յն եք:

– Ոչ, ներքաղաքական ճգնաժամ առաջացավ, որովհետև մենք պարտվեցինք պատերազմում, և նաև հետպատերազմյան զարգացումները էլ ավելի խորացրեցին ճգնաժամը: Եվ քանի դեռ այդ հետպատերազմյան զարգացումների արդյունքում առաջացած բացասական երևույթները չեն վերացել, և երկիրը չի դուրս եկել զարգացման հետագծի վրա, ինչն այս իշխանությունների դեպքում ես կարծում եմ` անհնար է, ես կարծում եմ` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին խոսելը առնվազն կա՛մ միամտություն է, կա՛մ ուղղակի մարդկանց հերթական անգամ կեղծ հույսեր տալ է:

– Ըստ ամենայնի, նկատի ունի, որ փողոցից պայքարը տեղափոխվում է խորհրդարան, խնդրեմ, եկեք, ինչքան ուզում եք, քննադատեք, ձերն առաջարկեք:

– Խորհրդարան գալը և փողոցային պայքար շարունակելը փոխադարձաբար բացառող պատահարներ չեն: Եվ պայքարը կարելի է և պետք է տանել թե՛ խորհրդարանում, թե՛ արտախորհրդարանում, թե՛ փողոցում: Թող ինքը մեր փոխարեն չորոշի` մենք փողոցում շարունակելու ենք պայքարել, թե ոչ:

– Նաև ձեր կողմից ճգնաժամի պատճառ բերվում էր, որ սա այլևս 2018-ի 70 տոկոսանոց իշխանությունը չէ, կորցրել է լեգիտիմությունը: Հիմա վերգտավ` 70 չէ, 54:

– Այո, բայց մի մոռացեք, որ ինքը հաջողացրեց 3 տարվա ընթացքում կորցնել մոտ 200 հազար ձայն, կարծեմ, ավելի մեծ կորուստ արձանագրել են մեկ էլ հանրապետականները 18 թվականին` 17 թվականի համեմատ: Այսինքն` ինքը կորցրեց 190 հազար մարդ, ինքը խորհրդարանում կստանա ակտիվ ընդդիմություն, իրական ընդդիմություն, արմատական ընդդիմություն, որը խորհրդարանում իրեն շատ այլ կերպ կպահի, քան մինչ այս գործող ընդդիմությունը:

Այնպես որ, չէ, լեգիտիմության մասին եթե խոսում ենք, թող Սահմանադրական դատարանի որոշումը գա, որովհետև Վարչական դատարանի որոշում ունենք, որն արձանագրել է, որ եղել են խախտումներ: Այնպես որ, այս հայտարարությունները, որ սա առանց խախտումների անցկացված միակ ընտրությունը, արդեն այդպիսին չէ:

Հիմա մնում է մյուս խնդիրները տեսնել, թե այդ խախտումները որքանով են ազդել ընտրությունների ելքի վրա: Իսկ որ այդ խախտումները եղել են աստղաբաշխական չափերի, կարծում եմ` որևէ մեկի համար գաղտնիք չի: Օրինակ` վարչապետը գնացել է, վարչապետի ԺՊ եղած ժամանակ, տեսեք, գնացել է ինչ-որ գյուղ, ասում է` այս գյուղի ճանապարհը պետք է ասֆալտապատենք, շրջվում է, տարածքային կառավարման նախարարին ասում է` ե՞րբ կասֆալտապատենք, մինչև այս տարվա վերջ: Այսինքն` եթե դա բացահայտ ընտրակաշառք չի, ապա էլ ի՞նչ է:

Ստացել ենք այսքան ձայներ, մենք այդ ձայների տերը պետք է լինենք և քիչ-քիչ պետք է մեծացնենք մեր ներկայությունը խորհրդարանում, նաև գալիք ընտրություններին, որոնք մեր խորին համոզմամբ` էլի լինելու են արտահերթ, որովհետև այս իշխանությունները նախ Սահմանադրության փոփոխության հարց են տալու, երկրորդը` քանի որ ճգնաժամը չի հաղթահարվել, խորանալու է, թե՛ Արցախի հետ կապված, թե՛ տնտեսության հետ կապված, կլինեն նոր արտահերթ ընտրություններ` իմ խորին համոզմամբ: Եվ արդեն այդտեղ շատ ավելի լուրջ կլինի պայքարը:

– Բայց այս հայտարարությունները հնչում են ժամանակին ձեր ասածի ֆոնին, որ ոչ մի ձայն էլ չունի այս իշխանությունը, վստահություն չունի, և ձեր նշաձողը հիշեք` քարոզարշավին հայտարարել, որ իշխանության ժամերը հաշված են, վերջնահաշվարկ էիք դրել, և պարզվում է` դա ընդամենը 21 տոկոս է, պարո՛ն Խաչատրյան:

– Դա ընդամենը 21 տոկոս է, բայց 270 հազար մարդ է, դա նշանակում է, որ բնակչության զգալի մի հատված մեզ է վստահել: Մենք մնացել ենք հիմնական ընդդիմադիր ուժ, և մենք պատվով կկատարենք մեր այդ առաքելությունը, հետագայում նաև իշխանությունը փոխելու:

– Ո՛չ միջազգային, ո՛չ տեղական դիտորդները ընտրությունները չեն համարում կեղծված այն իմաստով, որ խախտումները որևէ ազդեցություն չեն ունեցել: Ավելին` երևի ծանոթ եք, անգամ ընդդիմության են մեղադրում կեղծիքների փորձերի մեջ, «Անկախ դիտորդին» կարող եմ վկայակոչել, «Ականատեսին», որոնք «Հայաստան» դաշինքի անունն են տալիս այդ թվում:

– Նախ անկախ դիտորդների մասին որ խոսում եք, ես ուզում էի իմանալ` ո՞ր անկախ դիտորդական կազմակերպության:

– Հայաստանյան դաշտում ներկայացված քաղհասարակությունը, պաշտպան կազմակերպություններ:

– Քաղացիական հասարակությունը, ցավոք սրտի, էապես քաղաքականացվեց դեռևս 2018 թվականին, և դա Հայաստանի վրա խոշոր հաշվով բավականին մեծ բացասական ազդեցություն ունեցավ: Եթե կան կոնկրետ մեղադրանքներ, պետք է դիմեին ոստիկանություն, դատախազություն, քրեական գործեր հարուցվեին: Քանի չկա որևէ կոնկրետ ապացույց, ինչ-որ մեղադրանքներ, թե «Հայաստան» դաշինքը կեղծիքների է դիմել, իհարկե աբսուրդ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company