ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում. Թադևոս Ավետիսյան

30 Հունիս 2021

AZGonline-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանի հետ:

– Պարոն Ավետիսյան ինչպե՞ս կնկարգրեք Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը: Ի՞նչ վիճակում է այն գտնվում:

Ընդհանուր գնահատումը հետևյալն է, որ շարունակում է դեռևս անկումը և տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս: Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.3% հունվար-մայիս ամիսների աճը ըստ էության դա չի նշանակում, որ տնտեսությունը իրականում վերականգնվում է, որովհետև դրան զուգահեռ միջին գնաճը՝ պաշտոնական վիճակագրությամբ, գերազանցում է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին, այսինքն՝ վերջինս 5.5% է: Եթե մենք տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը նայենք, այստեղ հիմնականում 14% աճել է շինարարությունը և, ըստ էության, սա ավելի շատ ճանապարհաշինության, ասֆալտապատման աշխատանքներն էին՝ նախընտրական դրդապատճառներով պայմանավորված: Աճել է նաև առևտուրը, յոթից մի քիչ ավել տոկոս, որը բերել է ընդհանուր ցուցանիշի աճին, այստեղ էլ ասենք, որ օրինակ՝ սննդամթերքի գնաճը մոտավորապես 7.5% է, այսինքն՝ գրեթե այնքան, որքան գնաճը: Կարճ ասած այստեղ իրական հատվածի աճ մենք չունենք՝ նախորդ տարվա համեմատ: Դա երևում է նաև արդյունաբերության ցուցանիշով: Արդյունաբերության ցուցանիշը նույն է ինչ որ նախորդ տարի, այստեղ գրեթե փոփոխություն չկա, բայց արդյունաբերական ապրանքների գները աճել են 9% և ավել: Այսինքն եթե գնաճով ֆիլտրենք, մենք ունենք մոտավորապես երկնիշ անկում՝ արդյունաբերության ոլորտում և սա այն դեպքում՝ վերաբերում է բոլոր ցուցանիշներին, երբ նախորդ տարի մարտից սկսած տնտեսական համատարած սահմանափակումներ էին գործում՝ COVID-19-ով պայմանավորված, այսինքն՝ այստեղ կա նաև բազայի էֆեկտը:

– Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մեր տնտեսությունում ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, ի՞նչ բացասական կամ դրական փոփոխություններ եղան:

– Համախառն ներքին արդյունքի աճը մոտ 2.5-3 անգամ զիջել է պետական պարտքի աճի ցուցանիշին, սա խիստ մտահոգիչ է: Այսինքն պետական պարտքը աճել է շատ ավելի բարձր տեմպով, իսկ այս պարագայում օրինակ՝ 2019թ-ին , երբ ունեցել ենք 7.5-7.6% տնտեսական աճ, համախառն ներքին արդյունքի աճ, նույնիսկ այդ պարագայում երբ այն հիմնականում պայմանավորված էր ներկրվող ավտոմեքենաների ծավալի աճով և այդ ամենին գումարած էապես ավելացավ հանքահումքային արդյունաբերությունը ու մեծ հաշվով տնտեսական կառուցվածքում՝ նույն 2019 թվականին, արտահանման շեշտակի աճ չենք ունեցել: Նաև չենք ունեցել ամենակարևորը՝ կապիտալ ներդրումների ներհոսքի ավելացում: Խոսքս վերաբերում է արտասահմանյան կապիտալի և առհասարակ օտարերկրյա ներդրողների թվի նվազմանը: Կայուն կերպով աճ է գրանցել կառավարության խմբակի պարգևավճարները: Սա է ընդհանուր իրավիճակը: Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

– Օրերս ականատես եղանք, որ Արմավիրի մարզի բնակիչները ջրի խնդիր ունեն: Որտե՞ղից է գալիս այս խնդիրը: Ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում, թե՞ խնդիրը այլ տեղում է:

– Տեսեք, տապալում են, բանաձևը սրանց հետևյալն է. տապալում են կոնկրետ խնդիր և դրա համար սկսում են գտնել մեղավորներ, ասենք ասում են՝ գյուղացիներն են մեղավոր, որովհետև ջուրը արդյունավետ չեն օգտագործում և այլն, և այլն:

– Ի՞նչ է անհարժեշտ մեր տնտեսությանը, որպեսզի այն կայուն զարգանա:

– Անհրաժեշտ է որպեսզի ունենանք իրապես գործող պրոֆեսիոնալ կառավարող թիմ, որը ոչ թե կառաջնորդվի իրենց նեղ անձնական շահերով և իրենց քաղաքական խմբակի, այլ իրապես երկրի շահերով: Առաջինը պետք է բացառվի պոպուլիզմը, ընդհանրապես ոչ թե նվազեցվի, այլ բացառվի: Երկրորդ՝ պատասխանատվությունը. այս խմբակը չունի պատասխանատվություն:
Չունեն իրական ծրագիր: Տեսեք բերում էին երջանկություն 2018թ խոստումներ, կենացներ, տապալեցին ամբողջությամբ: Այսինքն չկա պատասխանատվություն, չկա հստակ ձևակերպած խնդիր:

Չունեն մասնագիտական բավարար կարողություններ: Իրականում մենք ունենում ենք անդառնալի կորուստներ՝ տնտեսական համակարգի տեսանկյունից, որովհետև մրցակցությունը տարածաշրջանում այս COVID-19-ից հետո, նաև համաշխարհային տնտեսության մեջ պատիկներ անգամ խստացել է: Իսկ այս դեպքում դանդաղումը, ստի, կեղծիքի մթնոլորտի մեջ հանգիստ հանգրվանելը մեր համար, այսինքն՝ դրսի շուկաներ իմաստով խիստ բացասական հետևանքների է բերում: Մենք կորցնում ենք նաև մեր ունեցածը, տարիներ շարունակ ձեռք բերած հնարավորությունները, գործընկերներին և այլն:

Մանրամասները տեսանյութում՝

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company