ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Բիզնեսի ջարդի պայմաններում որևէ մեկը ներդրում չի կատարի․ Արթուր Խաչատրյան

01 Հուլիս 2021

Որքանո՞վ է բարձրացել երկրի կառավարման արդյունավետությունը ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքը փոխելով և, ասենք, Գյուղատնտեսության ու Սփյուռքի նախարարությունները հանելով, իսկ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունները միացնելով՝ հարցին, ՀՀ կառավարությունից պատասխանեցին, որ այդ հարցին պատասխանել հնարավոր չէ և իրենք «նման ընդհանրական տվյալներ չեն մշակում»։

«Վարչապետի աշխատակազմի այս պատասխանը ևս մեկ անգամ փաստում է այս կառավարության պրոֆեսիոնալիզմի բացակայությունը և պարզ պոպուլիզմը․ մենեջմենթի մեջ օրենք կա՝ չես կարող կառավարել մի բան, ինչը չես կարող չափել։ Իրենց պատասխանը ցույց է տալիս, որ իրենք խուսափում են պատասխանատվությունից, դա անպատասխանատու պոպուլիզմ է և ոչպրոֆեսիոնալիզմ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը։

Նա նկատեց, որ այդ մարդիկ «քայլ են կատարել»՝ փոխել են կառավարության կառուցվածքը, ինչը երկու տարի առաջ հիմնավորում էին կառավարման արդյունավետությունը բարձրացնելու պահանջով, բայց հիմա խոստովանում են, որ այդ հարցն իրենց ընդհանրապես չի հուզում։

«Այսինքն, ինչքանով է արդյունավետ եղել կառավարությունը, փաստորեն, վարչապետի աշխատակազմի համար ամենևին կարևոր չէ»,-ասաց տնտեսագետը։

Նա հիշեցրեց, որ իրենք դեռ 2019 թ-ին էին թմբկահարում, որ կառավարության կառուցվածքը փոխելով՝ նրանք վնաս են հասցնելու։

«Անտրամաբանական է Գյուղատնտեսության նախարարությունը միաձուլել Էկոնոմիկայի նախարարության մեջ, անտրամաբանական է կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը միավորել իրեր մեջ։ Իրենք չունեին փաստարկներ, այն ժամանակ դեռ իրենց միակ փաստարկն այն է, որ իրենք են մեծամասնությունը կազմել և իրենք են պատասխանատվությունը կրում կառավարության ծրագրի իրականացման համար։ Այդ քայլից երկու տարի հետո մենք տեսնում ենք, որ իրենք ձախողել են նաև այդ հարցում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պնդումը, որ համակարգը հակադրվում է բարեփոխումներին, բայց իրենք, միևնույն է, բարեփոխելու են, քանի որ ժողովուրդն իրենց «կադրային ջարդի մանդատ է տվել», ինչպես նաև համակարգը պետք է ծառայի իշխող ուժին, Արթուր Խաչատրյանը սիրողական պատկերացում է որակում՝ քաղծառայության համակարգը պետք է լինի քաղաքական կոնյունկտուրայից անկախ։

«Չես կարող գալ և այդ օրվա քաղաքական իշխանության քիմքին հաճո քաղաքացիական ծառայողներ բերել․ դա ճիշտ չէ։ Եվ երկրորդը՝ իսկ դուք ի՞նչ էիք ուզում անել, որ համակարգը ընդդիմանում էր, ի՞նչ եք արել, որ ընդդիմությունը հաղթահարեք․ հիմա փորձում են սեփական ձախողումները բարդել քաղծառայության համակարգի վրա՝ ճիշտ այնպես, ինչպես պատերազմում քաղաքական ձախողումը փորձում էին բարդել զինված ուժերի վրա»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Հիմա ևս, նրա համոզմամբ, իշխող ուժը մեղավորներ է փնտրում։

«Հիմա էլ չագուջով պար են անում՝ սա՛ ենք ջարդում, նա՛ ենք փշրում․․․ փշրող ե՞ք՝ գնացեք թուրքերին փշրեք, որ ամիս ու կես է՝ ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ Վերին Շորժայում և Սև լճերի տարածքում։ Ձեր մաղձը էլի ուզում եք թափել ժողովրդի վրա՞, այնպես, ինչպես նոյեմբերի 9-ին սպառնաց իրենց կուռքը՝ քաղաքացուն վրեժի կոչ անելով»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Զինված ուժերից մինչև առողջապահական համակարգ այլախոհ մասնագետներին աշխատանքից ազատման դիմումներ գրել հարկադրելով, նրա համոզմամբ, իշխանությունը տոտալ վերահսկողություն սահմանելու, նեոբոլշևիկյան դիկտատուրա հաստաելու քայլեր է անում։

«Սպառնում են նաև մասնավոր ընկերություններին․ ո՞ր օտարերկրյա ներդրողը Հայաստանում բիզնես կսկսի, եթե երկրի ղեկավարը սպառնում է մասնավոր ընկերություններին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, էներգետիկ համակարգի աշխատողներ․․․ իշխանությունն իրենց ճանկում պահելու համար չեն մտածում՝ ինչ հետևանք կունենա երկրի համար»,-ասաց նա։

Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ դոլարից, ընդ որում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 63 տոկոս է։ Սա կարմիր գիծ է։ Գործադիրը նախատեսում է մինչ 2026թ-ը պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ 60 տոկոսից նվազեցնել, ինչի համար կապիտալ ներդրումներ են պետք, որը չունենք։

Արթուր Խաչատրյանն առաջարկեց տեսնել՝ վերջին 3 տարում ի՞նչ ներդրումներ են եղել։

«2018 թ-ի վերջին, 2019թ-ի սկզբին Փաշինյանը գնում և ժապավեններ էր կտրում, բայց դրանք դեռ նախկին ժամանակներից եկած ներդրումներ էին, որոնք ուղղակի հասան ավարտին 2019-ի սկզբին։ Դրանից հետո որևէ ներդրում Հայաստանում չի եղել, ավելին՝ խոշոր ներդրող «Սանիտեկը» կառավարությանը դատի է տվել։ Այս պամաններում ակնկալել նոր ներդրումներ ծիծաղելի է։ Գյումրիի զարգացման ծրագրի մասին է խոսում, որի հետ իրենք առնչություն չունեն։ Երևում է նրանց բովանդակային թշվառությունը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Փաշինյանին հավատալ ցանկացողները կրկնում են, որ թոշակները բարձրացել են․ որտեղի՞ց է գումար վերցրել Փաշինյանը թոշակներն ու պարգևավճարները բարձրացնելու համար, եթե տնտեսությունը ոչ միայն չի զարգացրել, այլև թուլացրել է՝ հարցին, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «2021 թ-ի բյուջեով նախատեսում է մոտ 200 միլիորդ արտաքին պարտք ներգրավել դեֆիցիտի ֆինանսավորման համար։ Դեռևս հունվարին ներգրավեցին կրկնակի ավելի, և գումարը ուղղեցին ընտրությհունների ֆինանսավորմանը՝ իրենց քարոզչության վրա։ Հիմա պետք է տնտեսությունը աճի, որ հնարավոր լինի այդ պարտքերը վերադարձնել, բայց տնտեսությունը չի աճում։ Վերջերս թվեր հրապարակեցին, որ 2020 թ-ի մայիսի համեմատ ՏԱՑ-ը աճել է ընդամենը 10 տոկոսով․ 2020 թ-ի մայիսին երկիրը լոկ-դաունի մեջ էր, հիմա համեմատում են փաստացի կանգնած տնտեսության հետ և ընդամենը 10 տոկոս աճ են ցույց տալիս»։

Արթուր Խաչատրյանը փաստեց, որ շուկայական գներով՝ 2021թ-ի առաջին եռամսյակին ՀՆԱ-ն 2020 թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է ընդամենը 1,3 տոկոսով, բայց եթե անցում ենք կատարում 2020 թ-ի միջին գներին, տեսնում ենք, որ ՀՆԱ-ն ընկել էր 3,3 տոկոսով։

«Այսինքն, մենք ունենք տնտեսական կոլապս, տնտեությունը շարոնակում է ընկնել։ Եվ այս քաղաքականությունը՝ տանք փշրենք, գիտեք, ջարդի պայմաններում որևէ մեկը ներդրում չի կատարի»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նկատեց, որ մարդկանց թոշակն ավելացրել են ընդամենը 3 հազար դրամով, բայց ձեթը 600 դրամից դարձել է 1250 դրամ, շաքարավազը, հացը թանկացել է, տաքսին որ տաքսի է՝ համարյա կրկնակի թանկացել է։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

https://youtu.be/bFNB2wvNLJk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company