ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետական մի մարմինն անտեղյակ է, թե ինչ է անում կամ պատրաստվում անել մյուսը․ Սուրեն Պարսյան

03 Հուլիս 2021

ՀՅԴ Շաքարավազը, ձեթն ու ալյուրն էժանացել են. ինչ պատճառներ ու հետևանքներ է թաքցնում բարի լուրը

Ճիշտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 2-ին, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում ասել էր, որ թեև շաքարավազի շուկան կայունացել է, բայց գինը չի նվազել, իսկ կարագի շուկայում 2 ամիս հետո անգամ նոր թանկացում էր կանխատեսվում։

Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները Հայաստանում սկսել են նվազել: Նման եզրակացության են հանգել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում՝ դիտարկելով այս ապրանքատեսակների վերջին մեկ տարվա գները՝ 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիս:

Կատարված մոնիթորինգի համաձայն` մեկ տարի շարունակ ներքին շուկայում թանկացող այս ապրանքների գները վերջին շաբաթների ընթացքում որոշակի նվազել են:

Ըստ ՏՄՊՊՀ–ի հրապարակած տվյալների` ռուսական արտադրության արևածաղկի ձեթի 1 լիտրը 2020թ-ի հունիսին Հայաստանում արժեցել է 800 դրամ: Հետո պարբերաբար գինն աճել է՝ 2021թ-ի մայիսին հասնելով 1330 դրամի, իսկ հունիսի վերջին նվազել է մինչև 1190 դրամ:

Ալյուրի 1 կգ-ը 2020թ-ի հունիսին եղել է 280դրամ, 2021-ի մայիսին՝ 315, հունիսին՝ 290 դրամ:

Շաքարավազի գինը նույն ժամանակահատվածում 255 դրամից հասել է 385-ի, ապա նվազել մինչև 370:

Նորզելանդական կարագն անցյալ տարվա հունիսից մինչև այս տարվա մայիս ամիսը թանկացել է շուրջ 20 տոկոսով՝ 3700 դրամից հասնելով 4410-ի: Իսկ հունիս ամսվա ընթացքում նվազել է՝ հունիսի վերջին հասնելով 4380 դրամի:

Ի դեպ, ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սրանք զուտ մոնիթորինգի տվյալներ են: Գնանկման պատճառների մասին վերլուծությունը կարվի ավելի ուշ:

Փոխարենը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչը կարող էր արգելակել թանկացման մեկ տարվա ընթացքն ու նույնիսկ գների որոշակի անկման պատճառ դառնալ:

Տնտեսագետն արձանագրեց՝ վերջին շրջանում միջազգային շուկայում նույնպես շաքարավազի ու մի շարք այլ ապրանքների գնանկում նկատվում է: Բայց հայաստանյան գնանկմանն ավելի շատ նպաստել է դրամի վերջին շրջանի արժևորումը: Դե, իսկ դրամի արժևորում էլ Կենտրոնական բանկի կատարած դոլարային ներարկումների ու որոշ չափով նաև անցյալ տարվա համեմատ վերականգնված արտարժութային տրանսֆերտների Հայաստան գալու արդյունքն է:

«ԿԲ-ն իր առջև խնդիր է դրել 4% գնաճ ապահովել և ամեն ինչ անելու է, որ դա ի կատար ածվի՝ անկախ նրանից, թե դրանից մեր տնտեսությունը, արտադրողները, բանկային համակարգը կշահեն, թե ոչ: Դրա համար ԿԲ-ն ամեն ինչ անելու է, որ դրամի այս արժևորումը որքան հնարավոր է` երկար պահպանվի»,- ասաց Պարսյանը:

Տնտեսագետը նկատում է, որ 2020թ-ից սկսած` ԿԲ-ն պարբերաբար դոլար է բաց թողել ֆինանսական շուկա՝ դրամի փոխարժեքը պահպանելու ու նույնիսկ բարձրացնելու համար, և դրանից տուժում են ավելի շատ արտահանողները:

«Նրանք պայմանագրեր էին կնքել, հաշիվներ էին կազմել 520 դրամի հաշվարկով, և մի քանի օրվա ընթացքում դոլարը դարձավ 490: 1 դոլարի մեջ նրանք 30 դրամի կորուստ ունեցան: Դա ԿԲ-ին առհասարակ չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է միայն, որ այս տարին 4% գնաճով փակեն: Բայց դրանից բիզնեսն է տուժում, հատկապես՝ արտահանող բիզնեսը»,- ասաց նա:

Ի դեպ, հետաքրքրական է, որ ճիշտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 2-ին, երբ վերոհիշյալ ապրանքների գները դեռ չէին սկսել նվազել, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում 2020-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել էր, որ թեև շաքարավազի շուկան կայունացել է, բայց գինը չի նվազել, իսկ կարագի շուկայում, նրա խոսքով, 2 ամիս հետո անգամ նոր թանկացում էր կանխատեսվում։

«Այսօր արդեն Նոր Զելանդիայում ձեռք բերման գինը 4000-ից դարձել է 6000 դոլար (1 տոննայի համար,–խմբ.)»,– ասել էր ՏՄՊՊՀ նախագահը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ նույն միջազգային շուկայի կանխատեսումներով` կարագի գները նվազելու են միայն նոյեմբերին։

Թե ինչու ՏՄՊՊՀ նախագահի կանխատեսումը սխալ դուրս եկավ, Սուրեն Պարսյանը մեկնաբանեց նրանով, որ Գեղամ Գևորգյանն այդ հայտարարությունն անելիս չէր էլ պատկերացնում, որ դրամն այդքան կարճ ժամանակահատվածում այդպես արագ կարժևորվի: Այլ կերպ ասած՝ պետական մի մարմինն անտեղյակ է, թե ինչ է անում կամ պատրաստվում անել մյուսը:

«Սա նորություն չէ. տարիներ շարունակ ԿԲ-ն հանդես է եկել թելադրողի դիրքերից»,- ասաց Պարսյանը՝ կանխատեսելով, որ ԿԲ-ն առաջիկա մի քանի ամիսներին էլ շարունակելու է ամեն գնով գները «գցելու» իր քաղաքականությունը:

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 15 –ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

ԿԲ–ի տվյալներով` 1 դոլարի փոխարժեքն այսօր ՀՀ ֆինանսական շուկայում 490 դրամ է։ Մայիսին այն կազմում էր շուրջ 520.69 դրամ, ապրիլին` 532.14, ինչն այս տարվա համար առավելագույն արժեքն է եղել։

Դոլարի փոխարժեքի կտրուկ ավելացումը սկսվել էր դեռ 2020թ–ի սեպտեմբերից։ Այդ ամսին գրանցված 485.33 դրամ փոխարժեքը դեկտեմբերին հասել էր արդեն 506.98 դրամի։ Դրանից հետո ԿԲ-ն արդեն մի քանի անգամ վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով իսկ կանխելով գնաճային երևույթները:

Նելլի Դանիելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company