ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Աննախադեպ գնաճ՝ վերջին 5 տարվա կտրվածքով, չորացած դաշտեր եւ թանկացող շուկա

07 Հուլիս 2021

Այս տարվա գնաճը ոչ միայն աննախադեպ է ամսվա, այլեւ կիսամյակի կտրվածքով։ Մենք ունենք հունիսին 6․5 տոկոս գնաճ, իսկ հունվար-հունիսին կուտակված գնաճը կազմում է 5,7 տոկոս։ Կենտրոնական բանկը նպատակադրել էր 4․5՝ պլյուս-մինուս 1.5 տոկոս։ Ակնհայտ է, որ նրանք այդ ցուցանիշը չեն կարողանալու ապահովել, եւ այստեղ գների կայունության թիվ 1 պատասխանատուն ԿԲ-ն է, որը ձախողել է իր քաղաքականությունը․ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

6.5 տոկոս գնաճը, պարզվում է, ոչ միայն տարվա վեցամսյակի, այլեւ վերջին 5 տարվա կտրվածքով է։ Սա աննախադեպ ցուցանիշ է, որը վերջին 5 տարում այս շեմը երբեք չի հատել։

«Սննդամթերքի դեպքում ունենք աննախադեպ գնաճ․ 8․8 տոկոսով աճել են։ Մտահոգիչ է առաջին անհրաժեշտության մթերքի, բանջարեղենի գների աճը, շաքարավազի աննախադեպ գնաճ է՝ 43․2 տոկոս։ Ձեթն ու յուղը 80-90 տոկոս են թանկացել այն դեպքում, երբ մարդկանց եկամուտները գրեթե մնացել են նույնը»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Հունվար-հունիսի 5․7 տոկոս գնաճի դիմաց մարդկանց եկամուտներն ու աշխատավարձերը պաշտոնական թվերով աճել են 4․4 տոկոս, նպաստներն ու թոշակները մնացել են գրեթե նույնը։ Պարսյանի խոսքով՝ երկրում այնպիսի իրավիճակ է, երբ գներն ավելի արագ են աճում, քան եկամուտները։

«Մեր հասարակությունը գնում է դեպի աղքատացում, սոցիալական խնդիրների սրացում։ Այս պայմաններում մենք չենք կարող խոսել տնտեսական աճի, ճգնաժամի վերականգնման մասին։ Երբ տարեսկզբին դրամը արժեզրկվում էր, գները ժամ առ ժամ բարձրանում էին, հիմա՝ վերջին շաբաթների ընթացքում, դրամը արժեւորվում է, բայց գների իջեցում չունենք, ճիշտ հակառակն է առանձին ապրանքների դեպքում։ Շաքարավազի դեպքում, օրինակ, ստեղծվում է արհեստական դեֆիցիտ, մարդիկ մեծ քանակությամբ շաքարավազ են գնում եւ ուշադրություն չեն դարձնում գնին»,- ըստ Yerkir.am-ի՝ նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա աննախադեպ շոգն ու Արցախի հողերի կորուստը եւս շուտով իրենց լուրջ հետեւանքներով զգալ են տալու․ աշնանը գյուղացին կանգնելու է անասնակերի խնդրի առաջ։

«Արցախից տարեկան ստանում էինք 60 հազար տոննայի չափով ցորեն, այս տարի այդ ցորենը չենք ստանալու, որը մատչելի էր եւ բավականին որակյալ։ Բնականաբար, այդ հարցը կլուծեն օլիգարխների միջոցով․ նրանք ուղղակի կավելացնեն ներկրման ծավալները։ Ներկրման դեպքում մենք ուղղակի կախվածություն ենք ունենում դոլար-ռուբլի-դրամ տատանումներից։ Եթե ուզում ենք՝ գները կայուն լինեն, մենք պետք է արտադրենք, բայց գնալով կրճատում ենք այդ կարողությունները։ Արցախից մենք ստանում էինք նաեւ մեծ քանակությամբ միս, քանի որ այդ շրջանները հարմար էին անասնապահության համար։ Հայաստանի անասնապահները խոտ էին բերում այնտեղից։ Պատահական չի, որ խոտի գինը աճել է, առանձին շրջաններում 1 հակը 1800-1900 դրամ է, երբ անցած տարի 1200-1300 էր, այսինքն՝ մոտ 50 տոկոս թանկացել է, եւ սա դեռ վերջը չէ։ Բայց կաթի մթերման գինը մնում է նույնը»,- ասաց տնտեսագետը։

Մանրամասն՝ տեսանյութում

https://youtu.be/p1bCTOOCCbU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company