ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում բիզնեսի զարգացումն ու ներդրումների ճակատագիրը կախված են մեկ անձի փոփոխվող տրամադրությունից. Թադևոս Ավետիսյան

10 Հուլիս 2021

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ներդրումային իրավիճակին, ասել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ տնտեսության վրա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններն ու երկրում կարանտինի երկարաձգումը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի նկատմամբ իշխանությունների կողմից ճնշումները, այնտեղ իրականացվող խուզարկությունները, ինչպես նաև կոմբինատի աշխատակիցներից մեկի ձերբակալությունը բացասաբար կանդրադառնան երկրի ներդրումային գրավչության վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ավելի վաղ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության («Հայաստան» դաշինք) նախագահ Վահե Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից մեկին:

«2018 թվականից սկսած` պարբերաբար գործադրվում է այդ հիվանդագին դրսևորումները` «ասֆալտին փռելու», «մուրճով» և այլ տարբեր ինտոնացիաներով հարցերը լուծելու խոսակցությունները, ինչը, անխոս, չէր կարող անհետևանք մնալ. կապիտալը «փախչում է» երկրից, և դա բնական է»,- ասաց նա։

Ավետիսյանի խոսքով` ներդրումների համար կարևոր են կանխատեսելիությունը, կայունությունը, օրինականությունը և բոլոր ռիսկերը հաշվարկելու ունակությունը, մինչդեռ Հայաստանում բիզնեսի զարգացումն ու ներդրումների ճակատագիրը կախված են մեկ անձի փոփոխվող տրամադրությունից։

«Եթե այսպես շարունակվի, ապա նույնիսկ համավարակի սահմանափակումները հանելը բավարար չէ տնտեսական անկումը կասեցնելու համար։ Գնալով սրվում է նաև գնաճը, իսկ ներդրումային միջավայրի վատացումը և որպես հետևանք` ներդրումների կրճատումը, նվազեցնում է նաև տնտեսության պոտենցիալը», -նշեց նա։

Ավետիսյանի կարծիքով`այս համատեքստում կարանտինի ռեժիմի երկարաձգումը կարող է բացասաբար ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա, ինչը ևս կարևոր գործոն է տնտեսական աճի համար: Չնայած այն բանին, որ կարանտինի ժամանակահատվածում գործնականում սահմանափակումներ չկան, բայց, օրինակ, տուգանքների ռիսկը կարող է խոչընդոտել ինչպես բիզնեսի կայացմանը, այնպես էլ զբոսաշրջիկների հոսքին:

«Անունը կա, բայց իրականում որևէ սահմանափակում չկա։ Եթե նախատեսված էլ են որոշակի նորմատիվ սահմանափակումներով, ակնհայտ է, չէ՞, որ դրանք չեն պահպանվում։ Կարճ ասած` այդ կարանտինը իր նպատակից բխող որևէ դրական արդյունք կամ կանխարգելիչ արդյունք չի ունենում»- եզրափակեց նա:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է երկարաձգել կորոնավիրուսի հետ կապված կարանտինը:

Հայաստանում 2020թ. մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը գործել է արտակարգ դրություն։ Այնուհետև երկրում կարանտին է սահմանվել, որը կտևի մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը: Հուլիսի մեկից Առողջապահության նախարարությունը չեղյալ է հայտարարել բաց տարածքներում քաղաքացիների դիմակ դնելու պարտադրանքը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company