Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից. Իշխան Սաղաթելյան
16 Հուլիս 2021
Կալանավորել Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներին, որոնք պատերազմի օրերին Սյունիքի ինքնապաշտպանությունն են կազմակերպել, հետապնդում է մեկ նպատակ՝ թուլացնել Սյունիքի դիմադրողականությունը․ երեկ, հուլիսի 15-ին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից, իսկ համայնքապետներին կալանավորելը քաղաքական հետապնդում է: Այլ մարզերում ևս կան համայնքի ղեկավարներ, որոնք բռնաճնշումների ներքո հրաժարական են ներկայացնում, ում վրա գործեր են հարուցում։ Սա է այսօրվա իշխանության դեմքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքը կիրառելու է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պայքարի այս իշխանությունների դեմ:
«Հիմա մենք ունենք իրավապահների խումբ և մեր խնդիրն է բացահայտել այս իշխանության իրական դեմքը նրանց համար, ովքեր դեռ չեն հասկանում, թե այս ժողովուրդն ում ձեռքն է կրակն ընկել և ինչի ձեռքը, նաև ասել էինք, որ միջազգային կառույցներին ևս այս բոլոր ապօրինությունների մասին տեղեկացնելու ենք»,- նշեց նա:
https://youtu.be/WsdEolfPvBU