Մեզ մոտ համապարփակ բոլոր ուղղություններով ճգնաժամ է, որը հղի է պետականության կորստով
16 Հուլիս 2021
Մենք պետք է հասկանանք՝ մինչև ընտրությունները ինչ իրավիճակ էր Հայաստանում, և ճգնաժամը որ ստեղծվել էր, ինչո՞վ էր բնութագրվում։ Ընդդիմությունը մինչև ընտրությունները նոյեմբերի կապիտուլյացիայի արձանագրումից հետո հստակ տվեց իր գնահատականը, որ երկրում իշխանություն պետք է փոխվի, որովհետև այդ իշխանությունը երկիրը պարտության բերելուց բացի, բերել էր նաև համապարփակ ճգնաժամ։ Այս մասին ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Բագրատ Եսայանը։
Բագրատ Եսայանի բնութագրմամբ ճգնաժամը առաջացել է նախքան պատերազմը․
«Առաջինը՝ պետական համակարգն ուղղակի չէր գործում, երկրորդը՝ երկրում խորանում էր տնտեսական ճգնաժամը։ Տնտեսության պարտքը 5 միլիարդից հասցրին 8 միլիարդի։ Մենք պետք է հստակ գիտակցենք այս հիվանդության արմատը որտեղ է, այս իշխանությունը միայն հետևանքն է։ Կարծում եմ հիվանդության արմատը հասարակության մեջ գոյություն ունեցող ոչ բավարար քաղաքագիտական հասունությունն է, որը հասցրել է այս վիճակին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
