ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս ապօրինությունների ֆոնին լուռ են նաեւ միջազգային կազմակերպությունները. Իշխան Սաղաթելյան

16 Հուլիս 2021

Այն, ինչ կատարվում է մեր երկրում, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, իրավական եւ քաղաքական «բեսպրեդել» չի եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

«Եթե փորձեմ քաղաքական, իրավական տերմիններով բնութագրել կամ գնահատել իրավիճակը, շատ դժվար է։ Մի մարդ, որը կասկածելի ընտրության արդյունքում վերարտադրվել է, փորձում է երկրում հաստատել պարզապես դիկտատուրա։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կուսակցության ցանկից պատգամավորի թեկնածուներին նման խայտառակ, կեղծ մեղադրանքներով բերման ենթարկել ու կալանավորել։ Այս ամեն ինչը չի կարող լավ ավարտ ունենալ։ Սա բերելու է նոր ճգնաժամի, սա մենք չենք հանդուրժելու, երբեք չենք կարող համակերպվել այս իրավիճակի հետ եւ ասել ենք, որ քաղաքական հետապնդումներից զատ այս ամենն արվում է նաեւ հատուկ նպատակով՝ Սյունիքը թուլացնելու, մեր դիմադրողականությունը կոտրելու ու ցավոտ, նոր զիջումների գնալու համար։ Այս մարդն Ալիեւի հետ պասերով խաղում է»,- ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ եթե երկրում չկա Սահմանադրություն, իրավական լուծումներ, ապա «Հայաստան» դաշինքի օգտին ընտրած քաղաքացիները պետք է պայքարեն գործող իշխանության դեմ. «Իրենք նաեւ շատ լավ հասկանում են՝ չի կարող «53 տոկոս» հավաքած իշխանությունն իրեն պահել այսպես։ Իրենք հասկանում են, որ իրենց իշխանությունը ժամանակավոր է եւ փորձում են այս ճանապարհով երկարացնել իրենց իշխանությունը»։

Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական կողմի ակտիվությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց.

«Մենք ասել ենք, որ այս իշխանության վերարտադրությունը հավասար է պետականության կորստին։ Քանի այս իշխանությունը կա, դուք ամեն առավոտ սպասեք հերթական վատ լուրին։ Եթե Ալիեւն ասում է՝ մենք ունենք Ալեւելյան Զանգեզուր, գնում ենք Արեւմտյան Զանգեզուրը վերցնելու, խոսում է արդեն Երեւանից, Սեւանից, իսկ այս մարդն ընկել ու մեր ժողովրդին է ձերբակալում։ Ձերբակալում է այն մարդկանց, ովքեր կազմակերպում էին իրենց մարզի ինքնապաշտպանությունը։ Նոր գերիներ, նոր կորուստներ, ինչո՞ւ են բանակից հեռացնում ամենակայացած, ամենամարտական հրամանատարներին։ Այս ամենը քողարկում է տարբեր կեղծ, ծիծաղելի, արդեն զզվելի, բայց երբեմն ժողովրդի ականջին հաճելի լոզունգներով»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս ապօրինությունների ֆոնին լուռ են նաեւ միջազգային կազմակերպությունները։

«Շարունակ կերակրում էին՝ եկեք զիջենք, որ լավ ապրենք, զիջումները կբերեն խաղաղության։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են արդեն, որ այդ զիջումները բերելու են նոր պատերազմի, այդ զիջումները երբեք չեն բերելու խաղաղության։ Թշնամու առաջ ծնկի եկած իշխանությունը չի կարող պաշտպանել մեր պետության, ժողովրդի շահերը»,- ասաց Սաղաթելյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company