ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունն ամբողջ Հայաստանում պետական հեղաշրջման նոր մի փուլ է սկսել. Գեղամ Մանուկյան

17 Հուլիս 2021

Իշխանությունն արդեն երեք տարի վախի մթնոլորտ սերմանելը, սեւ ու սպիտակի բաժանելը, հասարակության մի մասին մյուս մասի դեմ հանելը, քաղաքական գորիչներին, կուսակցություններին թիրախավորելը սովորություն է դարձրել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ ոստիկանությունը տասնյակ մարդկանց է բերման է ենթարկել կառավարության շենքի մոտից:

«Այսօր բացառություն չէր, ուղղակի այսօր մի խայտառակ միջադեպ արձանագրվեց, երբ կարմիր բերետավորների մի մեծ խումբ հարձակվել էր Գեղամ Նազարյանի վրա, ուղղակի ցուցադրաբար գետնին էին պառկեցրել, տեսնկարահանել, որ երեւի շեֆին զեկուցեին, որ տեսեք, գետնին ենք պառկեցրել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե երեկ ՀՅԴ-ի երիտասարդները ակցիա էին անում ԵՄ-ի կողմից անտարբերության եւ լռության դեմ, այդ դեպքում ինչո՞ւ նման ակցիաներ չեն կազմակերպվում ՌԴ-ի դեմ, Գեղամ Մանուկյան արձագանքեց. «ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Քրիստինե Վարդանյանը դրան շատ հանգամանալից բացատրություն տվել է: Բնականաբար, կան մարդկանց մի խումբ, որ հակադաշնակցական մոլուցքով է տարված եւ ինչ էլ լինի, պետք է քննադատի: Հիմա իրենց աչքը կարելի է կոխել, որ պատերազմի առաջին, թե երկրորդ օրն էր, որ ՀՅԴ ուսանողական միության անդամները տարբեր երկրների դեսպանտների դեմ, միջազգային կազմակերպությունների դեմ բողոքի գործողություններ էին անում: Իսկ երեկ եւ այսօր ՀՅԴ ուսանողական միությունը երկու մատնանշում էր անում. նախ ուր էին այդ եվրոպացի դիվանագետները պատերազմի ժամանակ, երբ հումանիտար աղետ էր, չթույլատրված զենքեր էին օգտագործում, եւ նաեւ, ինչու էին եվրոպացի դիվանագետներն այդքան մեծախոսությամբ զբաղվում, բայց երբեք ուշադրություն չեն դարձնում Հայաստանում մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների ոտնահարման երեւույթներին»:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ անատանելի է դառնում այն մթնոլորտը, որը կա Հայաստանում. «Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բողոքում է, թե Ադրբեջանը պատերազմական տրամադրություններ ունի, խոսում է անվտանգությունից, Երասխում է իրավիճակը լարված, Սյունիքում է վիճակը լարված, ու այսպես գլխատել սյունյաց աշխարհը: Իշխանությունն ամբողջ Հայաստանում պետական հեղաշրջման նոր մի փուլ է սկսել ՏԻՄ ղեկավարների, տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարների, ընտրություններին ոչ իրենց տեսակետն ունեցող մարդկանց, գործիչների դեմ տոտալ արշավի: Նման զանգվածային հարձակումն ուղղակի աննախադեպ է:

Բանը հասել է այնտեղ, որ ԱԳ առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը ԱԳՆ-ում առաջին իսկ հանդիպմանը խոսում է ՔՊ-ի նախընտրական ծրագրով առաջ շարժվելու մասին: Վստահ եմ՝ այնտեղ նտած տասնյակ կարգին դիվանագետներ ուղղակի գետինը մտան»:

Նշենք, որ Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Սիսիանի համայնքապետի՝ Արթուր Սարգսյանի կալանքի հարցը։ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դատարանի դիմաց հավաքվել են հասարակական, քաղաքական գործիչներ՝ իրեն աջակցությունը հայտնելու Ա. Սարգսյանին։

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ 2 ամսով կալանավորման միջորդությունը դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց: Այս մասին քիչ առաջ դատարանի մոտ լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Գնացին կլասիկ սխեմայով. ձերբակալությունը ճանաչեցին ոչ իրավաչափ: Առանց որոշմանը ծանոթանալու էլ հասկանում եմ, որ ապօրինի որոշում է կայացվել, որովհետեւ մենք շատ ծանրակշիռ փաստական հանգամանքներ էինք ներկայացրել, որով բացառվում էր մեր պաշտպանյալի կալանավորումը: Հետագայում ավելի մանրամասն ծանոթանալուց հետո կհայտնենք ավելին: Միանշանակ բողոքարկվելու է վերաքննիչ դատարան»,-ասաց նա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ն

11 Հունիս 2025
Իմպիչմենտի համար «Հայաստան» խմբակցությ

«ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հստակ է, մեր 28 ստորագրությունները պա

11 Հունիս 2025
Մարդն ինչ առաքելությամբ որ բերվել է իշ

Հանրությունը վերջին օրերին ակտիվ քննարկում է Փաշինյան-կաթողիկոս հեռակա վեճը, ո

11 Հունիս 2025
Հ․Յ․Դ․ 135-ամեակի եւ Հայաստանի Ա․ Հանր

Շաբաթ, Յունիս 7-ին, Ուաթըրթաունի Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ կից Հրեշտակապետաց Յո

11 Հունիս 2025
Բարձր ճակատով պիտի դիմագրաւենք մեզի պա

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի փոխանցած պատգամ

11 Հունիս 2025
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Գանատայի Հա

«Միասին Հայ Դատին համար…» Ահաւասիկ այս կարգախօսն էր որ համախմբած էր թորոնթո

11 Հունիս 2025
Պետք է կռիվ տալ

«Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու հաջորդ օրվանից պայքարել է եկեղեցու դեմ, եթե

11 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանը կոչ է արել այս գիշեր

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգ

10 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Հայ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյան

10 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջա

10 Հունիս 2025
Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրո

Այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև, կարելի էր ակ

10 Հունիս 2025
Գանատայի Հայ Դատի յանձնախումբի նախաձեռ

Աւելի քան 7 տասնամեակէ ի վեր Գանատայի Հայ Դատի յանձնախումբի գլխաւոր նպատակները

10 Հունիս 2025
Բագրատունի. «Պահանջուածը Լիբանանի Մէջ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ա

10 Հունիս 2025
Սա կիսալուսնյաց արշավանք է եկեղեցու դե

Հունիսի 10-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն էր ՀՅԴ

10 Հունիս 2025
Խմբագրական. 17-րդ Եւ 18-րդ Կէտերը

Հայաստանի վարչապետին կողմէ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ բարձրաստիճան հոգեւորակ

09 Հունիս 2025
Կիլիկիա վերլուծական հարթակի հերթական

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, Կիլիկիա Վերլուծական Հարթ

09 Հունիս 2025
Արթուր Խաչատրյանը  այցելել է Կիպրոս

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՅԴ Կիպր

09 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company