ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տեղավորվում է քաղաքական հետապնդումների շղթայի մեջ

22 Հուլիս 2021

Կառավարությունը դեռ հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների հիմնավորմամբ առաջարկվում է այդ պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ խոսել ենք նշվածի ազդեցության ու հնարավոր ռիսկերի մասին: Մինչ նախաձեռնությունը դիտարկելը տնտեսական ազդեցությունների համատեքստում՝ ոչ պակաս էական է հասկանալ նշվածի քաղաքական ենթատեքստը: Հարցին՝ այստեղ քաղաքական բաղադրիչ, այնուամենայնիվ, կա՞, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Հանքարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից է: Պատահական չէ, որ հանքարդյունահանող ընկերությունները խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Իսկապես, հարցն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական: Ընդ որում, քաղաքական ասելով՝ նկատի չունեմ երկրում վարվող տնտեսական քաղաքականության կոնտեքստը, այլ այն, որ իշխող վարչախումբն ունի ընդգծված վերաբերմունք Սյունիքի հանքարդյունահանող ընկերությունների, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ: Կարծում եմ՝ բոլորս հիշում ենք, թե ինչպիսի բառամթերքով և տոնայնությամբ էր մուրճը թափահարում և սպառնում ժանգոտ մեխերի նման քաշել և դուրս նետել: Մետալուրգիական հանքարդյունաբերության ոլորտը մուրճով չես կարող կարգավորել, այստեղ խելք է պետք, մասնագիտական քննարկումներ, համակարգային կոմպլեքս լուծումներ և հստակ նպատակ: Նպատակները պայմանականորեն նույնպես բաժանված են երկու մասի՝ ճնշումներ գործադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ և հավաքագրել ավելի շատ գումարներ: Ի վերջո, նախագիծն անցել է երկու ընթերցում, բայց քննարկում, ըստ էության, տեղի չի ունեցել, կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցության 71 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել: Սա նույնպես ինչ-որ կերպ բնութագրում է առկա իրողությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:

Անդրադառնալով, մասնավորապես, գունավոր մետաղների բորսայական գների աճին ու հարցին՝ նաև այդ առումով որքանո՞վ է հիմնավորված ու արդարացված այս նախաձեռնությունը, տնտեսագետը նշում է. «Նախագծով բերվել էր նման հիմնավորում: Հղում անել համաշխարհային շուկայում գների որոշակի տատանմանը և փոփոխության ենթարկել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքը՝ կնշանակի որդեգրել որոշակի նախադեպային սկզբունք: Հետևաբար, կարող է հարց առաջանալ, եթե նավթի գներն ընկնեն՝ կարո՞ղ է փոխվել դրանց վերագրելի արտադրանքի ակցիզային հարկը, կամ եթե գունավոր մետաղների համաշխարհային գների նվազում տեղի ունենա, ի՞նչ պետք է անել, նորի՞ց վերանայել պետական տուրքերի դրույքաչափերը: Ինձ համար այս մոտեցումը հասկանալի չէ: Այս ոլորտում չի կարելի լուծումներ տալ՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, այն պետք է հայեցակարգերի հիմքերի վրա դրվի»:

Ա. Գևորգյանն ընդգծեց, որ առկա են ևս մի քանի կետեր, համաձայն որոնց՝ մուտքագրված գումարները պետք է օգտագործվեն կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակման ու իրականացման համար:«Այստեղ այդ քաղաքականության հստակեցման կարիքը կա, կամ եթե մշակված փաթեթ դեռևս չկա և հայտնի չէ, թե որ մարմինն է մշակում, որտե՞ղ են օգտագործվելու կամ օգտագործվելո՞ւ են արդյոք: Շատ հեղհեղուկ միտք է: Կամ ի՞նչ ասել է մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտների հեռանկարային զարգացում: Եթե նկատի են ունեցել խտանյութից մետաղի կորզման և վերջնարդյունքի ստացման գաղափարը, ապա այստեղ նույնպես պետք են հաշվարկներ, թե որքան ներդրում, հանքահետազոտության արդյունքների ինչպիսի պատկերի դեպքում է դա հնարավոր»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե, մեծ հաշվով, ի՞նչ ազդեցություն ու ռիսկեր կան՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ինչպես արդեն ասացի կամ, ավելի ճիշտ, որպես հարցեր ձևակերպեցի այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ապա պետք է եզրակացնել, որ գործ ունենք խոր դիլետանտության հետ: Հարվածելով կոնկրետ գործող ոլորտին առանց ամբողջական լուծումների փաթեթների՝ կնշանակի ստեղծել նոր խնդիրներ: Եթե ոլորտից գլուխ չեք հանում, մատով մի կպեք: Ցանկացած մարդ կարող է նստել և ինտերնետից հանել լոնդոնյան բորսաների գներն ու շարադրել հիմնավորումներում, թե բա՝ գիտեք, գինը թանկացել է, բայց դրանից պետության օգուտները չեն ավելացել: Սա բավարար չէ, ոլորտի կայունությունը նույնպես առաջնահերթություն է: Խնդիրը պետք է դիտարկել սոցիալական ներառականության և երկրում վարվող կոշտ նեոլիբերալ տնտեսական քաղաքականության լույսի ներքո: Սկզբի համար հետ բերեք պրոգրեսիվ հարկման համակարգը, նոր մարդկանց սոցիալական խնդիրների հետևում թաքնվելով՝ մտեք քչից-շատից կայուն ոլորտներ: Ռիսկը ոլորտի ցնցումն է, իր բացասական հետևանքներով հանդերձ»:

Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք այն երևույթին, ըստ որի՝ վերջին շրջանում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություններ հայտնվում են իշխանության թիրախում: Խոսքը հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասին է, որի գործունեությունն անգամ, ըստ հայտարարությունների, վտանգված է:

Հարցին՝ ի՞նչ էֆեկտ է այս ամենն ունենալու նաև օտարերկրյա ներդրումների առումով, նման գործընթացներն առհասարակ ինչպիսի՞ ֆոն են ստեղծում՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկզբի համար ասեմ, որ սույն փոփոխությունը ազդեցություն ունի բոլոր մետալուրգիական կոմբինատների վրա, որոնցից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Լավ հարց է, այդ հարցը պետք է տալ Ամուլսարը շահագործել փորձող «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Օտարերկրյա ներդրողներին վանող գործելաոճ է: Որևէ ներդրող, եթե իմանա, որ ԱԱԾ-ով «կուլտուրական» ներխուժում են ձեռնարկություններ, ապա լուրջ մտածելու բան ունի: Հրատապ բերել արտահերթով արագ-արագ երկու ընթերցմամբ քվեարկել, զուգահեռ մտնել կոմբինատ և փորձել ստեղծել վախի ու բռնաճնշումների մթնոլորտ, սա որևէ լավ տեղ չի տանի: Կարծում եմ, որ այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տրամաբանորեն տեղավորվում է վերջին շրջանում քաղաքական հետապնդումների շղթայի մեջ: Հայաստանում բիզնեսն ուժային կառույցներով ստուգելու անհրաժեշտություն չկա և չի էլ կարելի, իսկ այնպիսի հսկա ոլորտների լուծումները, ինչպես հանքարդյունաբերության ոլորտն է, պետք է երկար մասնագիտական քննարկման արդյունքում ծնվեին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company