ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե իրենց թվում է կարող են մեր ընկերներին առևանգել ու խոսել կառուցողական հարաբերություններից չարաչար սխալվում են․ Իշխան Սաղաթելյան

22 Հուլիս 2021

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում շնորհավորեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին` խորհրդարան անցնելու առթիվ, և կառուցողական աշխատանքի կոչ արեց:

Hraparak.am-ը հետաքրքրվեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանից, թե շնորհակալություն հայտնելո՞ւ են Փաշինյանին իրենց շնորհավորելու համար, կամ ո՞րն է իրենց արձագանքը այդ շնորհավորանքին:

«Շնորհավորանքի արձագանքելու խնդիր չկա, որովհետև մենք ասել ենք, որ այս ընտրությունների արդյունքների հետ համաձայն չենք, և այս իշխանությունը, ըստ էության, վերարտադրվել է՝ օգտագործելով իր վարչական ռեսուրսները, բազմաթիվ ընտրակեղծիքների դեպքեր, համատարած բռնաճնշումներ, որը նաև շարունակվում է մինչ այս պահը»,-ասաց Սաղաթելյանը:

-Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց նաև համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի մասին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը սրան:

– Նախ պետք է արձանագրել, որ ատելության խոսքը քաղաքական դաշտ ներմուծել է վարչապետի պաշտոնակատարը: Անցնող երեք տարիներին շարունակական բռնության կոչեր հնչեցրել է հենց ինքը՝ փռեմ ասֆալտին, թաթիկներդ կտրեմ և այլն, ինքն էր մուրճը վերցրել և ընկել փողոցները, ինքն էր հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Հետևաբար՝ պետք է սկսի հենց իրենից, և այդ ամենի հասցեատերը մենք չենք: Մենք միշտ էլ դեմ ենք եղել ատելության խոսքի տարածմանն ու անցնող երեք տարիներին մշտապես խոսել ենք դրա կործանարար հետևանքների մասին:

-Նա նաև հայտարարեց , որ իր կուսակցությունը ԱԺ-ում և դրանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի, կարելի է ասել՝ Փաշինյանն ընդդիմությանը հաշտության ձեռք է մեկնում, դուք պատրա՞ստ եք սեղմել այդ ձեռքը:

-Այս իմաստով՝ նրա այդ հայտարարությունն այն շարքից է, որ ասել մի բան, անել ամբողջովին մեկ այլ բան: Եթե իրենց թվում է, որ կարող են մեր ընկերներին առևանգել, մեր համակիրներին, աջակիցներին ձերբակալել, ճնշել, Արցախի մեծագույն մասը հանձնել թշնամուն, երկիրը կանգնեցնել աղետի եզրին ու գալ մեզ հետ խոսել կառուցողական հարաբերություններից, չարաչար սխալվում են: Այս պահին մեր ֆրակցիայի երկու պատգամավոր, ըստ էության, առևանգված է: Մյուս երկու քաղաքապետերը՝ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը, ինչպես և դաշինքի մի շարք այլ անդամներ ու համակիրներ, կամ ձերբակալված են, կամ հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից: Ուստի, Նիկոլ Փաշինյանը նման ելույթից առաջ պետք է աներ երկու քայլ՝ ազատ արձակեր բոլորին և դադարեցներ բռնաճնշումները, փակեր սոցցանցի՝ իր կամ իրեն սատարող օլիգարխների կողմից ֆինանսավորվող կեղծ էջերը, հրատապ կարգով փակեր նաև բոլոր այն անհայտ ու հայտնի կայքերն ու յութուբյան ալիքները, որոնք ամեն րոպե տարածում են բացարձակ կեղծ, մոլորեցնող ու պառակտիչ նյութեր: Բնականաբար, վերը թվարկվածը չի կարող կատարել այսօրվա ելույթի հեղինակը, քանի որ իր իշխանության հիմքերում ընկած է հենց այդ ամենը:

Վահե Մակարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գիւմրի, ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտ

05 Դեկտեմբեր 2025
Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկ

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա

05 Դեկտեմբեր 2025
Քարոզչական ձեռնածությունը իշխանության

Այդ ժամանակ մարդիկ դեռևս չէին նկատում, որ, ըստ էության, այդ քաղաքականությունն

04 Դեկտեմբեր 2025
Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավո

04 Դեկտեմբեր 2025
Լիբանանահայերը եկեղեցու և Վեհափառի կող

Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է երկիրը ապակայունացման տանել: Այս մա

04 Դեկտեմբեր 2025
«Պատմական չարիքի» նորագույն դրսեւորու

Հայաստանեան շարունակւող ձախորդ իրադարձութիւններին ու պետականաքանդ զարգացումներ

04 Դեկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Այդ ընդդիմադիր

Հիշենք նաև, որ տվյալ ընտրություններից առաջ հիմնական ենթադրությունն այն էր, որ

04 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company