ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս թիմի հետ համագործակցության որևէ եզր չի կարող լինել. Քրիստինե Վարդանյան

22 Հուլիս 2021

«Նախկինում պրակտիկա ենք ունեցել, որ ընտրությունները դառնում էին անգամ ճգնաժամերի առիթ, որովհետև ունեցել ենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչներ, որոնք ռումբերի պես դրվել են Հայաստանի Հանրապետության հիմքում, և ժամանակը միացվել էր, ու այդ ռումբերը պետք է պայթեին: Այսինքն՝ կապ չունի՝ ինչ ընտրություններ էին անցկացվում, կապ չունի՝ դրանք որքան լավն էին նախորդից, այդ մարդիկ ունեցել էին առաջադրանք՝ ամեն կերպ վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը, ճգնաժամեր ստեղծել, որպեսզի կարողանան անել այն, ինչ արեցին 2018թ.»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, ըստ Փաշինյանի՝ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային:

ՀՅԴ անդամի խոսքով՝ հունիսի 20-ից առաջ եղած խնդիրներն ընտրությունների արդյունքներով չեն վերացել. «Առաջին անգամ 30 տարվա մեջ կար անվտանգության ճգնաժամ, արդյո՞ք այն հաղթահարված է. երեկ մենք դիվերսիոն խմբի ներթափանցման մասին էինք խոսում արդեն Երևանում: Եթե առաջ տղաները մեկնում էին Արցախ, և այնտեղ որոշ դեպքերի մասին էինք լսում, հիմա այդ նույն դեպքերը մի քանի անգամ ավելի շատ կրկնվում են Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում:

Երասխը մայրաքաղաք Երևանից հեռու է այնքան, ինչքան Սարդարապատը: 1918թ., երբ մենք Եռաբլուրի մոտ ենք խրամատներ փորել, հիմա էլ երևի պետք է սկսել մտածել այդ ուղղությամբ: Որևէ սոցիալական խնդիր, եթե որևէ մեկը կասի, որ լուծվել է, կամ կստի, կամ տեղյակ չի լինի իրավիճակից: Եվ մնացած բոլոր խնդիրները, որոնք ՀՀ-ն 30 տարի ունեցել է, և եթե նախկինում կարող էինք խոսել, որ այդ խնդիրները կամաց-կամաց լուծվում էին, եթե 2018թ. հասել էինք խոսքի ազատության բավականին բարձր մակարդակի, հանցագործության ցածր մակարդակի, հիմա մենք տեսնում ենք Երևանի կենտրոնում կրակոցներ պարբերաբար, նույն արատավոր բարքերի կրկնապատիկը՝ ներկա իշխանությունների օրոք, և որևէ դրական տեղաշարժ չենք տեսնում:

Հունիսի 20-ին մի շանս կար՝ ներքին ճգնաժամը հանգուցալուծելու, եթե ՀՀ-ում չվերընտրվեր կապիտուլյանտ իշխանությունը: Շատ կարևոր եմ համարում այս փաստը արձանագրելը, որովհետև երբ ես ասում եմ՝ հաղթահարված չէ ճգնաժամը, դա չի նշանակում, որ, եթե մենք ընտրվեինք, ճգնաժամը միայն այդ դեպքում կհաղթահարվեր: Հայաստանում կապիտուլյանտ իշխանության չվերընտրվելը նախապայման կարելի էր համարել ճգնաժամը հաղթահարելու. Ցավոք, ունենք ճիշտ հակառակ պատկերը»:

Հարցին՝ սահմանային միջադեպերի ֆոնին դարձյալ ակտիվացան այն խոսակցությունները, թե ինչո՞ւ ընդդիմությունը որևէ քայլ չի ձեռնարկում ստեղծված իրավիճակում. արդյոք Երասխում, Գեղարքունիքում, Սյունիքում տեղի ունեցող միջադեպերը պատճառ չե՞ն, որ ընդդիմությունն ընդվզման ալիք ձևավորեր, նա պատասխանեց.

«Ի՚՞նչ կարող է անել ընդդիմությունը, բացի խոսելուց՝ ինչ է կատարվում: Ես այստեղ եմ նաև՝ որպես Դաշնակության ներկայացուցիչ, և երբ պահն է գալիս, որ պետք է պաշտպանել երկիրը, առանց մի վայրկյան մտածելու հավաքվում է Դաշնակցության գումարտակը, գնում է սահմանը զենքով ֆիզիկապես պաշտպանելու: Բայց հիմա ընդդիմությունը որևէ լծակ չունի սահմանները պաշտպանելու:

Պետք է հասկանանք, թե փողոց դուրս գալը հիմա անվտանգության ո՞ր հարցն է լուծում, և նաև շատ են խոսում ընդդիմության սխալների մասին, մենք այդ սխալներից, թերացումներից դասեր քաղել ենք: Մենք անցանք այդպիսի ճանապարհ, որը մեզ տարավ փակուղի, արդյունքում՝ հանգեցինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և հիմա պետք է հասկանալ՝ այս պայմաններում որ քայլը որի հաջորդականությունն է և ո՞ւր է մեզ տանելու:

Փողոց դուրս գալը կամ որևէ գործողություն զենքերից մեկն է, որոնք պարտադիր օգտագործվելու են, բայց դա չի կարող լինել նպատակը: Նպատակը ՀՀ պաշտպանությունն ու կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելն է»:

Ինչ վերաբերում է որևէ ֆորմատով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ խորհրդարանում համագործակցությանը, նա հետևյալն ասաց.

«ՔՊ-ի հետ համագործակցության նույնքան եզր եմ տեսնում, որքան Ալիևի հետ համագործակցության: Այդ մարդիկ քաղաքական թշնամիներ են. անձնական թշնամություն չունեմ, բայց գնահատականը, որ այս մարդիկ հակահայ օրակարգ են առաջ տանում, հակասում են ՀՀ շահին, ամենաանկեղծ գնահատականն է, որ ես ունեմ: Համագործակցել այդ մարդկանց հետ, նշանակում է՝ օգնել կործանել Հայաստանը: Դա մի բան է, որը ես, այս թիմից որևէ մեկը երբեք չի անի: Մենք հայտարարել ենք, որ այս թիմի հետ համագործակցության որևէ եզր չի կարող լինել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company