Խնդիրը ճանապարհների ապաշրջափակումը չէ, այլ այն, թե ով է վերահսկելու դրանք․ Սուրեն Պարսյան
23 Հուլիս 2021
Հուլիսի 22-ին «Հրապարակ TV»-ի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Հաղորդման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ծրագրերով Հայաստանին տրամադրվելիք եվրոպական և ամերիկյան աջակցություններին, դրանց նպատակներին և նպատակահարմարության խնդրին:
Սուրեն Պարսյանը մասնավորապես նշել է, որ ճիշտ չի լինի այդ գումարները դիտարկել որպես վարձատրություն հայկական կողմից հողային զիջումների գնալու դիմաց: «Առանց այդ գումարների էլ Հայաստանն արդեն իսկ տարածքներ է զիջել ադրբեջանական կողմին: ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մյուսները շահագրգռված չեն Սյունիքը Հայաստանից պոկելու հարցում: Պատահական չէ, որ Եվրոպական Միության խոստացած 2,6 մլրդ եվրոյի աջակցության 600 միլիոնը տրամադրվելու է հայկական Սյունիքով անցնող Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու Սիսիան-Ագարակ հատվածի շինարարությանը»,- ասել է Սուրեն Պարսյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում տարածաշրջանային պետությունների դիրքորոշումներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
