Կայացել է ՀՅԴ Երեւանի Քաղաքային ժողովը, ընտրվել է նոր Քաղաքային կոմիտե
23 Հուլիս 2021
Սույն թվականի հուլիսի 16֊ 17-ը գումարվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Երեւանի կառույցի Քաղաքային 26-րդ հերթական ժողովը։ Ժողովը անդրադարձ կատարեց Քաղաքային կոմիտեի երկամյա աշխատանքներին եւ նախանշեց առաջիկա երկու տարիների գործունեության ուղեգիծը։
Ժողովը քննարկեց Երեւան քաղաքում տիրող իրավիճակը եւ որոշեց Երեւանի եւ երեւանցիների խնդիրները շարունակաբար բարձրաձայնել եւ հետամուտ լինել, որ քաղաքային իշխանությունները տեր կանգնեն իրենց պատասխանատվություններին։
Քննարկումների ավարտին ժողովը ընտրեց նոր Քաղաքային կոմիտե հետեվյալ կազմով․ Սարգիս Կարապետյան (ներկայացուցիչ), Ժիրայր Պեոճեքյան(նախագահ), Մեղրիկ Ճուլհայան, Դավիթ Նավոյան, Արտակ Աղբալյան, Արմեն Հարությունյան, Արմեն Մուշեղյան, Սեւան Արթին, Կարին Հովսեփյան, Մհեր Սահակյան եւ Հովհաննես Գասպարյան։
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
22 հուլիսի, 2021 թ. Երեւան
