ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հաղորդագրութիւն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը

29 Հուլիս 2021

Հուլիսի 28-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Ադրբեջանին ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությանը, որի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն էր, ում միացել էին Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամներ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմումբն այս արդյունքին հասնելու համար տևական շրջան իրականացրել է քաղաքական-հարաբերական և լոբբիստական համալիր աշխատանք։

Ներկայացուցիչների պալատի երեկվա քվեարկությունը կարևոր ազդանշան է Ալիևի բռնապետական ռեժիմին, որ Հայաստանի և Արցախի դեմ շարունակական ագրեսիան չի վարձատրվելու ԱՄՆ հարկատուների կողմից գոյացող ռազմական օգնությամբ:

Օրենսդրական փոփոխությամբ 2022թ․ ֆիսկալ տարվա «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» և «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագիր» տողերով հատկացվող որևէ ֆինանսավորում չպետք է ուղղվի Ադրբեջան: Պետք է սակայն նկատել, որ Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական օժանդակությունը բազմավեկտոր է, և երեկվա քվեարկությամբ չի սահմանափակվում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը Ադրբեջանին, ինչը Պաշտպանության դեպարտամենտի կոմպետետության տիրույթում է։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները, որպեսզի կասեցվի Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օժանդակության բոլոր տեսակների տրամադրումը։ Այդ ուղղությամբ հանձնախումբը ներկայումս աշխատանքներ է իրականացնում Կոնգրեսի՝ զինված ուժերի հանձնախմբի հետ՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթների կատարումը, որով առհասարակ արգելվում է Ադրբեջանին տրամադրել ռազմական նշանակություն ունեցող որևէ օժանդակություն։

Իր հերթին ԱՄՆ Սենատը ևս պետք է իրականացնի 2022թ․ ֆիսկալ տարվա ծախսերի վերանայում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը այս առումով ևս շարունակելու է սերտորեն համագործակցել Սենատի հետ՝ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու և Հայաստանին ու Արցախին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը ընդլայնելու նպատակով:

Ժամեր անց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի նաև Հայաստանին շուրջ 50 մլն դոլար օժանդակության տրամադրման օգտին, ևս 2 մլն դոլար կտրամադրվի Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելուն։ Հատկանշական է, որ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, առաջարկվող 50 մլն դոլարը, երկու անգամ ավելին է, քան նախագահ Բայդենի կողմից 2022թ․ ֆիսկալ տարվա համար առաջարկվածը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումից հրաժարմանը, ապա երեկ ընդունված օրենսդրական փոփոխության ուղեկցող զեկույցում առկա է մտահոգություն՝ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության անհամապատասխանության վերաբերյալ, ինչը հենց 907-րդ բանաձևի պահանջներից հրաժարման արդյունք է։

Հուլիսի 28-ի քվեարկության առիթով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը հայտարարել է․ «Ներկայացուցիչների պալատն այսօր Ադրբեջանի դեմ սկզբունքային երկկուսակցական դիրքորոշում ցուցաբերեց և ճնշող մեծամասնությամբ մերժեց այդ երկրին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը` ի պատասխան Արցախում Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Նույն ուժով և նպատակասլացությամբ, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կշարունակի օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել նրան, որ ամերիկյան հարկերից գոյացող ոչ մի դոլար չուղղվի Ադրբեջանի խարդախ, նավթով հղպացած բռնապետ Ալիևի բանակին»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
29.07.2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company