ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը․ Իշխան Սաղաթելյան

29 Հուլիս 2021

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության տաղավարում խոսել է երկրում առկա ճգնաժամային իրավիճակի և դրանց լուծման ուղիների մասին:

Իշխան Սաղաթելյանը մասնավորապես անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, խոսել դրանց պատճառների մասին եւ ընդգծել, որ այդ լարվածությունը հետեւանք է Աժ արտահերթ խորհրդարանական ընտրություններում անճարակ իշխանությունների վերարտադրության։

ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է նաեւ իշխանությունների կողմից չդադարող ռեպրեսիաներին, ԱԺ-ում
ընդդիմադիր խմբակցությունների ապագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի։

«Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել եր երկրի սահմանները եւ սպասարկել մեր ժողովրդի շահերը»․ ասել է Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանակցություններին, նա ասաց. «Տարբեր աղբյուրներից այդ բանակցությունների մասին խոսք եղել է՝ կոմունիկացիաների բացում, սահմանների ճշգրտում, սահմանազատում, սահմանագծում, բայց մենք պետք է հասկանանք, թե ՀՀ իշխանությունների հայեցակարգը, մոտեցումն այս հարցերում որն է: Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները: Եթե ինչ-որ հարցերում համաձայնության չենք գալիս, թշնամին շարունակելու է ազատորեն ներխուժել ՀՀ տարածք տարբերչ ուղղություններով եւ մենք մեր անգործությունը շարունակելու ենք բացատրել, որ դիմադրություն ցույց չենք տալիս, որ նոր պատերազմ չլինի՞:

Իշխանությունն անկարող է այս հարցում: Ի պատիվ մեր զորամիավորումների, հրամանատարները տարբեր տեղեր դիմադրություն են ցույց տալիս, բայց ակնհայտ է, նույն սահմանների կահավորանքի հարցը, մենք գիտենք, թե ինչ անտեր ու քաոսային իրավիճակ է: 8 ամիս այս իշխանությունն ինչո՞վ էր զբաղված»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում Գեղարքունիքի մարզի սահմանին, նաեւ առաջարկեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահմանապահների հենակետեր, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Նախ պետք է հասկանանք, թե ռուսական զորքն ինչ մանդատ է ունենալու, արդյոք ՀՀ-ն այլեւս չունի բանակ, հնարավորություն՝ ձեռնամուխ լինելու մեր սահմանների պաշտպանությանը: Պետք է հասկանանք՝ ինչ կա սրա տակ թաքնված, թե սա հերթական իրենց հայտարարությունն է՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ ստեղծելու: մենք տեսնում ենք, որ այս իշխանություններին սպասարկող տարբեր խմբեր եւ լրատվամիջոցներ շարունակում են հակառուսական քարոզչություն իրականացնել եւ սահմաններին տեղի ունեցողի մեղավորությունը տանել դեպի Ռուսաստան: Այս հայտարարությունն արդյոք այս շրջանակներում է, թե՞ կա պայմանավորվածություն, կան քննարկումներ, ռազմավարական նոր դաշինքի ստորագրման հավանականություն: Այս կարգի լուրջ ռազմավարական հայտարարությունները այս ձեւով ներկայացնելն անընդունելի է»,-ասել է Իշխան Սաղաթելյանը :

Սաղաթելյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում կա խորը անվստահություն. «Նման գործողությունների արդյունքում կորցնելու ենք մեր ռազմավարական դաշնակցին, նոր դաշնակիցներ ձեռք չենք բերելու եւ ընդհանրապես Հայաստանը մեկուսանալու է, մնալու է միայնակ, փորձ է արվելու փոխել երկրի քաղաքական վեկտորը»:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company