ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ապաշրջափակման Աշխարհաքաղաքական Ընկալումներու Տարրեր

28 Սեպտեմբեր 2021

44-օրեայ պատերազմէն տարի մը անց, տարածաշրջանին մէջ նոր իրավիճակի ստեղծման համար արագ կշռոյթներով սկսած են երեւիլ աշխարհաքաղական օրակարգի իրականացման միտումներ:

Տարածաշրջանի ապաշրջափակում. ահա՛ ձեւակերպումը մեծ օրակարգին: Խնդիրը շատ աւելի հեռու կ՛երթայ արցախեան հակամարտութեան լուծումէն, եւ նոյեմբեր 9-ի հրադադարի յայտարարութեան 9-րդ կէտը կը սկսի բանալ իր փակագիծերը:

Այստեղ խնդիրը ո՛չ միայն Հայաստանի Հանրապետութեան շրջափակումն է, այլ նաեւ գերակայ տարբեր ուղղութիւններ հետզհետէ տեսք կը ստանան մէկ կողմէ Վրաստանը, միւս կողմէ` Իրանը: Կայ յստակ ուղղուածութիւնը այս բոլորին մէջ Իրանը շրջանցելու. Թուրքիոյ ներգրաւումը 44-օրեայ պատերազմին ի վերջոյ իրականացուցած է ամերիկեան առաջադրանքի մէկ մասը: Նկատելի չափերով փոխուած է Իրանի սահմանային կարգավիճակը: Ազրպէյճանը ընդլայնած է Իրանի հետ իր սահմանագիծը: Այս շրջագիծին մէջ ալ պէտք է դիտարկել գրաւուած իրանամերձ շրջաններուն մէջ ահաբեկիչ տարրերու տեղակայումը Պաքուի կողմէ: Աւելի համընդհանուր դիտարկումը զուգահեռ կը գծէ Աֆղանիստանի իշխանութեան յանկարծակի յանձնումը թալեպաններուն, որոնք դարձեալ իրանամերձ շրջաններու ամբողջ երկայնքը կը վերահսկեն: Ըստ էութեան ուրեմն տարածաշրջանի ապաշրջափակում յղացքը Իրանի մասնակի շրջափակման կը միտի:

Առաջադրուող ապաշրջափակումը կ՛ենթադրէ նաեւ վրացական մենաշնորհի որոշ չէզոքացում` ճանապարհային այլընտրանքներ ստեղծելով: Թրքական խանդավառութիւնը վայելող վեցեակի ծրագիրը Վրաստանը ներքաշել է տարածաշրջանին մէջ ձեւաւորելու անվտանգային նոր հարթակին: Ապաշրջափակումը ուրեմն Վրաստանի համար նոր այլընտրանքային ճամբարի ձեւաւորումը կ՛առաջադրէ ի շարս այլ նպատակներու անշուշտ:

Տարածաշրջանի ապաշրջափակում ձեւակերպումը Անգարան եւ Պաքուն իւրովի կը հասկնան, այդ պատճառով ալ անվերջ կը խօսին «Զանգեզուրի միջանցք»-ին մասին: Այստեղ ուրեմն, խաղաղութիւնը, բաց սահմանները, յարաբերութիւններու հաստատումը կը դառնան երկրորդական, եւ առջեւ կը մղուի համաթուրանական վաղեմի ծրագիրը, որ մինչ այժմ արգելակած էր Հայաստանը: «Միջանցք»-ը տարածքային խնդրոյ առարկայ հատուածին գերիշխանութիւնը խնդրոյ առարկայ դարձնող հասկացողութիւն է եւ այս պարագային ուրիշ բան չէ, եթէ ոչ թուրանական կամուրջի կառուցման դարաւոր առաջադրանք` Թուրքիան Նախիջեւանի եւ Զանգեզուրի վրայով կապելու Ազրպէյճանին եւ անկէ` թրքախօս, թրքացեղ պետութիւններուն: Միջանցքի գաղափարի մերժումը պէտք է բանակցութիւններու եւ հաշտութեան ու խաղաղութեան հասնելու համար իբրեւ կարմիր գիծ նկատուի. այս հարցով հայկական եւ ռուսական կողմերը յայտարարած են, որ ձեռք բերուած համաձայնութիւններուն մէջ միջանցքի մասին ակնարկութիւն չկայ: Խօսքը ճանապարհներու ապաշրջափակման մասին է:

Ապաշրջափակումը, բնականոն յարաբերութիւնները, բաց սահմանները աներկբայօրէն ցանկալի առաջադրանքներ են: Անկախ տնտեսական օրէնսդրութեամբ սահմանաբացման գործողութիւններուն պատրաստ չըլլալու իրականութենէն գոյութիւն ունին այլապէս անորոշ եւ հետեւաբար վտանգներ ներառող գործընթացներ: Դասական նախապայմաններուն վրայ աւելցած է «Զանգեզուրեան միջանցք»-ի տրամադրման նախապայմանը: Աւելցած է` Ազրպէյճանի հետ առաջին հերթին սահմանագծում-սահմանազատում իրականացնելու հրամայականը:

Ապաշրջափակում հասկացողութեան տարատեսակ, եթէ ոչ հակադիր ընկալումները կրնան համալրուիլ, եթէ նկատի ունենանք, որ Հարաւային Կովկասի մէջ թուրքեւամերիկեան միացեալ ճարտարապետութեան արտադրանքը` նոր գոյավիճակ ստեղծելու, այլ միջավայրերու մէջ իր ճեղքերը սկսած է զգալի դարձնել: Խրիմի պատկանելիութեան մասին Անգարայի հակառուսական յայտարարութիւնները Իտլիպի մէջ արձագանգ կը գտնեն. ռուսական ներշնչումով թրքական զօրքերու Սուրիայէն հեռացման պահանջներ կ՛արծարծուին:

Աշխարհաքաղաքական թէժ կէտի վերածուած է տարածաշրջանի ապաշրջափակման օրակարգը: Հայկական կողմը բազմաշառաւիղ այս մօտեցումներու եւ յատկապէս միջազգային ընտանիքի արծարծած առաջադրանքներու համահունչ կէտեր գտնելու անհրաժեշտութեան առջեւ է: Այլ խօսքով` հայկական եւ միջազգային ընտանիքի պահանջներու համատեղման կէտերու վրայ կեդրոնացումը:

Այդ համատեղ թեմաները կրնան ըլլալ `

Ա. Ռազմագերիներու եւ նահատակուած զինուորներու աճիւններու հայրենադարձում:

Բ. Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ իրականացուած ռազմական յանցագործութիւններու հետաքննութիւն եւ պատասխանատուութիւն:

Գ. Արցախէն տեղահանուածներու տունդարձի գործընթացի ապահովման համար անվտանգութեան համապատասխան միջոցներու որդեգրում:

Այս բոլորը` կարճաժամկէտ դրուածքով: Բնականաբար երկարաժամկէտ բանակցային ռազմավարութիւնը կ՛ենթադրէ այլ կէտեր: Իսկ կարճաժամկէտ կտրուածքով բանակցային ռազմավարութիւնը կրնայ համատեղելի կէտեր գտնել ո՛չ միայն ամերիկեան կամ ընդհանրապէս միջազգային ընտանիքի այսօրուան բարձրաձայնումներուն, այլ նաեւ ռուսական հովանաւորութեամբ կայացած հրադադարի յայտարարութեան 8-րդ կէտին հետ` «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահուող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»:

Նման չյայտարարուող նախապայմաններ հայկական կողմը կրնայ նկատի ունենալ նախքան որեւէ բանակցային գործընթաց սկսիլը: Պարզ է. երբ չեն յարգուիր նախապէս կայացած պայմանաւորուածութիւնները, չեն կրնար կայանալ այլ համաձայնութիւններ:

Բայց անկախ մեր շահերէն բխող նախապայմաններէն, ապաշրջափակումը , Անգարայի եւ Պաքուի պատկերացուցած, կրնայ հեզասահ չընթանալ, պարզ այն պատճառով, որ անիկա արդէն դարձած է տարածաշրջանային թէժ օրակարգ, որուն նկատմամբ շահագրգռուածութիւնը միայն եռակողմ հրադադար ստորագրողներով չի սահմանափակուիր:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company