ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե համաժողովրդական ընդվզում չունենանք` ո՛չ հրաժարականը, ո՛չ պաշտոնանկությունը չի ստացվելու

22 Օգոստոս 2022

Այսօր, օգոստոսի 22-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ Ալիք» հեռուստաընկերություններին:

Ինչ արդյունքներ է տվել «Դիմադրություն» շարժումը, ամենակարևորը դրա վառ գնահատականը և ապացույցը միջազգային արձագանքն է։

Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ անդրադարձել է «Դիմադրություն» շարժմանը տարբեր հարցազրույցներով և հայտարարություններով և ՀՀ ընդդիմության գործունեությանը հիմնականում այս կոնտեքստում, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այսինքն այս կեղծ օրակարգով Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելուն. հարցազրույցի ժամանակ ասել է Իշխան Սաղաթելյանը։

«Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Ամենացայտուն օրինակը՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության պետի հայտարարությունը, որն ուղիղ սպառնում էր ՀՀ ընդդիմությանը։ Շարժմանը շատ կարևոր գնահատական էր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարությունը, այսինքն առնվազն այս իմաստով մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ կա գործընթաց, խախտել ենք երկիրը հանձնելու ժամանակացույցը։ Այս աղետը, որը այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի վաղ և ավելի մեծ ծավալներով։Հետևաբար այս իմաստով ակնհայտ է Դիմադրության շարժման ձեռքբերումները։ Մենք մեր գլխավոր նպատակին՝ հեռանցել օրվա իշխանությանը և կանխել այս գործընթացը, դեռ չենք հասել, բայց վստահ եմ՝ մեր բացթողումները, սխալները գնահատելով, ճիշտ եզրահանգնումներ անելով հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը։ Կարևորը՝ չհուսահատվել, չնահանջել։ Իսկ այն շոգ, ձմեռ և այլն․․․ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, վրանները նոր տարուն հրապարկում խփված էին, նույնիսկ նոր տարին մենք հրապարկում ենք դիմավորել, այդ հարցերին մենք անդրադարձել ենք, և կյանքը ժամանակը ապացուցել է, որ մենք որևէ պարագայում հետ չենք կանգնելու»,-ասաց նա։

Անդրադառնալով շարժման բացթողումներին, քննադատություններին, թե չունեին ծրագիր և վարչապետի թեկնածու, Իշխան Սաղաթելյանը նշել է․

«Մենք մեր ծրագրերի մասին խոսել ենք շատ հստակ ու ոչ թե մեկ անգամ այլ բազմաթիվ անգամներ։ Այս պայքարը մեր համար նախընտրական պայքար չի եղել․․․ մենք ասել ենք, որ երկիրը, պետականությունը վտանգի տակ է։ Այս իրավիճակում, երբ ունենք գոյաբանական խնդիրներ, այս պայքարը վերածել նախընտրական պայքարի, և հանդես գալ նման դետալային ծրագրերով կամ խոսել սոցիալական հարցերի մասին, երբ առհասարակ պետականության գոյություննն է հարցականի տակ, մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվել։ Ծրագրային ելույթներ ունեցել ենք բազմաթիվ անգամներ»։


Այնուհետև նա առանձնացրել է շարժման ամենամեծ և կարևոր բացթողումները․

«Պետք է արձանագրենք, որ մենք մեր երկրին սպառնացող վտանգները դեռ չենք կարողացել ամբողջությամբ հասցնել մեր ազգաբնակչությանը։ Այսինքն, Նիկոլի մեջտեղ բերած կեղծ, շինծու խաղաղության օրակարգը, որն իրականում նոր քաոսի, կապիտուլյացիայի, նոր պատերազմի օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր ներկայացրած պայքրաի օրակարգը։ Երկրորդը՝ մեր պայքարըշը՝ հանուն Արցախի դիտարկվեց,որպես պայքար հանուն իշխանության, պայքար՝ նախկինների վերադարձի, ըստ էության դա մեր բացթողումն է եղել, որը չենք կարողացել տեղ հասցնել․․․ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը մեր պայքարը ներկայացնում է իբրև ռևանշիստներին պայքար և իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն է, որ շաստ սխալ միջազգային ընկալում կա նաև մեր շարժման նկատամամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողեցել մեր շարժման մասնակիցներին, մեր պես մտածողներին, համակիրներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից։ Սրանք պետք է կարողքնանք լուծել, և պայքարի հաջորդ փուլում ավելի կազմակերպված մտնել պայքրաի մեջ։ Եվ ամենակարևորը, մենք մեր աջակիցներից պետք է ստանանք կազմակերպված բանակ․ փողոցային ճանապարհով այս իշխանությանը հեռացնելու համար բարձր որակի կազմակերպվածությունը անհրաժեշտությունը է»։

Մենք վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։

«Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական եւ խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ Այս երկու տարբերակներից որեւէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետեւ սրանք հակահայ իշխանություններ են, եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ո՛չ հրաժարականն է ստացվելու, ո՛չ էլ պաշտոնանկությունը։ Մենք պետք է ունենանք հասունացած այդ իրավիճակը, հետո մտնենք այդ պրոցեսի մեջ, այդ պրոցեսը չպետք է ձեւական լինի։ Այսինքն՝ պաշտոնանկությունը մեր օրակարգում է, այդ պրոցեսի մեջ կմտնենք այն ժամանակ, երբ դրա համար ունենանք նպաստավոր պայմաններ, իսկ մեր պարտականությունն է հասունացնել այդ օրը»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարան վերադառնալուն, ապա Սաղաթելյանն ասաց, որ նախորդ հայտարարություններն այդ մասով ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Հայաստանը պետք է պահանջեր, որ Ադրբեջան

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցու

14 Սեպտեմբեր 2026
Հաջիևը մանիպուլյացիա է անում

Արցախի մշակույթի նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խ

14 Սեպտեմբեր 2026
Չի կարող արդարադատության հիմքում լինել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի

14 Սեպտեմբեր 2026
Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա,

Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը Ամեն անգամ, երբ խոսվում է

12 Սեպտեմբեր 2026
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company