ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ՀՀ-ի մասով Ֆրանսիայի դիրքորոշումը համընկնում է ԱՄՆ և ԵՄ մոտեցումներին. սա նոր քաղաքական վարքագիծ է

28 Սեպտեմբեր 2022

Ֆրանսիայի դիրքորոշումը ռուսական տիրույթներում արևմտյան ներթափանցման ազդեցության գոտիներ ստեղծելու ընդհանուր մոտեցումն է, որը համընկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության մոտեցումներին։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի քայլերին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ուղղությամբ։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Փարիզում ընդունել էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Համատեղ ասուլիսին Մակրոնը կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները։ «Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար։ Եվ որ առանց հապաղելու երկխոսությունը պետք է վերսկսվի», – ասել էր Ֆրանսիայի նախագահը: Վերջինս նաև նշել էր, որ Ֆրանսիան կանի ամեն ինչ, որ Հարավային Կովկասը լինի կայուն, հուսալի և բարգավաճ տարածաշրջան։

Բացի այդ, Ֆրանսիան այն պետություններից մեկն էր, որն Ադրբեջանին հասցեական նշել էր որպես սեպտեմբերյան հարձակման պատասխանատու և կոչ արել զորքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ու վերադառնալ ելման դիրքեր։

Միջազգայնագետ Շահան Գանտահարյանն ասաց, որ Ֆրանսիայի նախագահի ելույթում ուշագրավ ուղերձներ են հնչել։

«Այսպես, նա հաստատում է, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքը, ավերել քաղաքացիական ենթակառուցվածքներ: Մակրոնը սա անընդունելի է համարել և հաստատել, որ Ֆրանսիան այս առումով ստանձնել է իր պարտականությունները:

Այս հաստատումը ուղղակի ագրեսոր է համարում Ադրբեջանին, դատապարտում նրա ներխուժումը հայաստանյան ինքնիշխան տարածքներ և փոխանցում, որ հրադադարի հաստատման կամ ուժի կիրառման շարունակության առումով Ֆրանսիան դեր է վերցրել։ Եվ երբ ասվում է, որ բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես ԵՄ հովանու ներքո, և պետք է դրանք վերսկսել, դա դիվանագիտորեն շրջանցում է ռուսական միջնորդական եւ երաշխավորման գործոնը և այդ դերը բացառապես վերապահում ԵՄ-ին», – պարզաբանեց Գանտահարյանը։

Երկրորդը, ըստ «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի, այն է, որ Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. «Այս պահանջը Մակրոնն ուղղակի փոխանցել է Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք: Այս դիրքորոշումով ֆրանսիացի նախագահը դատապարտում է ուժի կիրառմամբ սահմանազատում իրականացնելու Բաքվի քաղաքականությունը»։

Երրորդը, ըստ նրա, Ռուսաստանին ուղղված սլաքն է. «Այն պարփակում է այն ուղերձը, որ 44-օրյա պատերազմի իբրև հետևանք ընդգծում է տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությունը»:

«Եվ չորրորդ․ Ֆրանսիան առաջարկ է հրապարակայնացնում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին առընչել ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը։ Սա ևս կարծում եմ՝ պետք է դիտարկել իբրև ռուսական երաշխավորման եւ միջնորդական կարգավիճակի հակակշռման գործողություն»։

Գանտահարյան կարծիքով՝ մի քանի կարևոր հանգամանք պետք է նկատի ունենալ Ֆրանսիայի քայլերում․ «Նախ, այն, որ պաշտոնական Փարիզի հայտարարությունում որոշակի հասցեականություն կա։ Երկրորդ, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ պահանջեց ադրբեջանական զորքերի՝ ելման կետ վերադառնալու մասին։ Իսկ արցախյան ուղղությամբ Ֆրանսիան համանախագահող միջնորդ երկիր է, որը համարում է, որ թե՛ արցախյան հակամարտությունը դեռ չի լուծվել, թե՛ կարգավիճակ չի որոշվել։ Ավելի ընդհանուր դիտարկումով նկատելի է համակարգելու համաձայնեցվածություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հետզհետե միջազգային ընտանիքի երկրների միջև»։

Ըստ նրա՝ սա կարելի է դիտարկել ռուսական գործոնի հակակշռման գործողությունների կոնտեքստում։ «Այս տեսության վառ ապացույցն այն է, որ Միացյալ Թագավորությունը ևս հանդես է եկել զորքերի հետքաշման պահանջով։ Միաժամանակ, կա հաշվարկ Ադրբեջանի հետ էներգիայի ոլորտում կայացած գործաքների կամ արբանյակային շուկայի ուղղություններով։ Այս բոլորով Ֆրանսիան կփորձի տարածաշրջանում դեր վերցնել և միջնորդի կարգավիճակով հանդես գալ։ Ֆրանսիան ինքը նախաձեռնեց ՄԱԿ Անվտանգության նիստը, ինչը շատ կարեւոր է», – շեշտեց Գանտահարյանը։

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն ասաց, որ Ֆրանսիայի դիրքորոշումը ռուսական տիրույթներում արևմտյան ներթափանցման ազդեցության գոտիների ստեղծելու ընդհանուր մոտեցումն է, որը համընկնում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի մոտեցմանը․ «Էներգետիկ ոլորտում մեծ կապեր ունեցող Միացյալ Թագավորությունը ևս իր դեսպանատան միջոցով հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան ելման կետեր»։

«Արևելյան Միջերկրական խնդրով հակաթուրքական դաշինքը՝ Եգիպտոս, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Թուրքիայի սպառնալիքների դեմ եթե ուներ տարբեր շարժառիթներ, ապա Հարավային Կովկասում նույնը չեն, իհարկե։ Բայց սա հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո պետք է ընկալել, որ չպետք է լինի ռուսաստանյան մենաշնորհյալ տիրույթ, սա աշխարհաքաղաքական նոր գիծ է։ Եվ չպետք է առանձին վերցնել Ֆրանսիայի դիրքորոշումը, սա հետզհետե ծավալվող նոր քաղաքական վարքագիծ է շատ ավելի համարձակ դրսևորումներով», – հավելեց նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Թուրքիային և Ադրբեջանին զսպելու հնարավորությանը՝ Գանտահարյանն ընդգծեց, որ այս հարցում ավելի մեծ գործոն է Միացյալ Նահանգները․ «Չնայած որոշ կարմիր գծեր պահպանվում են Ռուսաստանի կողմից։ Այսինքն՝ այն բոլոր ռազմական գործողությունների կամ Հայաստանի գերիշխան տարածքներ ադրբեջանական ներխուժումների ընթացքում հաշվի է առնվում նաև Ռուսաստանի գործոնը և ոչ միայն Արեւմուտքի։ Այստեղ այնպես չէ, որ Ռուսաստանի շահերից բխում է շատ ավելի լայնածավալ պատերազմը, շատ ավելի ծավալուն ներխուժումը։ Ի վերջո, Հայաստանը ռուսական ազդեցության տիրույթում է, և ցանկացած փոփոխություն չի բխում Ռուսաստանի շահերից»։

«Տեսանելի բաժինն այն է, որ կան որոշակի պայմանավորվածություններ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության կոնտեքստում։ Եվ 44-օրյա պատերազմում հաղթանակած կողմը շտապողականություն է դրսևորում իր շահերից բխող 5 կետանոց խաղաղության օրակարգային կետերն իրականացնելու համար։ Այստեղ, հավանաբար, կան որոշ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական մոտեցումներ», – եզրափակեց Շահան Գանտահարյանը։

Սերգեյ Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company