ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ռուսաստանի շահերից չի բխում Լաչինի՝ երկարատև փակ մնալը

16 Դեկտեմբեր 2022

Radar Armenia-ի զրուցակիցը «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս պահին առկա հարցերը կարգավորելուց հետո ի՞նչ պետք է արվի, որ բացառվի ճանապարհի փակումը։

-Առաջին անգամը չէ, որ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են ճանապարհը։ Տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում ավելի արագ ստացվեց ճանապարհի բացումը։ Այժմ սա ճնշման միջոցի քաղաքականության՝ ավելի ակտիվ փուլն է։ Բնապահպանությունը, հանքավայրերը, ընդերքները՝ սրանք պատրվակ են քաղաքական շարժառիթի բուն շղարշման համար։ Իրադարձությունները պետք է դիտարկել նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման շտապողական քաղաքականության շրջածիրում։ Գործում է «միջանցք՝ միջանցքի դիմաց» ադրբեջանական ռազմաքաղաքական վարքագիծը։ Ռուսաստանի շահերից չի բխում ճանապարհի՝ երկարատև փակ մնալը։ Հայաթափման որևէ քաղաքականություն, առավել ևս՝ մարդասիրական աղետի տեսքով, հարված է ռուս խաղաղապահության իմիջին։ Իսկ մեծ հաշվով՝ Արցախում բնակչության գոյությամբ է պայմանավորված խաղաղապահ առաքելության շարունակականությունը։

-Ադրբեջանական «բնապահպան ակտիվիստները» պահանջներ են ներկայացրել, որտեղ նշվում է, որ ղարաբաղյան տարածաշրջանի այն տարածքները, որտեղ հայեր են ապրում, և տեղակայված է ռուսական խաղաղապահ միավորումը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից։ Նաև պահանջում են Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, սահմանել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և մաքսատան առանձին կետեր։ Այս դրույթներն ի՞նչ ռիսկեր են պարունակում, և արդյո՞ք ռուսական կողմը համաձայնություն կտա սրան։

– Այս ամենի բուն ուղերձն այն է, որ շրջափակումը դարձյալ 9-րդ կետի համատեքստում պետք է դիտարկել։ Այսինքն, եթե հայկական կողմը Նախիջևան-Ադրբեջան միացնող ճանապարհին անցակետեր է տեղադրելու, Բաքուն էլ Բերձոր-Հայաստան միջանցքին կարող է անցակետեր տեղավորել։ Բաքուն ուզում է միևնույն կարգավիճակը տալ նոր ստանալիք ճանապարհին․ «միջանցք՝ միջանցքի դիմաց» կամ «ճանապարհային կարգավիճակ՝ ճանապարհային կարգավիճակի դիմաց»։ Չեմ կարծում, որ այս մոտեցումը կբխի Մոսկվայի շահերից, որն ուզում է երկու ուղղությամբ էլ բացառապես իր ձեռքում պահել ճանապարհների վերահսկողությունը։ Հրադադարի հայտարարության 6-րդ և 9-րդ կետերը՝ թե՛ Բերձորի միջանցքի դեպքում, թե՛ նոր բացվելիք ճանապարհների պարագայում, խոսում են անվտանգության վերահսկողության համատեղ գործառույթի մասին։ Բայց անվտանգության վերահսկման համատեղ գործողությունների մասին կա մշուշոտ բաժին։ Այսպես, 6-րդ կետը («Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է ԼՂ և Հայաստանի կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի տեղաշարժի անվտանգությունը»): Եվ 9-րդը («ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»): Հիմա Բաքուն ուզում է համահավասարեցնել ճանապարհային կարգավիճակները։

-Արդյո՞ք միջազգային հանրության և, հատկապես, տարածաշրջանային խնդիրների կարգավորման մոդերատորության հայտ ներկայացրած երկրների արձագանքները բավարար էին, ավել ի՞նչ է ակնկալվում։

-Միջազգային ընտանիքի դիրքորոշումները պետք է դիտարկել ոչ թե հումանիտար խնդիրների ահազանգման տրամաբանությամբ, այլ ռուսական դերի նկատմամբ ուղերձներ փոխանցելու շարժառիթները նկատելով։ Չի բացառվում, որ նրանք խնդրո առարկա դարձնեն խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և սկսեն բարձրացնել դիտորդական առաքելությունների ուղարկման անհրաժեշտությունը։ Միջազգային արձագանքները պետք է դիտարկել Հարավային Կովկասում ռուսական դերի հակակշռման աշխարհաքաղաքական վարքագծի տրամաբանության մեջ։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company