ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Շրջափակման 100-րդ օրը Ստեփանակերտում ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ ակցիա է կազմակերպվել

21 Մարտ 2023

Արցախը շրջափակման մեջ է 100 օր։ Թշնամի Ադրբեջանն արդեն 100 օր է, ինչ չի կարողանում հասնել իր դավադիր նպատակներին՝ հայաթափել Արցախն ու գրավել այն։ 2020թ․ դաժան պատերազմից հետո թեև վիրավոր, սակայն Արցախի սիրտը բաբախում է, իսկ դա նշանակում է, որ արցախցին պայքարում է։

Սննդի, դեղորայքի, վառելիքի, էլեկտրականության ու գազի բացակայության պայմաններում է արցախցին ապրում։ 3 պատերազմի բովով անցած, բազմաթիվ զրկանքներ ու դաժանություններ տեսած արցախցու կամքն անկոտրում է։ Արցախցին հավատարիմ է իր ընտրած պայքարի ուղուն։

Եվ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ցեղասպանական քաղաքականության 100-րդ օրը Արցախի երիտասարդները ևս մեկ անգամ ցույց են տալիս իրենց հաստատակամությունը՝ այս հողում ապրելու ու արարելու՝ ի հեճուկս համայն աշխարհի և բոլոր դժվարությունների։

2023թ․ մարտի 21-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել է ակցիա՝ վերահաստատելու այդ կամքը, արցախցու ձայնը լսելի դարձնելու համայն աշխարհին, պայքարի վճռականությունը արտահայտելու և հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։

Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառույցներ և երիտասարդական, ուսանողական և պատանեկան միություններ, նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում, փաստելով, որ դաշնակցական երիտասարդները դիվանագիտական մակարդակով, հանրային բեմերում չեն մոռացել Արցախը և ամեն առիթով միջազգային հարթակներում ներկայացնում են Հայ դատն ու հայկական պահանջատիրությունը։ Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը։ Արցախը դիմակայում է և իր դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում՝ պարտադրելով հարգանք և ակնածանք։

Կանխե՛լ հայերի հերթական ցեղասպանությունն Արցախում

Արցախի պետական համալսարանի ուսանողուհի, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Լարիսա Ներսիսյանի խոսքը՝ ակցիայի ժամանակ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Արցախի շրջափակման 100-րդ օրը: 100 օր շարունակ արցախցիներս պայքարել ենք մեր լինելիության համար, պայքարել ենք մեր հայրենիքի փրկության համար:

2020թ.-ին մեր որդիների նկատմամբ թշնամու կողմից իրագործված անմարդակային արարքների հիշողությունները թարմ են։

1915, 1921, 1988, 2020. դարեր ի վեր թշնամու ձեռագիրն անփոփոխ է, նպատակը՝ մեկը՝ բնաջնջել հայ ազգին: Այս օրերին, երբ թշնամու սուրը կախված է Արցախի գլխին, ավելի քան ներքին համերաշխությունն ու միասնականությունը կարևոր են՝ վերահաս վտանգներին ու փորձություններին դիմակայելու համար:

Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստի մատնում, քան եկած թշնամին: Եվ իրոք, թշնամին կարողացել է մեզ հաղթել, երբ որ խաթարվել է մեր միաբանությունը: Ինչքան էլ որ ծանր վիճակում լինենք, ինչքան էլ որ հուսահատ լինենք, պետք է ապավինենք միայն մեր ուժերին:

Պատմության մեջ հայտնի է Լենինգրադյան դաժան շրջափակման հաղթական ավարտը։ Այս օրինակով հաղթանակի հասնելու գաղափարը պետք է առաջնորդի մեզ։

Միջազգային հանրության կողմից այս 100 օրերի ընթացքում արված հայտարարություններն ու գրված որոշումները որևէ կերպով չեն ազդում Ադրբեջանի վրա: ՄԱԿ, ԵՄ, Հաագայի դատարան, Freedom House, Հռոմի պապ, Մակրոն, Լավրով, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Գերմանիա, Ավստրիա և այլ երկրներ ու քաղաքական գործիչներ: Նրանց գործնական քայլերից զուրկ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծ ժողովրդավարության արտահայտում, կեղծ հումանիզմ և կարեկցանք:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ պատժել Ադրբեջանին ու կանխել հայերի հերթական ցեղասպանությունը:

Մենք դիմում ենք հատկապես Ռուսաստանի Դաշնությանը, ով 2020թ. պատերազմից հետո Արցախում ապահովում է փխրուն խաղաղություն, ճանաչել մեր ինքնորոշման իրավունքը, որի համար մենք տարբեր զրկանքների ու կորուստների գնով արդեն պայքարում ենք շուրջ 35 տարի»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստ

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ

01 Հուլիս 2025
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտ

01 Հուլիս 2025
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսա

Հունիսի 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ի

01 Հուլիս 2025
Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացո

01 Հուլիս 2025
Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակո

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքու

01 Հուլիս 2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսո

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգներ

01 Հուլիս 2025
Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատ

Անցնող շաբաթավերջին՝ 27-29 Յունիս 2025-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» ս

01 Հուլիս 2025
Ընթացքի մէջ է «Հայ Ուսանողութիւնը Արցա

21 Յունիս 2025ին, տեղի ունեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» 2025ի ծրագիրի

30 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյա

30 Հունիս 2025
Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

30 Հունիս 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հիւսիսեան Առանձն

Հայաստանի մէջ գործող իշխանութիւնը անդադար կը շարունակէ իր ապազգային գործողութի

30 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Նախագահ Մաքրոնի դիրքորոշումը՝ անընդունելի Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հե

30 Հունիս 2025
Ակնարկ. Յանուն Ժողովրդավարութեան. Ըստ

Ֆրանսայի նախագահին հրապարակումը Հայաստանի վարչապետին հետ ունեցած հեռաձայնային

30 Հունիս 2025
Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբ

Յարգելի պարոն նախագահ, 17-19 Յունիս 2025-ին, Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքուի մ

30 Հունիս 2025
18 Փետրուար 1921-էն առաջ եւ վերջ…

Ինչ որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 27 Յունիսին, Էջմիածնի տաճարի շրջափակին մէջ, ո՛չ ան

29 Հունիս 2025
Մակրոնի հայտարարությունը խրախուսում է

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող

29 Հունիս 2025
Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն

Բելգիայի հայերի կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջին զարգա

29 Հունիս 2025
Ալեքսանդր Խատիսեանի վերանորոգուած շիրմ

Շաբաթ, Յունիս 21, ժամը 11.30-ին, Père Lachaise-ի գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ

28 Հունիս 2025
Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիած

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասե

28 Հունիս 2025
Որքա՞ն պետք է մեզ վարկազրկեն

Իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաև տեսնում ենք, որ եկեղ

28 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company