ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ծնելու, վերածնելու եւ … Բարսեղ Թումանեանի մասին

15 Դեկտեմբեր 2018

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Յուզումով կը յիշեմ 1989-ի առաջին ամիսները։ Մեղուային եռուզեռ էր Ուաշինկթընի Ս. Խաչ Եկեղեցւոյ համայնքի կեանքին մէջ։ Երկրաշարժի մորմոքը կը ճնշէր մեր կուրծքերուն և սակայն մեծ ու պզտիկ աննախընթաց զօրաշարժի մէջ էինք։ Շատեր կը գիշերէին եկեղեցւոյ սրահին մէջ։ Շտապ օգնութեան փուլն էր և իրաւունք չունէինք դանդաղելու։ Մեր հաւաքական ճիգին կամաւորապէս զօրակցութեան փութացած էին անհամար տեղական ամերիկեան կազմակերպութիւններ Վիրճինիա և Մէրիլէնտ նահանգներու խորերէն, որոնք օր ու գիշեր հեռատեսիլի պաստառներէն կը տեսնէին մեծութիւնը աղէտին։ Կու գային փաթեթներով տալու համար իրենց երեխաներու վրայի տաք հագուստեղէնը և խնդրելով, որ հասցնէինք Սպիտակ ու Գիւմրի…

Այս թոհուբոհին մէջ էր, որ յանկարծ յայտնուեցաւ հայրենի արուեստագէտներու խումբը, երբ մենք ոչ սիրտ ունէինք և ոչ ժամանակ երգի ու արուեստի թանկ հաճոյքին համար…

Այնուամենայնիւ մենք մեր սրտերը լայն բացինք մեր հարազատներուն առջև և ընդունեցինք զիրենք ուրախութեան արցունքներով։ Անոնք մեր երկրի անխորտակելի հաւատքն էին։ Մեր չմեռնող յոյսը։ Մեր անսասանելի վճռակամութիւնը։ Այս մտքերն էին մէջս, երբ բեմէն հնչեց Բարսեղ Թումանեանի հրաշագեղ արիան՝ Ռոսսինիի «Սէվիյի Սափրիչը» աշխարհահռչակ օփերայէն…որուն յաջորդեցին սրտաթունդ կտորներ Արմէն Տիգրանեանի «Դաւիթ Բէկ»էն։ Յանկարծ մեծ բան մը տեղի կ՚ունենար տխրութեամբ թաթաւուն մեր սրահին և մեր կեանքին մէջ։ Մեծ յեղաշրջու՛մ մը՝ որ մեզ կ՚առնէր իր ալիքին մէջ։ Բարսեղ Թումանեանի ձայնը ալեկոծութիւն էր և սխրանք։ Ան կ՚ազատագրէր մեզ նախճիրէն։ Ան յանկարծ մեր մտքերէն կը թօթափէր կնճիռը և մեզի ցոյց կու տար իրական յաղթանակի ուղին։

Ես այսպէս ճանչցայ զինք և ան տարիներու ընթացքին երբեք չփոխուեցաւ իմ մտքիս մէջ։ Ան ոչ միայն քանքարաւոր երգիչն էր, այլև հայ երգի տեսաբանը, գեղագէտը, մշակութաբանը, արուեստի փիլիսոփան։ Կոմիտասեան ջինջ տիեզերքի չլսուած ձայներու մեկնաբա՛նը։

Այս բոլորը յանկարծ վերակենդանացան ինծի համար, երբ այսօր ես վերստին լսեցի զինք Առաջին Ալիքի «Կէս Գիշերն Անց» յայտագրէն։ Իր մտքի թելը յանկարծ տարաւ զինք շատ կարևոր — և մեզի համար՝ մեծապէս կենսական — այն եզրակացութեան, որ զարթուցիչ պէտք է ըլլայ այսօրուան հայուն համար։

Արթնցէ՛ք, ժողովուրդ, կը թուէր ըսել ան իր խուզարկու բառերով։ Մենք իրաւունք չունինք վերածնունդի մասին խօսելու…«Մենք չենք մեռած, որ վերածնենք. մենք պիտի ծնենք…» Մենք ծնելու պարտաւորութեան տակն ենք։ ԾՆԵԼՈՒ՛։ Եւ որպէսզի այս հզօր միտքը զոհ չերթայ լեզուական շփոթի, կ՚ուզեմ յիշեցնել, որ Բարսեղ Թումանեանի լեզուին մէջ «ծնիլ» եզրոյթը պէտք է հասկնալ իր «ծնանիլ», «ծնունդ տալ» իմաստով։

Եւ, անշուշտ, անխուսափելիօրէն այս մտքերը զիս առաջնորդեցին մեր այսօրուան իրականութեան։

Լսեցէ՛ք, ընկերներ։ Մենք այստեղ է, որ պիտի չթերանանք մեր առաքելութեան մէջ։ Մենք գործ ունինք ընելիք։ Մենք ծնած ենք աւելի նորը, աւելի հզօրը, աւելի տոկունը ծնանելու առաքելութեամբ։

Այս օրերուն շատ ընդհանրացած են մեր մահը նախատեսող մահախօսականները…Ամէն առտու, ես կը դրուիմ կացութեան մէջ այն մարդուն, որ ստիպուած է իր աչքերով տեսնելու իր դամբանախօսները և իր ականջներով լսելու եղերերգը իր եղերամայրերուն…Կը բաւէ, սիրելինե՛ր. կը բաւէ աղի արցունք թափէք մեր վրայ։ Մենք լաւ գիտենք ինչպէս կարգի դնել հարանց տունը։ Ձեր հօրեղբայրը չէ մեռած…Ան ողջ է, առողջ և կ՚ապրի ամէն տեղ ուր հայուն սրբազան դատը կը կանչէ զինք։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստ

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ

01 Հուլիս 2025
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտ

01 Հուլիս 2025
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսա

Հունիսի 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ի

01 Հուլիս 2025
Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացո

01 Հուլիս 2025
Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակո

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքու

01 Հուլիս 2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսո

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգներ

01 Հուլիս 2025
Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատ

Անցնող շաբաթավերջին՝ 27-29 Յունիս 2025-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» ս

01 Հուլիս 2025
Ընթացքի մէջ է «Հայ Ուսանողութիւնը Արցա

21 Յունիս 2025ին, տեղի ունեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» 2025ի ծրագիրի

30 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյա

30 Հունիս 2025
Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

30 Հունիս 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հիւսիսեան Առանձն

Հայաստանի մէջ գործող իշխանութիւնը անդադար կը շարունակէ իր ապազգային գործողութի

30 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Նախագահ Մաքրոնի դիրքորոշումը՝ անընդունելի Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հե

30 Հունիս 2025
Ակնարկ. Յանուն Ժողովրդավարութեան. Ըստ

Ֆրանսայի նախագահին հրապարակումը Հայաստանի վարչապետին հետ ունեցած հեռաձայնային

30 Հունիս 2025
Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբ

Յարգելի պարոն նախագահ, 17-19 Յունիս 2025-ին, Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքուի մ

30 Հունիս 2025
18 Փետրուար 1921-էն առաջ եւ վերջ…

Ինչ որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 27 Յունիսին, Էջմիածնի տաճարի շրջափակին մէջ, ո՛չ ան

29 Հունիս 2025
Մակրոնի հայտարարությունը խրախուսում է

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող

29 Հունիս 2025
Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն

Բելգիայի հայերի կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջին զարգա

29 Հունիս 2025
Ալեքսանդր Խատիսեանի վերանորոգուած շիրմ

Շաբաթ, Յունիս 21, ժամը 11.30-ին, Père Lachaise-ի գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ

28 Հունիս 2025
Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիած

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասե

28 Հունիս 2025
Որքա՞ն պետք է մեզ վարկազրկեն

Իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաև տեսնում ենք, որ եկեղ

28 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company