ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Մեջքը շտկող արժանապատիվ հայը

02 Օգոստոս 2024

Սույն թվականի հունիսի 22-ին Հանքավանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ է, երբ մեր ժողովրդի գաղափարախոսությունը կարող է դառնալ պետական գաղափարախոսություն, մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել։ Սովորաբար մեկուսացած էլիտաներն իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղծված իրենց որդեգրած գաղափարախոսությունները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում, հաճախ պարտադրել են պետական, վարչական լծակներով, նույնիսկ՝ բռնի ուժով»: Այնուհետև նա շարունակում է. «Ժողովրդի ուղերձն իր էլիտարներին և կառավարող մեծամասնությանը հետևյալն է՝ կարո՞ղ եք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես լավ ապրենք։ Այսինքն, ոչ թե ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պետք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դեպի վերև կամ ներքև, կարո՞ղ եք ստեղծել միջավայր, որ պարզապես ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն ու մանավանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքն ունենք՝ պետությունը»։

Ըստ Հայաստանի այսօրվա ղեկավարի՝ հայոց հազարակամյակների պատմության ընթացքում սեփական քաղաքական էլիտաների և արտաքին ուժերի պարտադրանքով հայ ժողովուրդն անիմաստ պայքարել ու տառապել է և առաջին անգամ այսօրվա «հայ էլիտայի» քաղաքական առաջնորդությամբ սխալը կարող է շտկվել: Առաջնորդող ուժի քաղաքական առաքելությունն է իր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն՝ դրանով իրականացնելով ժողովրդի ցանկությունը. ̀ չպայքարել, չմաքառել, պարզապես ապրել, ապրել լավ, բարեկեցիկ և երեխեքը լինեն երջանիկ:

Մեր պատմության մեջ նույնը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ բոլշևիկա-ադրբեջանական սրերի վրա Հայաստանում իշխանության բերված հեղկոմը սխալ համարեց և մերժեց հայ ժողովրդի ապրած ողջ պատմությունը, ցեղասպանված ժողովուրդը և նրան առաջնորդող ուժերը մեղադրվեցին պայքարելու և տառապելու համար և բարեկամ հռչակված երեկվա ցեղասպաններին, հայրենիքի մեծ տարածքներ զիջելու դիմաց ժողովրդին խոստացան խաղաղ կյանք ու եղբայրություն:

Մյուս կողմից ներկայացվում է, թե արտաքին ուժերի ցանկությունն էր, որ հայ ժողովուրդը տառապի, իսկ իրենք գան և փրկեն հայությանը: Հարյուր տարի առաջ բոլշևիկների հայ դրածոների ներկայացմամբ կեղծ փրկիչներն էին միջազգային իմպերիալիստները, իսկ ներկայիս արևմտյան դրածոների բնութագրմամբ այդ դերում Ռուսաստանն է:

Շատ նման չե՞ն իրար այս մտածողությունն ու հարյուրամյակի հեռավորությամբ կրկնված քաղաքական գործընթացները:

Ժողովրդի ինքնապաշտպանության գիտակցությունն ու կամքը կոտրելու, հայրենի տարածքները հանձնելու, թշնամու ցանկացած այլ պահանջները կատարելու դիմաց այսօրվա իշխանությունը վաղը հոտի վերածվող զանգվածներին խոստանում է խաղաղ ուտելու և բազմանալու հնարավորությունը: Այսօրվա խառնակ աշխարհում բոլորը պայքարի մեջ են իրենց ունեցածը պահպանելու, ուրիշների ունեցածը խլելու համար, իսկ Հայաստանի ղեկավարությունն հպարտ է ու գոհ իրենից որ երկիրը տանում է դեպի նորանոր պարտությունների և ազգային ապագայի խորտակման:

Կասկած չի կարող լինել, որ նման ապազգային մտածողությունն ու գործունեությունը պայմանավորված է միայն արտաքին թելադրանքով: Արտաքին ուժերի նյութական, քարոզչա-քաղաքական աջակցությունը վճռորոշ եղավ 2018 թվականին Հայաստանում իրականացված գունավոր հեղափոխության ժամանակ և գնալով ավելի ակնհայտ է դառնում ներկայումս: Օտարերկրյա գործակալներն ու «խորհրդականները» այսօր վխտում են Հայաստանի իշխանական միջանցքներում, պաշտոնական զանազան հաստատություններում, երկրի վտանգված սահմաններին: Հաշվարկելով, թե իրեն անհրաժեշտ է հաղթահարել ռուսական ազդեցությունը, Հայաստանի իշխանությունը վերջինիս հակադրելու համար երկրի դռները լայնորեն բացեց Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի առջև: Չկարողանալով հաղթահարել Ռուսաստանի առարկայական ազդեցությունը տնտեսական, էներգետիկ և այլ գործոնների պատճառով, մյուս կողմից խորացնելով կախվածությունը հակառակ բևեռից՝ Հայաստանի ղեկավարն ու նրա բախտախնդիր թիմը ոչ միայն դարձան այս երկուսի միջև մանևրող խամաճիկներ, այլև երկիրը վերածեցին անկայունության օջախի, որտեղ գնալով սրվելու է զանազան ուժերի մրցակցությունը:

Անհավասարակշիռ, քաղաքականապես կախյալ ու ազգային-պետական գործչին հատուկ պատասխանատվության զգացումից զուրկ ղեկավարը գիտակցաբար և անգիտակցաբար Հայաստանը վերածեց աշխարհակարգերի բախման գոտու: Ի դեպ, նույն թուրք-ադրբեջանական տանդեմը, հեռացնելով Հայաստանին դեպի հակառուսականության դաշտ, ինքը հավասարակշռում է իր քաղաքականությունը երկու հակադիր բևեռների միջև և հրաշալի օգտագործում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդդեմ Հայաստանի:

Ռուսաստանի դեմ տարածքային և գաղափարախոսական հակամարտության մեջ Արևմուտքը նահանջելով Ուկրաինայում, ձախողվելով Ղազախստանում, այսօր բարենպաստ է համարում ռևանշի հասնելը Անդրկովկասում: Վրաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, ստիպել է, որ Անդրկովկասի համար պայքարը տեղափոխվի Հայաստանի տարածք: Արցախն ու հարակից տարածքները հանձնած, նորանոր զիջումների պատրաստ Հայաստանի կախյալ իշխանությունը թուրք-Արևմտյան ճամբարի համար գտնված հնարավորություն է Հայաստանի կործանման հաշվին հասնելու Ռուսաստանը շրջանցող և Արևմուտքն Արևելքին կապող Զանգեզուրյան միջանցքի ձեռքբերման, տարածաշրջանում հակառուսական և հակաիրանյան կայուն ֆորպոստի ձևավորման համար: Բռնիշխանական վայրագ գործունեության վրա աչք փակելու և իշխանության պահպանումը երաշխավորելու դիմաց Հայաստանի ղեկավարներից պահանջվում է գործնական քայլերով և առանց ձգձգելու իրականացնել ռազմավարական տարածքների զիջման գործընթացը, Ռուսական և ՀԱՊԿ ռազմուժի դուրս բերումը երկրից ինչպես և հստակ քայլերով փաստելը, որ մնում է Արևմտյան ճամբարին հավատարիմ հակառուսական ուժ:

Նույն պահանջին հետևելով Հայաստանի իշխանությունը փաստացի հրաժարվել կամ ձևական բնույթ է հաղորդել ավանդական դաշնակիցների և պոտենցիալ դաշնակիցների հետ հարաբերություններին: Փոխարենը թշնամի հարևանների ագրեսիվ հավակնություններին պատասխանում է լռությամբ, քծնանքով և կամակատարությամբ: Էրդողանի հեռախոսազանգը բավական եղավ, որպեսզի Հայաստանի իշխանությունը ճանաչեր Պաղեստինի անկախությունը, երբ վերջինս երբեք չի խոսել այն մասին, որ Իսրայելն Ադրբեջանի օգտին մեծ դեր խաղաց 2020 թվականի պատերազմի ժամանակ և այսօր էլ շարունակում է Հայաստանի դեմ զինել թշնամի հարևանին: Հայաստանի շահը չհաշվարկելով՝ արտաքին ուժերի թելադրանքով, հայ դրածոները հայտարարությամբ պաշտպանեցին Ուկրաինայի ամբողջականությունը, այն դեպքում, երբ այդ երկիրն անկախացման շրջանից սկսած Արցախի հարցում ունեցել է հստակ հակահայ դիրքորոշում, միջազգային հարթակներում մշտապես պաշտպանել է Ադրբեջանին, մատակարարել է վերջինիս զենք, 90-ականների սկզբից ուկրաինացի դիպուկահարները կռվել են Արցախի դեմ: Կարիք չկար, որ Հայաստանի իշխանությունը երբևէ հակաուկրաինական քայլեր աներ, բայց եթե նա անկախ լիներ, կկարողանար շարունակել պատերազմող կողմերի նկատմամբ չեզոքությունը: Արևմուտքի շահերի կույր կամակատարը լինելու և իր հակառուսականությունը փաստելու հաջորդ քայլը Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն էր, այն դեպքում, երբ 2020 թվականին Ադրբեջան զենք տեղափոխող թուրքական ինքնաթիռներն ազատորեն թռչում էին Վրաստանի վրայով, իսկ Հայաստան զենք ներկրելու համար Վրաստանի ճանապարհները փակ էին: Ոչ խամաճիկ իշխանությունը այս հարցում ևս կշարունակեր պաշտպանել նախկին չեզոքությունը: Վտանգավոր արտաքին քաղաքականության կողքին Հայաստանի իշխանությունը գործնական ու կոնկրետ քայլեր է անում հենց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:

Ի՞նչ կաներ ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի մի ղեկավար Հայաստանում, եթե իր ազգակիցների հետ իշխեր Նիկոլ Փաշինյանի փոխարեն. ա) Արցախը, ազատագրված տարածքների հետ կհանձներ Ադրբեջանին, բ) Ադրբեջանին կհանձներ ռազմավարական դիրքեր և տարածքներ Հայաստանից, գ ) կարգելեր Արցախի վտարանդի իշխանության, քաղաքական-հասարակական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում, կձերբակալեր, կհալածեր Արցախի քաղաքական-ռազմական գործիչներին, դ) կխզեր կապերը երկրի թիկունքն ամրապնդող դաշնակիցների հետ, ե) Հայաստանից դուրս կբերեր ռուսական ուժերին և կփոխարիներ դրանք ՆԱՏՕ-յական երկրներին պատկանող զինվորականությամբ, զ) կժխտեր և կհրաժարվեր հայոց ցեղասպանության պահանջից, է ) հակաթուրքական և հակաադրբեջանական բնույթի պատմական և քաղաքական բոլոր փաստերը, քննադատություններն ու պահանջները դուրս կբերեր Հայաստանի գիտական–կրթական, գեղարվեստական ու պետական պաշտոնական գրականությունից և փաստաթղթերից, ը) կհրաժարվեր և կխզեր կապերը Սփյուռքի հետ, թ) կհալածեր Հայ Առաքելական եկեղեցուն, ժ) կհալածեր ազգային օրակարգ ունեցող ներքին ուժերին, կպայքարեր հայկական ինքնությունը հաստատող, և զարգացնող երևույթների և հաստատությունների դեմ, ի ) կպառակտեր ազգային միասնականությունը, լ) կաղավաղեր ու կայլասերեր ազգի բարոյական նկարագիրն ու ներքին ամրությունը պայմանավորող արժեքները: Իսկ մի՞թե նույնը չի անում Նիկոլ Փաշինյանն իր «գունավոր» թիմի հետ:

Փաշինյանը հասկանում է, որ իր ազգադավ ծրագրերը ոչխարի հնազանդությամբ ընդունելու համար պետք է նախ մտային ու բարոյական առումով փոխի հայ ժողովրդին և դա համարում է իր թիմի առաքելությունը: Այդ իմաստով, իհարկե, նրա համար մեծ ցնցում էր Սրբազան շարժումը, որը փաստեց, որ հրապարակում կամ հրապարակից դուրս հայ ժողովուրդը մերժում է ազգին զոմբիացնելու իր նպատակները: Փաշինյանը հասկանում է, որ կարելի է ուժային կառույցների միջոցով և արտաքին ուժերի բարոյական ու այլ աջակցությամբ ձգել իր իշխանության ժամանակն ինչ-որ չափով, բայց մի ողջ ժողովրդի հավերժ պահել գետնին տապալած ու ծունկը կոկորդին դրած վիճակում անհնար է: Նա հաշվարկ է անում անորոշ ժամանակի վրա, և սարսափում է այն մտքից, որ փողով ու շանտաժով իր տակ պահվող կամակատարների թիմը մի օր կփլուզվի, իսկ ուժայինները կհրաժարվեն անասնաբար վերաբերվել իրենց մայր ժողովրդի հետ:

2024 թ. հունիսի 22-ին Հանքավանում ունեցած իր ելույթում Փաշինյանը ազդարարում է. « Հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»:

Նա նման հայտարարություն է անում, որպեսզի բարոյալքված թիմին և իրեն ծառայող ենիչերիներին խրախուսի: Իհարկե, Սրբազան շարժումը հրապարակային լայն գործունեությունը կվերսկսի գալիք սեպտեմբերից: Ո՞ւր կհասնի այս շարժումը, ի՞նչ զարգացումներ կունենա, դժվար է ասել: Ակնհայտն այն է, որ այսօր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը զզված է առկա վիճակից, նրա մեկ մասը պատրաստ է փողոց դուրս գալու, իսկ երիտասարդ ու ամուր կորիզը մինչև վերջ պայքարելը համարում է իր առաքելությունը: Փոխվում է երկիրը, և փոխվում է աշխարհը: Նիկոլ Փաշինյանը տեսնում է իր գաղափարական եղբայրների ֆիասկոն Վրաստանում ու Ուկրաինայում: Իհարկե, աթոռը պահելու համար նա վաղը կարող է դառնալ ռուսամետ, մյուս օրը՝ Եհովայի վկա, հաջորդ օրը՝ տրանսգենդեր: Բայց նրա դեմ հառնող իրական ճակատը դրսում չէ, այլ մեջքը շտկող արժանապատիվ հայն է, որը երբեք չի ներելու այն ավերը, որ գործել է Նիկոլը, նման նրան ինչ իրենից առաջ արել էին Պետրոս Գետադարձը, Ավիսը կամ Թալեաթը:

«Դրօշակ» թիվ 7, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company