ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Հարգանքի տուրք Լեւիկ Բաբայանին

24 Օգոստոս 2024

Դամբանական Լեւիկ Բաբայանի –հեղինակ՝ Հանրի Փափազյան, Ռադիո ԱՅԲի նախագահ, ՀՅԴ անդամ և ղեկավար մարմնի նախկին անդամ

«Այսօր հավաքվել ենք մեր ընկերոջը՝ Լևիկ Բաբայանին ուղեկցելու դեպի իր վերջին հանգրվանը և հայտնելու մեր հարգանքի հավաստիքը։ Դամբանական ճառ ասելը դյուրին գործ չէ, այն միշտ հագեցած է ծանր զգացմունքներով, ինչից հաճախ նախընտրում ենք խուսափել։ Առավել ևս, երբ խոսքը այնպիսի հարազատի մասին է, որի հետ կիսել ենք մեր կյանքի մոտ 40 տարի։

Ի՞նչ ասել Լևիկի մասին։ Բոլոր նրանք, ովքեր իր հետ ճանապարհ են անցել, կհաստատեն․ նա բացառիկ մարդ էր, լիարժեք նվիրված իր կուսակցության գործին։ Եվ միայն այս տարաբախտ հիվանդությունն էր, որ նրան ստիպեց դադարեցնել իր հանձնառու գործունեությունը։

Հանձնառություն, որին նվիրվել է շատ երիտասարդ տարիքից, Իրանում, որտեղ ծնվել է ապրիլի 24ին (ինչպիսի՛ խորհուրդ) և որտեղ շատ վաղ անդամագրվում է Դաշնակցության շարքերում՝ աշխատելով հատկապես կուսակցության երիտասարդական թևերում և նպաստում նրանց գաղափարախոսական ու կազմակերպչական դաստիարակությանը։ Եվ իր ողջ կյանքն ընթացավ այդ նույն տրամաբանության մեջ՝ ծառայելով Հայ Դատին։

Առաջին անգամ Ֆրանսիա է գալիս 1973թ-ին՝ նպատակ ունենալով կատարելագործել իր քաղաքական գաղափարաբանությունը։
Որպես ազատ ունկնդիր, հասարակական գիտությունների դասընթացների է հետևում, միաժամանակ վերագործարկում է Եվրոպայի Հայ Ուսանողների Միությունը։ Այն ստեղծվել էր Դաշնակցության կողմից, որպեսզի սկսվեր մտավորական երիտասարդության մի շարժում, ինչը շատ կարևոր էր համարվում Եվրոպայում Հայ Դատի առաջխաղացման համար, բայց որը դժբախտաբար անգործության մատնվեց։ Այս առիթով նշենք, որ դեռ այս այցելության ժամանակ, երբ սկսեց Եվրոպայի Հայ Ուսանողների միության կազմակերպումը, Լևիկն արդեն ակնհայտորեն առաքելություն էր ստանձնել գործել Հայ դատի լուծման համար։

Հետ վերադառնալով Իրան 1979, նա ամուսնանում է Հերմիկի հետ և միասին կուսակցության կողմից գործուղվում են Ատրպատական, Ուրմիա շրջան, Իրանի հյուսիսային սահմաններ։
Պատմականորեն հայկական այս շրջանով են անցել դաշնակցական ֆիդայինները, որ օգնության հասնեն Երգիր, թուրք ու քուրդ հրոսակների կողմից կեղեքվող մեր ժողովրդին։ Այնտեղ դեռևս պահպանվում էր հայկական բնակչություն, ճիշտ է մեկուսացած ու լքված, բայց անմիջապես Պատմական Հայաստանի թուրքական սահմաններին մոտ։

Կուսակցությունը կարծում էր, որ ռազմավարական նշանակություն ունի այս շրջանի հայերի մոտ արթնացնել ազգային պատկանելության զգացումը և հնարավորության դեպքում նրան կազմակերպել որպես հայկական գործուն միավոր անհրաժեշտության դեպքում այն ակտիվացնելու նպատակով։

Ահա ևս մեկ նպատակ, որ գտնվում էր Հայ Դատի լուծման ուղեծրում։

Կնոջ հետ վերադառնալով Ֆրանսիա 1982 թ-ին՝ նա ստեղծում է Կամք օրաթերթը, Դաշնակցություն կուսակցության պաշտոնաթերթը, ինչպես նաև հիմնադրում տպագրատուն։ Նա մեծ խանդավառությամբ է ներգրավվում այս նախաձեռնության մեջ, ինչպես և բոլոր իր ծրագրերում։

Բայց նա կատարելագործվում է հատկապես մտավոր ու քաղաքական վերլուծության մեջ։ Լինելով անխոնջ երևակայության կրող, նա անվերջ Հայ Դատի հնարավոր լուծումների փնտրտուքի մեջ էր և բազմապատկում էր այդ ծրագրերը, դրանց մեջ նաև ներառում էր մեզ՝ իր խանդավառության ու համոզմունքի ուժով։

Այսպես նա ստեղծեց « Reflexion A» վերլուծական կենտրոնը, որի նպատակն էր նպաստել մշակութային արժեքների զարգմացմանը նոր ուրվագծվող աշխարհաքաղաքական ու տեխնոլոգիական միջավայրում։ Հավակնոտ մի ծրագիր, որի շնորհիվ հարաբերություններ հաստատվեցին մի շարք մտավորական շրջանակների հետ, մինչև իսկ հնարավոր եղավ միություն ձևավորել, բայց որը, մի շարք պատճառներով, նա դժբախտաբար չկարողացավ մինչև վերջ նպատակին հասցնել։

Անխոնջ ու մշտարթուն երևակայությունը նրան մղեց մեկ այլ, լրիվ անսպասելի մի ոլորտ՝ Այբ ՖՄ։ Չնայած թե՛ կրթությամբ, և թե՛ նպատակներով, նա հիմնականում հակված էր մտավոր աշխատանքի, հասարակական գիտությունների ու քաղաքական վերլուծության, մինչդեռ այս անգամ հայտվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ ներգրավվում է շատ զարմանալի կերպով, լիարժեք ինքնուս ձևով, շուկայում գնած գրքույկների միջոցով։

Այսպես, բազմաթիվ խարխափումներից ու տեխնոլոգիական համատեքստում թոթովանքներից հետո, Լևիկի եռանդուն ազդեցության ներքո 1999 թ-ին ստեղծեցինք երկլեզու ինտենետային էջը, ֆրանսերեն ու հայերեն լեզուներով՝ ուղիղ հեռարձակելով ռադիոյով տարածվող տեղեկատվությունն ու ծրագրերը։ Օրինակ՝ 2000 թ-ի Սիդնեյում Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացանք մանրամասնորեն վերահեռարձակել հայ մարզիկների ելույթները։ Սա իսկապես մեծ նորարարություն էր ու հավակնոտ աշխատանք, որին հաջորդեցին մեր համայնքում նախագծված ինտերնետային կայքերի ծրագրերը։ Դրանց ներշնչման աղբյուրը ակնհայտորեն մենք էինք։

Եթե հիշողությունս չի դավաճանում, Լևիկի հետ առնչվում էինք մշտական շարժումների ու գործողությունների ընթացքում։ Ու ոչ միայն, Լևիկը վերլուծության ու մտավոր դաշտի մարդ էր, հստակորեն կողմնակիցն էր Դաշնակցության սոցիալական ու առաջադիմական քաղաքականության։

Երբեք չէր հոգնում բանավիճելուց, իր համոզմունքները փաստարկելուց, և առիթը բաց չէր թողնում ՀՅԴ ծրագրի հիմնադրույթները առաջ մղելու։ Լիներ դա կուսակցության ներքին վեճերի մեջ, որ մշտական եռացող կաթսայի պես իր մեջ ներառում էին կռիվ ու հակասություն, կամ այլ, արտաքին շրջանակներում, նա միշտ ջանում էր իր ընդդիմախոսներին համոզել Հայկական Հարցի՝ Հայ Դատի առաջադիմական գծերի մեջ՝ իր բոլոր շերտերով հանդերձ։ Այդ թվում և զինված պայքարի մղող թեզը։

Բայց զինված պայքարը պետք է հստակորեն և անվիճելիորեն համապատասխաներ Հայ Դատի պաշտպանության հետ։

Կարծես խորհուրդ կա այստեղ, քանի որ իր վախճանի լուրը մեզ հասավ, երբ նշում էինք 1963 թի հուլիսին Հայկական Զինված Բանակի հրամանատարության կողմից իրագործված Լիսաբոնի գործողության տարելիցը։

Լինելով հայ քաղաքական կյանքի գործուն դերակատար, Լևիկին կուսակցությունը բազում հանձնառություններ էր վստահում տարբեր շրջաններում, ուր իր մշակույթը, գիտելիքը և ուսուցողական հմտությունները կարող էին օգտակար լինել։ Ուր էլ որ մեկներ Կուսակցության Բյուրոյի խնդրանքով՝ Իրան, Հունաստան, Ֆրանսիա, Արցախ, թե Հայաստան, նա իր բացառիկ քաղաքական մշակույթով կրթում ու ղեկավարում էր տեղի երիտասարդներին ու ուսանողներին։
Առաջիկա օրերին չենք զարմանա, որ ականատես լինենք այն մեծ երախտագիտության, որ նրան կհղի սփյուռքի մամուլը առ իր գործունեությունը Կուսակցության մեջ։

Հեշտ էր դառնալ Լևիկի կողմնակիցը, բայց նա առաջ էր բերում նաև ընդդիմախոսություն, որն իր հերթին հարստացնում էր ներքին բանավեճը։ Ուրեմն Լևիկը անանուն մեկը չի։ Նա կշիռ ունեցող կերպար է կուսակցական մտավոր շրջանակներում ու նրա մասին հիշում են դաշնակցական աշխարհում։

Ես չեմ հավակնում լիարժեք ներկայացնել Լևիկի կյանքը, քանի որ այնտեղ կան մութ էջեր, որից քչերն են տեղյակ և որ մինչև այսօր մնում են գաղտնիության դարակներում։ Բայց այստեղ ասվածն էլ բավական է, որ Լևիկ Բաբայանը արժանանա մեր խորին հարգանքին ու երախտագիտությանը Հայ Դատի և Դաշնակցություն կուսակցության մեջ իր ներդրումի շնորհիվ։ Այս ամենը հաճախ, եթե ոչ միշտ, ի վնաս իր անձնական, մասնագիտական ու ընտանեկան կյանքի։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Հերմիկին՝ իր կնոջը, և Ծովինարին՝ դստերը, որոնք նրա շուրջը եղան մինչև վերջին շունչը։ Իր քրոջը՝ Մարինային, իր հարազատներին, Դաշնակցություն կուսակցության իր ընկերներին, փափագով, որ հողը իր վրա թեթև լինի։

Մնաս բարով, ընկեր Լևիկ, խաղաղության ու հավերժության մեջ ճամփադ երկար, երկար թող լինի»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company