ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իրանա-իսրայելական հակամարտությունն ու Ադրբեջանի դիրքորոշումը

09 Սեպտեմբեր 2024

Մերձավոր Արևելքում քաղաքական լանդշաֆտը նշանավորվում է շարունակական հակամարտություններով և փոփոխվող դաշինքներով: Աշխարհի ուշադրության կենտրոնում են Իրան-Իսրայել լարվածությունը, Իսրայելի կողմից Պաղեստինի բնակչության կոտորածը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը և Պարսից ծոցում տեղի ունեցող գործընթացները:

Իր հերթին, Հարավային Կովկասն անմիջականորեն իր վրա է կրում մերձավորարևելյան զարգացումների հետևանքները: Տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, ուղղակի և անուղղակի կապված են Մերձավոր Արևելքի ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հետ, ուստի, այս կամ այն կերպ իրենք էլ ազդում կամ ազդեցություն են կրում վերոնշյալ գործընթացներից: Որքան էլ որ Ադրբեջանն ու տարբեր քաղաքական շրջանակներ հայտարարեն, թե Արցախի հարցը լուծված է, ակնհայտ է, որ արցախյան հիմնախնդիրը շարունակում է հանդիսանալ հարավկովկասյան քաղաքական զարգացումների կարևոր բաղադրիչներից մեկը, իսկ հակամարտությունն էլ շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհատվող բախումներով: Վրաստանը նուրբ հավասարակշռություն է պահպանում Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև, սակայն ակնհայտ է, որ գալիք ընտրությունները խախտելու են այդ հավասարակշռությունը՝ հանգեցնելով ներքաղաքական փոփոխությունների։ Տարածաշրջանի վրա ազդում է նաև ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցությունը, որը ներառում է Ռուսաստանը, Թուրքիան և արևմտյան երկրները:

Վերոնշյալ գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր և անկանխատեսելի զարգացումներով է լի Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը, որի բաղադրիչները ձևավորում են ներկա իրավիճակը: Նախ, Իրանի միջուկային ծրագիրն այս երկրի հետ լարվածության հիմնական խնդիրներից է, քանի որ Իսրայելն այն դիտարկում է որպես իր գոյության սպառնալիք և, անգամ, ռազմական գործողություններով է սպառնացել Իրանին:

Իրանն աջակցում է տարածաշրջանում որոշ խմբավորումների, ինչպիսիք են Հեզբոլլահը Լիբանանում և ՀԱՄԱՍ-ը Գազայում, որոնք, ըստ իսրայելական իշխանությունների, ուղղակիորեն սպառնում են իր անվտանգությանը: Իսրայելը հաճախակի գործողություններ է իրականացնում այդ խմբավորումների և նրանց ղեկավարների դեմ, որոնցից վերջինը՝ Իրանի տարածքում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունն էր: Անգամ վարկածներ կային, թե հրթիռային հարձակումը Ի. Հանիայի գտնվելու վայրի ուղղությամբ իրականացվել է Ադրբեջանի տարածքից։ Հրեա բլոգեր Ռոման Ցիպինը, անդրադառնալով դրան՝ նշել է, որ Ադրբեջանն Իսրայելի ռազմական դաշնակիցն է և որպես դաշնակից՝ կատարել է իր պարտավորությունները ։

Հետաքրքիր է, որ Իսրայելի և մի քանի արաբական երկրների միջև «Աբրահամի համաձայնագիր»-ը արդեն իսկ փոխել էր տարածաշրջանային հավասարակշռությունը, քանի որ արաբական որոշ երկրներ կարգավորել էին հարաբերություններն Իսրայելի հետ՝ չնայած Իրանի ընդդիմությանը: Այստեղ երկրորդական չէ նաև ԱՄՆ-ի դերակատարումը, որը հակամարտությունը կառավարելու դիվանագիտական ջանքեր է ներդնում՝ հավասարակշռելով ճնշումն Իրանի վրա և, միաժամանակ, փորձելով զսպել Իսրայելի ռազմական գործողությունները:

44-օրյա պատերազմից հետո Իրանա-իսրայելական հակամարտության արտաքին դեկատարներից է Ադրբեջանը, որը, ուզած թե չուզած, պետք է վճարի Արցախի բռնազավթման ժամանակ Իսրայելից ստացած աջակցության գինը: Այս համատեքստում Ադրբեջանի դիրքորոշման վրա ազդում են նաև նրա ռազմավարական շահերը և տարածաշրջանային զարգացումների դինամիկան:

Նախ, ռազմական և տեխնոլոգիական համագործակցության տեսանկյունից Ադրբեջանն ամուր գործընկերություն է հաստատել Իսրայելի հետ, մասնավորապես պաշտպանության և տեխնոլոգիաների ոլորտներում: Իսրայելը Ադրբեջանին ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հակահրթիռային պաշտպանության համակարգերի հիմնական մատակարարն է։ Այս համագործակցությունը մասամբ պայմանավորված է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությամբ, հաշվի առնելով նրա տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ:

Մյուս կողմից, Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները կարևոր նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային շուկաների համար: Նրա էներգակիրների, մասնավորապես նավթի և գազի արտահանումը շատ կարևոր է Իսրայելի համար: Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությունը ներառում է շուկայի և գործընկերների դիվերսիֆիկացումը, ինչն ազդում է այդ երկրի աշխարհաքաղաքական դիրքավորման վրա:

Հատկանշական է, սակայն, որ Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ զգալի բարդացնում են նրա հարաբերությունները Իրանի հետ: Իրանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես իր անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք։ Իրանը մեղադրել է Ադրբեջանին Իրանի անվտանգությանը սպառնացող իսրայելական գործողություններին մեղսակից լինելու մեջ։ Իրանական կողմը բազմիցս ահազանգել է, որ Իսրայելն օգտագործում է Արցախի բռնազավթված տարածքները՝ հակաիրանական գործողությունների համար: Ադրբեջանը սահմանակից է Իրանին և պետք է զգուշավոր քաղաքականություն վարի՝ խուսափելով Թեհրանին սադրելուց: Ակնհայտ է, որ Ադրբեջանը գնահատում է Իսրայելի հետ իր ռազմական և տեխնոլոգիական կապերը, միևնույն ժամանակ, ձգտում է կայուն հարաբերություններ պահպանել Իրանի հետ՝ աշխարհագրական և տնտեսական նկատառումներից ելնելով:
Իսրայելի հետ Ադրբեջանի ջերմ համագործակցությունը կարող է մի շարք հետևանքներ ունենալ Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա: Նախ, Իրանը կարող է Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերը դիտել որպես ուղղակի սպառնալիք, ինչն էլ, անկասկած, սրելու է տարածաշրջանային լարվածությունը: Սա կարող է հանգեցնել դիվանագիտական լարվածության և Իրանի կողմից պոտենցիալ տնտեսական կամ քաղաքական հետևանքների:

Բացի այդ, Իրանը կարող է մեծացնել իր հսկողությունն ու անվտանգային միջոցառումներն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, և կարող է գաղափարական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

Իրանի և Իսրայելի միջև շարունակվող լարվածությունն ուղղակիորեն ազդում է տարածաշրջանային կայունության վրա՝ ներգործելով նաև Ադրբեջանի անվտանգության և դիվանագիտական ռազմավարության վրա։ Իրանա-իսրայելական հակամարտության համատեքստում Ադրբեջանի դիրքավորումը, անկասկած, ազդելու է Ադրբեջանի տարածաշրջանային դերի և հարևան երկրների հետ փոխգործակցության վրա։ Ասվածի վառ ապացույցը վերջերս Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի այցն էր Հարավային Կովկաս: Այցը, կարծես թե, ընդգծեց Ռուսաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում իր ռազմական և անվտանգային ներկայությունը պահպանելու հարցում: Այս այցը, հավանաբար, ներառում էր քննարկումներ Հայաստանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման շուրջ:

Այցելելով Հարավային Կովկաս՝ Ս. Շոյգուն, կարելի է ենթադրել, որ վերահաստատեց Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության և աշխարհաքաղաքականության առանցքային խաղացողի՝ ընդգծելով Մոսկվայի ռազմավարական շահերը Հարավային Կովկասում:

Այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության ֆոնին, ուստի այն կարող էր ուղղված լինել այս լարվածությունը կառավարելուն՝ ամրապնդելով Ռուսաստանի դիրքերը որպես միջնորդ և խաղաղապահ: Ըստ էության, ներգրավելով հայ պաշտոնյաների և տարածաշրջանային այլ դերակատարների՝ Ռուսաստանը կարող է օգտագործել իր ազդեցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Հատկանշական է, որ Ս. Շոյգուի այցը ծառայեց որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի շարունակական ռազմական և աշխարհաքաղաքական հզորության ցուցադրություն, հատկապես Արևմուտքի աճող ներգրավվածության և տարածաշրջանային մրցակցության պայմաններում: Ասվածի համատեքստում ՌԴ պաշտպանության նախարարի այցը կարելի է դիտարկել որպես տարածաշրջանում արևմտյան ազդեցությանը հակակշռելու Ռուսաստանի ավելի լայն ռազմավարության մաս, որն աճում է դիվանագիտական և տնտեսական տարբեր նախաձեռնությունների միջոցով:

Ընդհանուր առմամբ, Ս. Շոյգուի այցը Հարավային Կովկաս ընդգծեց Ռուսաստանի շարունակական ռազմավարական շահերը և ռազմական ներկայությունը տարածաշրջանում, միաժամանակ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա և ամրապնդելով դրա ազդեցությունը զարգացող աշխարհաքաղաքական դինամիկայի խորապատկերին:

Լիանա Պետրոսյան

«Դրօշակ» թիվ 8, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company