ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Կամավորը, Դաշնակցությունն ու պետական և ազգային խորհրդանիշերը «թավշյա» իշխանության հարձակումների թիրախ

03 Դեկտեմբեր 2024

Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտում ազգային գաղափարախոսության առաջամարտիկ ուժը Դաշնակցությունն է, փաստ է. փաստ է նաև, որ բոլոր այն ուժերը, որոնք վերջին հարյուրամյակում փորձել են հարվածներ հասցնել հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությանը և հայից աշխարհաքաղաքացի «ձևել», առաջին հարվածը հասցրել են Դաշնակցությանը:

Պատմական մանրամասների մեջ չմտնելով ասենք միայն, որ 2018-ին Հայաստանում իշխանության հասած «թավիշները» այս քաղաքականության հավատարիմ հետևորդները լինելով, իշխանություն ստանալու հենց սկզբից թիրախ դարձրին Դաշնակցությունը, հայոց եկեղեցին, ազգային ու պետական խորհրդանիշները։ Այդ քաղաքականությունն առավել ցայտուն կերպով դրսևորվեց հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ Դաշնակցությունը դեմ կանգնեց Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը, քաղաքականություն, որն աստիճանաբար հանգեցրեց նրան, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտարարեց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ1», բնականաբար, նման հայտարարության տրամաբանության շրջանակներում էր տեղավորվում ԱԺ ամբիոնից վարչապետի աթոռը զբաղեցնողի ելույթը, թե.

««Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է2» – իսկ ո՞վ է «Գինի լից» երգի կամավորը` Սողոմոն Թեհլիրյանը, որը հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթի մահվան դատավճիռն իրագործողն էր, և ում գերմանական դատարանը` դատական նիստերի դահլիճից ազատ էր արձակել, կամա թե ակամա համաձայնելով հայ ժողովրդի արդար վրիժառության իրավունքի հետ:

Իսկ ո՞վ կամ ովքե՞ր էին Թալեաթի ու երիտթուրք մյուս պարագլուխների համար մահվան դատավճիռ կայացրել` նախ դա արել էր օսմանյան պետությունը, որը 1918 թ. դեկտեմբերի 5-ին միջազգային հանրության ճնշման ներքո հաձնաժողով ստեղծեց արդեն հրաժարական տված և երկիրը լքած իթթիհատական կառավարության պատերազմական հանցագործությունները քննելու նպատակով. «Հանձնաժողովը, երկիրը պատերազմի մեջ ներքաշելու և Հատուկ կազմակերպությանն առնչվող խնդիրներն ընդգրկող 10 տպագիր հարց ուղղելով, գրավոր ու բանավոր ցուցմունքներ վերցրեց բազմաթիվ անձանցից…․ Թղթապանակներ նախապատրաստվեցին 130 հոգու վերաբերյալ, և պահանջվեց, որ տվյալ անձինք դատաքննության ենթարկվեն3»:

1919 թ. մարտի 9-ն բրիտանական կառավարության պահանջով թուրքական իշխանության կողմից ձերբակալվեցին պատերազմի տարիների թուրքական կառավարության անդամները: Գլխավոր պատասխանատուները` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը և մյուսները հասցրել էին ճողոպրել:
Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուների երկրորդ մահավճիռը կայացվեց հայկական պետության կողմից, ավելի հստակ Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցության` Դաշնակցության կողմից` 1919 թ. սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ:

Ուրեմն հարց. ի՞նչ է հասկանում Փաշինյանը ««Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է» ասելով. – այդ օրերին գոյություն ունեցած թուրքական պետությունը և նրա դատարանի կայացրած վճի՞ռը չի ճանաչում, Հայաստանի Առաջին Հանրապետությո՞ւնը չի ընդունում, թե՞ 1921 թ. հունիսի 2-ին Թեհլիրյանին արդարացրած պետության դատարանի` Գերմանիայի գոյությունն է կասկածի տակ դնում, կամ ի՞նչ տրամաբանությամբ էր այդ դեպքում 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ մարդկանց կամավորագրելու կոչեր անում և բանավոր հրահանգով ազգի բոլոր տղամարդկանց թելադրում էր այստեղից-այնտեղից զինվորական պարագաներ հայթայթել և գնալ ճակատ։ Եթե կամավորոթյունը պետության չգոյության սիմվոլ է, Հայաստանի Հանրապետության գոյությու՞նն էր կասկածի տակ դնում, այդ դեպքում ինչի՞ վարչապետն է ինքը, եթե «Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ4»:

Վարչապետի աթոռը զբաղեցնողի մտքերը շարունակեցին իշխող խմբակցության որոշ պատգամավորներ, Դաշնակցությանը մեղադրելով անկախական շարժմանը իբր դեմ լինելու մեջ և հարցնելով, թե որտե՞ղ էր Դաշնակցությունը պատերազմների ժամանակ:

Ինչպես ասում են, ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ…

Այս անհեթեթությանը հակադարձելու համար կարելի էր վկայակոչել 400-ից ավելի այն զոհերին, որոնք ունեցել է Դաշնակցությունը միայն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, բայց կբավարարվենք միայն Արցախյան շարժման օրերին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրայր Մարուխյանի` սփյուռքահայությանը հղած կոչի մեջբերմամբ.

«Կոչ կ’ուղղեմ բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն` վերադառնալ հայրենիք, երթալ հայրենիք, մեռնել յանուն հայ ժողովուրդին` ապրեցնելու համար հայ ժողովուրդը5»։ Տխրահռչակ ՀՀՇ-ի կառավարման տարիներին պաշտոններ զբաղեցրած որոշ գործիչների այսօրվա` ՔՊ-ական պատգամավոր որդիները կարող են իրենց հայրերից հետաքրքրվել, թե ով էր Հրայր Մարուխյանը և ինչ դեր ունեցավ Արցախի ազատագրման ու Հայաստանի անկախության կայացման գործում:

Ինչևէ, փաշինյանական վարչակազմի ու դրա ղեկավարի հակադաշնակցական զեղումները մի կողմ թողնենք և անցնենք պետական ու ազգային մյուս խորհրդանիշների դեմ թրքասեր իշխանության գրոհներին:

Իշխանության գալու առաջին իսկ օրվանից փաշինյանական վարչակազմի գրոհների թիրախում է ազգային մեկ այլ խորհրդանիշ՝ հայոց եկեղեցին, որն ընկալվել և ընկալվում է որպես ազգային ինքնության պահպանման գլխավոր գործոններից մեկը: Հայաստանի վայ իշխանության հակաեկեղեցական զեղումները սրվեցին հատկապես 2024 թ. ապրիլի 23-ի Ջահերով երթի ավարտին Ծիծեռնակաբերդի բարձունքում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ելույթից հետո։ Սրբազանը հայոց եկեղեցու անունից ուղիղ տեքստով բանադրանք կիրառեց Հայաստանում իշխողների նկատմամբ.

«- ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
– ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
– ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
– ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
– ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման6»:

Շարունակվեցին գրոհները` Տավուշի թեմի առաջնորդ և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, Հայաստանի օտարահպատակ իշխանությունը հասավ այնտեղ, որ. «Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր7»:

Հայաստանի ու Արցախի հանրապետությունների տարածքները Ադրբեջանին հանձնած, կապիտուլյացիա ստորագրած և Հայաստանում ադրբեջանական շահերի դեսպանի դեր կատարող կոլաբորացիոնիստ Նիկոլ Փաշինյանը չխորշեց անգամ հայոց պատմությունը կեղծելուց ու հայ հոգևորականությանն անուղղակի մեղադրեց Պապ թագավորի սպանության մեջ. «Պապ թագավորը այլևս չի սպանվելու, և ես, որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն: Պապ թագավորը չի՛ սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, ու այդ երազանքը այլևս որևէ մեկը չի կարող սպանել8»:

Ստացվում է, ըստ Հայաստանում Ալիև-Էրդողան զույգի դաշնակցի` Պապ թագավորը 371 թ. Պարսկաստանի դեմ պատերազմում էր, որ Արցախը հայաթափվի ու միացվի Ադրբեջանի՞ն, Կիրանցն ու Գեղարքունիքի գյուղերն էլ դառնան «Ադրբեջան» և վե՞րջ, թե՞ իրեն մերթընդմերթ Հիսուս Քրիստոսի ու Հռոմի պապի հետ համեմատող կոլաբորացիոնիստը համարում է, որ ինքը Հայաստանի մի շարք տարածքներ ազատագրած ու Մեծ Հայքը հզորացրած Պապ թագավորն է:

Բայց մեկ րոպե… Պապ թագավորը «պատմական Հայաստանի» թագավորը չէ՞ր, ա՛յն Հայաստանի, որն, ըստ պետական դավաճանի, սպառնալիք է «իրական» Հայաստանի համար:

Թուրքական շահերի սույն դեսպանի մենաբանությամբ Հայոց ցեղասպանության մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ պատմական Հայաստանը, այդ մասին է վկայում` հայոց հայրենիքին տրված նրա հետևյալ բնորոշումը. «Պատմական Հայաստանն, ի դեպ, առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար։ Այն երկրների մի խմբի հետ մեր հարատև թշնամանքի երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան։ Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար և գիտելիք չենք ունենա, և, հետևաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք։ Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև պատմական Հայաստանի իրական տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել, գոյություն ունենալ չենք կարող։ Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում։ Ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորության9»։ Այսինքն Հայաստանի ու հայության նկատմամբ թուրքերի թշնամական վերաբերմունքի ու պանթյուրքիզմի քաղաքականության համար, փաստորեն, մեղավոր են ոչ թե թուրքական պետությունն ու երիտթուրքական կառավարությունը, այլ «պատմական Հայաստանը», ահա թե ինչու են Փաշինյանն ու իր կոլաբորանտների խմբակը շարունակ գրոհում Նեմեսիսի ու «Գինի լից»-ի կամավորի, հայդուկի կերպարի ու ազգային բանակի դեմ:

Այսինքն, ըստ սույն դավաճանի, անկախություն ու պետություն ունենալու համար ոչ թե ուժեղ բանակ ու ազգային նպատակ է պետք, այլ հազարամյակների հայրենիքն ուրանալ ու ցեղասպանության պահանջատիրությունը մոռանալ, որովհետև ցեղասպանությունը «թակարդ» է ու «վախ» է, ոչ թե տեղի ունեցած փաստ, որի համար, ըստ Փաշինյանի սիրած միջազգային օրենքների` Թուրքիան պարտավոր է հատուցել:
Եվ դեռ զարմանալի է, նմանատիպ «աշխարհացունց» մտքերի համար, Փաշինյանին Թուրքիայում ու Ադրբեջանում դեռ ազգային հերոսի կոչում չե՞ն ցանկանում շնորհել, որպես վերջին հարյուրամյակի երրորդ մեծագույն պանթյուրքիստի (Քեմալից ու Լենինից հետո):
Հայ ժողովրդի ազգային խորհրդանիշները պղծելու այս շքերթի զոհը դարձավ նաև Հայոց Սրբազան լեռը` Արարատ-Մասիսը, որը տարիներ շարունակ Հայաստանում իշխող թուրքահպատակ վարչախումբը փորձում է օտարել Հայաստանից։ Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհի համար` քրիստոնեական աշխարհն ու Աստվածաշնչյան դրախտը խորհրդանշող Արարատը հայկական լեռ է, Փաշինյանն այնպիսի հիվանդագին վախ ունի Արարատից, որ ապագայում Էրդողանին հաճոյանալու համար սկսելու է իրական հայոց ամենաբարձր ու Սրբազան լեռն անվանել Աղրիդաղ…..
Պետական խորհրդանիշների` դրոշի, զինանշանի ու օրհներգի դեմ վեցամյա հարձակումից էլ չենք խոսում, նյութը շատ չծանրաբեռնելու համար:

Փաշինյանը հոգու խորքում ամենաշատը սարսափում է Դաշնակցությունից, որի ստեղծած պետության օրհներգի մեջ շոշափվում են ազատություն և մահ բառերը՝

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի,
Ազատության կը զոհվի….

Հետևաբար, կապիտուլյանտ օտարահպատակը վախ ունի նաև օրհներգի հատկապես վերջին հատվածից, որն ամեն կերպ ջանում է փոխել, որպեսզի մոռացության տա ՀՅԴ-ի առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության հիմնադրված լինելու փաստը։ Էլ չենք ասում, որ բոլոր տեսակի մահերից` հայրենիքի համար զոհաբերվելը` երանություն ու օրհնություն համարելու դաշնակցականի գաղափարը` (որը խարսխված է հին և միջին դարերում հայ զինվորականության վարքականոնի վրա` Մանվել Մամիկոնյանը ողբում էր, որ մահանում է անկողնում, հանգիստ մահով, ոչ թե պատերազմի դաշտում հայրենիքը պաշտպանելիս, Նիկոլ Դումանը ինքնասպան եղավ առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ հասկացավ, որ հիվանդության պատճառով ի զորու չէ օգտակար լինելու իր հայրենիքին) հոգեհարազատ ու հասկանալի չէ, իշխանության և նյութական շահի համար հայրենի հողը թշնամուն նվիրող Փաշինյանի համար:

Ինչևէ, այսքանով գուցե վերջակետ դնենք ազգային ու պետական խորհրդանիշների վրա գրոհող թրքահպատակի մտքերին անդրադառնալուն ու կրկնենք այն, ինչ ասել ենք բազմիցս՝ հայ զինվորականությունն ու ժողովուրդը պետք է որոշեն, ի վերջո պարարտ հո՞ղ են դառնում պանթյուրքիզմի համար ու «խաղաղության» անվան տակ, վերջնականապես բնաջնջվո՞ւմ, թե՞ դուրս են գալիս փաշինյանական հիպնոսից և ձևակերպում ազգային նպատակ ու գաղափար, Մեծ և Միացյալ Հայաստան և համազգային պայքար սկսում այդ նպատակի համար, նախ և առաջ Հայաստանի այս հատվածը ազատագրելով թուրքական շահերի հավատարիմ պահապան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի օկուպացիայից:
Ինչպես ասել ենք, հայ ժողովուրդը մեծ ընտրություն չունի վահանով կամ վահանի վրա….

Ծանոթագրություններ

1.https://www.aysor.am/am/news/2024/10/31/%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/2347658
2.https://factor.am/830622.html
3. Անումյան Մ., Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերն ըստ օսմանյան մամուլի, Եր., 2011., էջ 51
4.https://www.azatutyun.am/a/hayastani-ankakhoutyan-hrchakagri-bovandakutyunn-ayn-masin-e-or-hh-n-chi-karogh-goyutyun-unenal-pashinyan/33201882.html
5. https://www.aztagdaily.com/archives/269228
6. https://www.youtube.com/watch?v=SYEc2432qfE
7. https://www.tert.am/am/news/2024/05/28/baregin-b/4130797
8. https://www.aravot.am/2024/05/22/1420989/
9. https://infocom.am/hy/article/126100

Օգտագործված գրականության ցանկ

ա) Գրականություն
1. Անումյան Մ., Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի, Եր., 2011

բ) Մամուլի նյութեր

1.https://www.aysor.am/am/news/2024/10/31/%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/2347658
2.https://factor.am/830622.html
3.https://www.azatutyun.am/a/hayastani-ankakhoutyan-hrchakagri-bovandakutyunn-ayn-masin-e-or-hh-n-chi-karogh-goyutyun-unenal-pashinyan/33201882.html
4. https://www.aztagdaily.com/archives/269228
5. https://www.youtube.com/watch?v=SYEc2432qfE
6. https://www.tert.am/am/news/2024/05/28/baregin-b/4130797
7. https://www.aravot.am/2024/05/22/1420989/
8. https://infocom.am/hy/article/126100

Անի Մելքոնյան
«Դրօշակ» թիվ 11 2024 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company