ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում
  • Հոդվածներ

Ուզու՞մ ենք արդյոք պատմության մեջ մնալ մեր քաղաքակրթական ԿՈԴ-ով

08 Դեկտեմբեր 2024

Սիրիական վերջին դեպքերն, ինչպես նաև առաջիկայում սպասվող, անխուսափելիորեն ցավալի, ավելի ճիշտ՝ բեկումային զարգացումները թերևս վերջին ահազանգն են Հայաստանին։

Այս իրողություններին, բնականաբար, պետք է նայել և գնահատել տարածաշրջանային և գլոբալ տեկտոնիկ ցնցումների և դրանց արդյունքում ձևավորվելիք աշխահաքաղաքական նոր ճարտարապետության համատեքստում։

Սցենարն ավելի քան ակնհայտ է, գործողությունները՝ սրընթաց։ Սիրիա պետության անկումը օրերի հարց էր․ շատերի համար անակընկալ, որոշների համար ակնհայտորեն պլանավորված․․․

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է ի շահ Թուրքիայի և գոնե այս հանգրվանում Ռուսաստանի և Իրանի շահերն այլ առաջնահերթություններ ունեն։

Ի դեպ, Թուրքիայի ձեռքերն ու ախորժակը բացվեցին 2020-ին, երբ հավաքական Արևմուտքի քաղաքական կուրության ներքո, գուցեև լուռ համաձայնությամբ՝ կանաչ լույս վառվեց Լեռնային Ղարաբաղում ցեղասպանական ռազմական օպերացիա իրականացնելու համար։

Ադրբեջանն ու Թուրքիան իրենց իրակացված ռազմական հանցագործությունների համար չենթարկվեցին ո՜չ պատասխանատվության, ոչ էլ՝ սանկցիաների։ Ժողովրդավարական Արևմուտքի համար էներգետիկ-ռեսուրսային շահերն ավելի գերակա են, քան միջազգային իրավունքը, ինստիտուտներն ու կոնվենցիաները․․․

Ավելին՝ Բրյուսելից շտապեցին հայտարարել, որ Արևմուտքն Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի կարող խոստանալ, իսկ մեր տարածաշրջանում Եվրամիության «հավատարմատարը» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։

Հայտնվել ենք լուսանցքվածի ու քաղաքականապես անօգտակար սնանկի մի կարգավիճակում, երբ միջազգային բոլոր հարթակներում հենարանները կորցրած, սեփական բանակցային գործընթացն ազգային ողբերգությամբ «պսակած» ՀՀ «բանակցողը» Հայաստանի պետականության լինելիությունն ու անվտանգային երաշխիքները ցեղասպան երկու պետությունների/մեկ ժողովրդի/ հարթակում է փնտրում։

Անխուսափելի հարց-տագնապ է կախված օդում՝ հատկապես վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների, սիրիական դեպքերի համատեքստում․

Հայաստանի համար խիստ ճակատագրական այս հանգրվանում ՀՀ իշխանություններն ի վիճակի՞ են իրողությունները սթափ կշռել և ռազմավարական որոշումներ ընդունել։

Արդյոք ՀՀ-ում հիշու՞մ են, թե ինչ բարեկամական գրկախառնումների մեջ էին մինչև 2011-ը Սիրիան ու Թուրքիան։
Ո՜չ և ո՜չ․ ներկա իշխանությունների պարտության ժառանգությունը, երկիրը կազմաքանդելու ողջ անատոմիան, ներազգային հարթակների նարատիվները, ներիշխանական գզվռտոցն ակնհայտորեն ասում է՝ Ո՜Չ։

Ցավոք, Հայաստանում առաջնահերթությունը իշխանության կենտրոնացումն է մեկ անձի ձեռքում։ Sms-ով կառավարվող երկրում անգամ յուրայիններին են «ղամազացնում» /սա քպ-ՀԺ գնահատականն է Հ․ Աղազարյանին/՝ այսպիսով կեղծ օրակարգերով ուշադրություն շեղելով, նաև՝ վախեցնելով ու հնազանդության «պովոդոկ» գցելով մյուս յուրայինների վզին։

Բոլոր տոտալիտար ռեժիմներին բնորոշ ձեռագրով հետևողականորեն ոչնչացվել/ում են կամ հեղինակազրկվել/ում են ընդդիմանալու և այլակարծության բոլոր դաշտերը։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱԺ ամբիոնից պանթուրքական և հակապետական նարատիվներն այնքան ինտենսիվ են հնչել, իսկ դրա հանրային հակազդեցությունն այնքան զրոյական է եղել, որ կարելի է մտածել, թե հայ հասարակությունը ինքնասպանական թմբիր է մեջ է և պատրաստակամ հրաժարվել իր քաղաքակրթական կոդից։

Ակնհայտ է․ մեր հավաքական զգայարանները, ընկալումներն ու հանրային ռեցեպտորները բթացել են։ /Պատճառները խորքային են, այլ այլ թեմա է․․․

Մյուս կողմից՝ ռեժիմներն անակընկալ փլուզվելու պատմականորեն ապացուցված ալգորիթմ ունեն, ու այդ փլատակների տակ քիչ չեն պատմական դարձած ազգերն ու սահմանները․․․․

Ադրբեջանն անթաքույց նոր պատերազմի է պատրաստվում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը լեգիտիմացրել է պատերազմը որպես աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության գործիք։

Մեր՝ հայերս այս պահին կենսական, ճակատագրական հարց-հանձնարարականը պիտի ձևավորենք՝
ԱՐԴՅՈՔ ԿԱՄՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԿՈԴ-ով՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱԼՎԵԼՈՒ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՁՈՒԼԱՐԱՆԻ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

ԵԹԵ ԱՅՈ՝ ՈՒՆԱ՞Կ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ, ԵՐԿԱՐԱՏԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԵԼ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՃԵՂՔԵԼ ԱՅՍ ՄՍԱՂԱՑԸ ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔ, ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կամ կենսունակ այլ մոդելով։

Քննարկելի և շարունակելի․․․

Լիլիթ ԳալստյանՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստ

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ

01 Հուլիս 2025
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտ

01 Հուլիս 2025
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսա

Հունիսի 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ի

01 Հուլիս 2025
Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացո

01 Հուլիս 2025
Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակո

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքու

01 Հուլիս 2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսո

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգներ

01 Հուլիս 2025
Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատ

Անցնող շաբաթավերջին՝ 27-29 Յունիս 2025-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» ս

01 Հուլիս 2025
Ընթացքի մէջ է «Հայ Ուսանողութիւնը Արցա

21 Յունիս 2025ին, տեղի ունեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» 2025ի ծրագիրի

30 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյա

30 Հունիս 2025
Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

30 Հունիս 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հիւսիսեան Առանձն

Հայաստանի մէջ գործող իշխանութիւնը անդադար կը շարունակէ իր ապազգային գործողութի

30 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Նախագահ Մաքրոնի դիրքորոշումը՝ անընդունելի Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հե

30 Հունիս 2025
Ակնարկ. Յանուն Ժողովրդավարութեան. Ըստ

Ֆրանսայի նախագահին հրապարակումը Հայաստանի վարչապետին հետ ունեցած հեռաձայնային

30 Հունիս 2025
Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբ

Յարգելի պարոն նախագահ, 17-19 Յունիս 2025-ին, Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքուի մ

30 Հունիս 2025
18 Փետրուար 1921-էն առաջ եւ վերջ…

Ինչ որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 27 Յունիսին, Էջմիածնի տաճարի շրջափակին մէջ, ո՛չ ան

29 Հունիս 2025
Մակրոնի հայտարարությունը խրախուսում է

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող

29 Հունիս 2025
Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն

Բելգիայի հայերի կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջին զարգա

29 Հունիս 2025
Ալեքսանդր Խատիսեանի վերանորոգուած շիրմ

Շաբաթ, Յունիս 21, ժամը 11.30-ին, Père Lachaise-ի գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ

28 Հունիս 2025
Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիած

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասե

28 Հունիս 2025
Որքա՞ն պետք է մեզ վարկազրկեն

Իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաև տեսնում ենք, որ եկեղ

28 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company