ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Պատրանքներ. ինքնախաբեության մեխանիզմը և հետևանքները

01 Փետրվար 2025

Երբ ուշադիր դիտարկում ենք այն հարցը, թե ի վերջո ի՞նչ է պատրանքը և ի՞նչ է այն տալիս մարդուն, ունենում ենք հետևյալ պատկերը.

կյանքն անքննելի ու անկառավարելի երևույթ է: Ցանկացած պահի այն մեզ մատուցում է մեկը մյուսից լավ ու վատ անակնկալներ: Երբ անակնկալը լավն է, մենք գոհ ենք ու երջանիկ, բայց երբ այն վատն է` մենք տառապում ենք կամ խուճապի մատնվում: Մարդն իր վիճակը թեթևացնելու համար ակամայից նախընտրում է ապրել նաև զուգահեռ իրականության մեջ: Այս իրականությունը գուցե կեղծ, բայց հաճելի բան է, այն լավն է նրանով, որ կառավարելի է: Պարտություն կրելով իրական կյանքում և հանգամանքներում, մենք ասես փարվում ենք այդ զուգահեռ կամ պատրանքային աշխարհին: Սա, ըստ էության, մեր երևակայության խաղերն են: Պատրանքները շատ նման են թմրադեղի: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդպես էլ հնարավոր չի լինում մարդկության ձեռքից խլել թմրադեղերը և սպիրտային խմիչքները: Ռուս ականավոր գրող Վասիլի Շուկշինը մի անգամ կատակով նկատել է՝ «Ոչինչ այնքան արագ և հեշտ չի միավորում մարդկանց, որքան խմելու հեռանկարը»:

Պատրանքը փախուստն է՝ մարդու վրա ծանրացած և անելանելիության դուռը հասցրած իրականությունից: Իլյուզիաների մեջ հարմար տեղավորված մարդուն թվում է, թե այլևս «ուժեղ է»: Սա, հոգեբանական կոմֆորտի գոտի է, չի ենթադրում որևէ պատասխանատվություն:

Մարդը հորինում է երազանքներ, վերադասավորում իրականությունը և ապրում դրանց մեջ: Նա իր հակառակորդներին ու թշնամիներին ինչպես հարկն է «փռում է» գետնին, իշխում նրանց, ի կատար ածում իր ձգտումներն ու ցանկությունները: Մեծ հաշվով, ինչպես ասացինք, պատրանքը, ըստ սեփական հայեցողության, իրականությունը ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ երևույթ է: Այո, թող որ սուտ, բայց վստահաբար՝ ապրեցնող:

Ընտրությունները և դրա ընկալումներն ուղղակիորեն և անուղղակիորեն արտացոլում են ինքնախաբեության մեխանիզմը: Դա վերաբերում է թե՛ առանձին մարդուն և թե՛ հանրությանը: Պատրանքների թեման ավելի նուրբ ու բարդ շերտեր ունեցող բան է՝ ունի նաև պատմական և առասպելաբանական հիմքեր ու հասնում է մինչև ժողովուրդների ու էթնոսների էպոսները, միֆոլոգիան, ազգային հիմնարար նկարագիրը, հոգեբանական հակվածությունը և այլն: Հետազոտողները սրանց մասին հաստատ հետաքրքիր ու արժեքավոր բաներ կունենան ասելու:

Այս դեպքում մեր խնդիրը վերաբերում է միայն պատրանքների նորօրյա ընկալումներին: Քաղտեխնոլոգները արձանագրել են հետևյալ իրողությունը. ընտրությունները շատ նման են վիճակախաղի: Վիճակախաղի տոմս գնելիս, մարդու գիտակցությունը նրան ասում է՝ «մեկ է, նույնն է լինելու, ես շահող չեմ…», իսկ ենթագիտակցությունը նույն պահին մեղմ շշնջում է՝ «ո՞վ գիտե, մեկ էլ տեսար, շահեցի…»:

Այսպիսով, վիճակախաղի տոմսով մարդը ոչ թե շահումի տեր է դառնում, այլ հույսի: Նա այդ տոմսով, ասես, հույս է գնում կրպակից և մինչև խաղարկությունը, նա իր մտքում «ստանում է» շահումը, ծախսում փողը ուզածի պես: Կյանքը բազմիցս է վկայել, որ ընտրվող իշխանությունները հիմնականում իրենց շահերի ջատագովներն են: Սխալվելու հեռանկարը էական չէ, կարևորը հույս կա, որ մի օր լավ է լինելու: Իզուր չի ասված՝ «Ցանակացած մարդ սխալվելու իրավունք ունի, իսկ որպեսզի նա կարողանա օգտվել այդ իրավունքից, անցկացվում են ընտրություններ»: Ժողովրդավարության հիմարար թերություններից մեկն էլ այն է, որ «մեծամասնությունը անպատասխանատու լինելու իրավունք ունի» – հեգնանքով նկատել է մի հայտնի գործիչ: Ամենուրեք աշխարհում, այդպես է, այդպես է եղել նաև մեզանում:

Հանրային բարեկեցությունը և պետության զարգացումը իրականացվում են այլ օրենքներով՝ կառավարման համակարգի կատարելագործմամբ, լուրջ տնտեսություն ստեղծելով, երկրի անվտանգային հիմքերի անշեղ ամրապնդմամբ, արտաքին և ներքին ռազմավարությունների խելամիտ կիրառմամբ և այլն: Բայց, միևնույն է, զանգվածների համար գնահատականը միշտ նույնն է՝ «Կառավարությունը չի մտածում ժողովրդի մասին»: Իշխանությունը ինչ էլ անի, պարզ է, զանգվածին չի բավարարելու: Ինչո՞ւ սա հատուկ շեշտեցինք, որովհետև դա այն կետն է, որից սկսվում են իշխանությունների խաբեությունները և իհարկե՝ զանգվածների ինքնախաբեությունը: Կառավարությունները լավ գիտեն, թե իրենք ինչ են անում, ինչու և ինչպես: Իշխանությունները միշտ էլ կարողանում են լինել և՛ առավել մարտունակ և՛, իհարկե, առավել կազմակերպված: Եթե չլինեն Սահմանադրական պահանջները, հազիվ թե հնարավոր լինի իշխողների ձեռքից վերցնել նրանց աթոռները:

Նրանք շատ կոնկրետ սեփական շահերն են հետապնդում, իսկ անձնական շահեր հետապնդողները միշտ էլ ավելի ուժեղ են, քան գաղափարների հետևից վազողները: Դրա համար էլ կան մարդկանց պատրանքների տիրույթում պահելու լավ գործիքներ, ճոռոմ գաղափարներ: Ավելորդ չէ մտաբերել Բեռնարդ Շոուի սքանչելի խոսքը՝ «Ժողովրդավարությունը այն գույնզգույն օդապարիկն, որը կախված է մարդկանց գլխավերևում և որից նրանք չեք կարողանում կտրել իրենց հայացքը: Ու քանի դեռ նրանք զմայլված նայում են օդապարիկին, ուրիշները նույն պահին ժողովրդի գրպաններն են դատարկում»: Զանգվածը չի կարողանում պարզորոշ հասկանալ, իսկ ավելի ստույգ՝ չի փորձում ընդունել, որ այն կերը, որով իրեն կերակրում են, թույն է պարունակում: Անգամ, եթե այդ թույնը քացրահամ է… Ականավոր հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը միանգամայն տեղին նկատել է՝ «Զանգվածները երբեք էլ չեն ունեցել ճշմարտության կարոտ, նրանց ուզածը պատրանքներն են, առանց որոնց նրանք ոչ մի կերպ չեն կարող ապրել…»:

Հետաքրքիր է նաև այն իրողությունը, որ ինչքան ուժեղ է պետությունը և կազմակերպված տվյալ հասարակությունը, այնքան թույլ են պատրանքները և ինքնախաբեությունը հասարակության անդամների մեջ: Եվ հակառակը՝ եթե թույլ է պետությունը, իսկ հասարակությունը անկազմակերպ, իլյուզիաները և ինքնախաբեությունը դառնում են կանխորոշող: Օրինակ, եթե ճապոնական կառավարությունը ասի՝ Չինաստանը կամ Ռուսաստանը հարձակվելու են մեզ վրա, կամ՝ շուտով այսինչ լեռան հրաբուխը ժայթքելու է, ճապոնացիները չեն մտածի՝ «մեկ էլ տեսար չհարձակվեցին կամ էլ՝ լեռը չժայթքեց»: Երբ ԱՄՆ կառավարությունից հայտարարություն հնչի, թե՝ «Պատրաստվեք էվակուացիայի, քանի որ Ֆլորիդային նոր փոթորիկ է մոտենում», բնակիչները կասկածի տակ չեն դնի այս տեղեկությունը և չեն ընկղմվի ինքնախաբեության տաք ալիքների մեջ, ասելով՝ «մեկ էլ տեսար փոթորիկը շրջանցեց մեզ…»:

Ռուսներն էլ իրենց չեն գցի պատրանքների գիրկը, մտածելով՝ թե «ՆԱՏՕ-ի ի՞նչին է պետք Ռուսաստանի խորքերը մխրճվելը»: Սա պետության ընկալման խորքային խնդիր է: Միևնույն ժամանակ, նույնիսկ նման ազգերն ու հասարակություններն են կուրորեն մտել պատրանքների ու ինքնախաբեության երախը: Եթե անգամ գերմանացիների պես խիստ ռացիոնալ ազգը տրվեց Ադոլֆ Հիտլերի ցնորքներին, եթե ֆրանսիացիների միտքը մթագնեց, երբ Նապոլեոնը սկսեց իր արշավանքը կամ, ասենք, ռուս ժողովուրդը դարձավ Լենինի և կոմունիզմի սին գաղափարի զոհը, ապա ինչո՜ւ զարմանանք, երբ հայ հանրությունը դարձավ մի դուրսպրծուկի զառանցանքների գերին: Սա, իրոք, հիմնարար հարցերից է և դժվար է գտնել որևէ ազգ ու ժողովուրդ, որը այս կամ այն չափով, պատմության որևէ փուլում չի դարձել պատրանքների խաղալիք:

Պատրանքները չունեն չափման որևէ միավոր, նրանց ուժը կարող է կործանել ցանկացած ազգ ու ժողովուրդ: Ուշադրություն դարձրեք բոլոր գունավոր հեղափոխությունների կոչերին, դրած նպատակներին և ապա՝ հետևանքներին: Գեոպոլիտիկ կենտրոնները հիանալի գիտեն տվյալ երկրի, ժողովրդի, հանրության ձգտումներն ու պահանջները: Գեներացվում և տիրաժավորվում են դրանց համարժեք մոբիլիզացնող գաղափարներ: Մարդուն թվում է, թե ինքն է ամեն ինչի կենտրոնը, տեղի է ունենում հատկապես իր պահանջների բավարարման իմիտացիա: Խեղճ, ունեզուրկ ու անտեսված մարդը հրապարակում միանագամից իրեն զգում է կարևորված, նրան կարող է թվալ, թե ինքն է «երկրագնդի պորտը»: Դեռ մեր մեծ առակագիր Վարդան Այգեկցին է ասել՝ «Չափից ավելի ուշադրությունը ավանակին ստիպում է իրեն առյուծ զգալ…»:

Ի դեպ, այս բովանդակությամբ առակներ ու ասացվածքներ կան արևելյան և արևմտյան շատ ժողովուրդների մոտ, և դա պատահական չէ: Այս ամենը խոսում է այն մասին, որ երբ զանգվածի համար տրվում է ինքնախաբեության մեկնարկը, նա հիպնոսացած, ինչպես ճագարը, գնում է դեպի վիշապի երախը: Սրա ականատեսը ինքներս ենք եղել: «Թավշյա հեղափոխություն» կոչվող ամբոխային էքստազի օրերին անձամբ մի քանի անգամ կոնֆլիկտների մեջ եմ հայտնվել հրապարակի մարդկանց հետ, որից մեկի ժամանակ խոսքակռիվը նույնիսկ քաշքշոցի և ձեռնամարտի հասավ: Ասածս ընդամենը մի պարզ բան էր՝ «ուշադիր լսեք, ինքներդ ձեր մտքին ավելի վստահեք, քննեք, թե ինչ է զառանցում ձեր կուռքը…»: Նրանց ագրեսիվ պահվածքը նշանակում էր մի բան, նրանք կարծես ինձ անուղղակիորեն «աղերսում էին»՝ «ձեռքդ հեռու մեր պատրանքներից»: Հիմա, երբ բանը բանից անցել է, երբ սույն «կուռքը» նրանց զրկել է ամեն ինչից, նրանց մնում է միայն շփոթված այս ու այն կողմ նայել, քանի որ երբ մարդը չի ստանում իր ակնկալածը, հետզհետե օտարվում է խոստումներ շռայլողից: Այստեղ բուն խնդիրն այն է, որ ամբոխը երբեք պատասխանատվություն չի ստանձնում, հենց նրան են մեղավորներ պետք: Եթե չկա պատասխանատվության ստանձնում, ինչպե՞ս կարող է լինել ազատություն և ազատագրում: Եվ անչափ դժվար է այս շերտին, որն այլևս շերտ էլ չէ, այլ ենթաշերտ, բացատրել, որ պետք չէ մեղադրել ուրիշին: Ասել է թե՝ «նախ, մեղադրիր ինքդ քեզ, որ հավատացել ես, բայց ոչ նրանց, ովքեր քեզ խաբել են»:

Նույնը նաև այսօրվա քաղաքական կողմնորոշումներին և եվրոպական պատրանքներին է վերաբերում: Հայաստանին Եվրոպական միություն չեն հրավիրել, չեն առաջարկել, բայց երկրի ղեկավար տհասները «ջուրը չտեսած բոբիկացել են», որովհետև գիտեն, որ մի զանգված կա, որը շարունակում է վայրահաչը՝ «ռուսները մեզ մենակ թողեցին, բայց չէ՞ որ մենք նրանց ֆորպոստն էինք»: Սա ինքնախաբեության նույն մեխանիզմն է առավել վտանգավոր հետևանքներով: Կյանքում, ամենասովորական մարդկային հարբերություններում այս ամենն առկա է: Ինչպես կարելի է նեղանալ մարդուց, որը չարդարացրեց քո ակնկալիքները: Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ այդ դուք էիք մեղավոր, որ ակնկալում էիք ավելին, քան պետք էր: Ցավոք, հանրային գիտակցության մեջ բուն դրած ապաքաղաքական, բացարձակ իռացիոնալ մտածողությունը իշխանությունների կեղտոտ հաշվարկների զուգորդմամբ, իր զարհուրելի հետքերն է թողնում և պետությունը մղում է դեպի անդունդ: Լավ, ասենք թուրքական սուլթանի հարեմի ներքինիի վերածված վարչապետը և իր նմանները, անձնական շահերի բերումով, իշխանությունից կուրացած գնում են այս ճանապարհով, բայց ինչո՞վ բացատրել այսքան բացահայտ աղետի հանդեպ ժողովրդի մի մեծ հատվածի անտարբերությունը կամ լոյալությունը:

Սա ի՜նչ պարադոքս է. իրեն ընտրող ժողովուրդը չկա, համակրանքը չկա, ակնկալիքները չկան, պետություն -համակարգը չկա, հայրենիքի մի մեծ կտորը չկա, բայց ինքը կա: Հիմա արդեն խնդիրն այլ է. շփոթված ժողովրդին քշել են մի անկյուն և պատերազմի սպառնալիքի ներքո փակել ծուղակում: Եվ որպեսզի այս ամենը շատ տեսանելի չլինի, հիմա էլ հրապարակ է հանվել Հայ-ամերիկյան ռազմավարական համգործակցության պատրանք-փաստաթուղթը, որը կդառնա հերթական փափուկ բարձը հայության գլխի տակ: Իսկ հասարակ մարդիկ գուցե այդպես էլ չհասկանան, որ Հայաստանի պետությունը և ժողովուդը պառկած են այն սկուտեղի վրա, որը մատուցվել է Թուրքիային: Սա է բուն իրողությունը:

Ավարտելով մեր դիտարկումները պատրանքների և ինքնախաբեության մասին՝ ավելացնենք հետևյալը. այս քպ-նիկոլական իշխանությունը նման է ժանտախտի: Կարծես մեզ քիչ էին աշխարհաքաղաքական ահավոր անբարենպաստ հանգամանքները, մի ժանտախտ տարածող առնետների ոհմակ էլ ներազգային կյանքն է կրծում և ապականում: Թուրքական հարեմի ներքինին, Անկարայից ու Բաքվից ստանալով հանձնարարականներ, ասում և անում է՝ ինչ պետք է և ապա գնում է հեծանիվ քշելու և ձվածեղ պատրաստելու, իսկ հանրությունն ու ընդդիմադիրները, ասես, դարձել են այս կեղտոտ գործերի վիճակագիրը: Ցավոք, չի գտնվում թունավոր առնետներին շարքից հանելու ճիշտ կերպը, չի տրվում ազատագրվելու մեկնարկը: Ցավոք, մինչ այս պահը, կարծես, հանրությունը պատրանքների բարձերին նստած սպասում է, թե երբ վերջնականապես կհոշոտվեն մեր հայրենիքն ու պետությունը:

Մանվել Մկրտչյան

«Դրօշակ» թիվ 1 2025 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դե

15 Մայիս 2026
Կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաս

Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ Փաշինյան

14 Մայիս 2026
Գերիները Բաքվում են Փաշինյանի ցանկությ

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել

14 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը. Խ

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրա

14 Մայիս 2026
Ընտրարշաւի մութ ծալքերը

«Մարդիկ երբեք այնքան շատ չեն ստեր, որքան՝ որսէ մը ետք, պատերազմի ընթացքին, կամ

14 Մայիս 2026
Ակնարկ. Չինաստանէն Սիւնիք Եւ Նախընտրակ

Միացեալ Նահանգներու նախագահը Չինաստան կը մեկնի, առանց լուծած ըլլալու Իրանի հետ

14 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Կոնգրեսական Ֆայնը պետք է հեռացվի Կոնգր

Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայ

12 Մայիս 2026
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company