ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիան. քայլ առաջ՝ անպատասխան հարցերով

14 Մարտ 2025

2025 թ. հունվարի 14-ին ԱՄՆ հեռացող պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրեցին ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիան ։

Սա, անկասկած, երկկողմ հարաբերություններում առաջընթաց քայլ է, կողմերն իրենց ռազմավարական երկխոսության մակարդակը բարձրացնում են նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի:

Դեռևս 2022 թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում հյուրընկալել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարին ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության մեկնարկը տալու նպատակով: Պատվիրակությունները ֆիքսել էին երկկողմ կապերի կարգավիճակը՝ դրանց տալով ռազմավարական երկխոսության ստատուս ։ Արդեն 2024 թ. հունիսի 11-ին, երկկողմ հանդիպման ընթացքում, Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման առաջընթացը և նախանշեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի փոխըմբռնման հուշագրով, որպեսզի երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացվի՝ ռազմավարական գործընկերության կարգավիճակի ։ Մեծ հաշվով Բայդենի վարչակազմի մոտեցումն այն էր, որ Հայաստանի հետ իր հարաբերություններն ու ակտիվ շփումները ֆորմալիզացվեն՝ Երևանին ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի տրամադրմամբ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ, անկախ ԱՄՆ-ում նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքներից, Բայդենի վարչակազմը մինչև իր նախագահության շրջանի ավարտը նախատեսում էր Հայաստանի հետ հարաբերությունների այսպիսի մակարդակ ֆիքսել՝ անկախ նրանից, Բայդենը կշարունակեր պաշտոնավարե՞լ, թե՞ դեմոկրատների հիմնական թեկնածուն կդառնար Հարիսը:

Ցանկացած պարագայում, համարյա միանշանակ կարելի է պնդել, որ հեռացող Բայդենի վարչակազմը Թրամփի նոր եկող վարչակազմի հետ համաձայնեցրել է խարտիայի ստորագրումը՝ հետագա հնարավոր անախորժություններից խուսափելու նպատակով: Հենց նման հարցերի կարգավորմամբ է զբաղվում անցումային թիմը՝ յուրաքանչյուր իշխանության փոխանցման (transit of power) ընթացքում:

Վերջիվերջո, այս փաստաթուղթը հայ-ամերիկյան միջկառավարական փաստաթուղթ է, այլ ոչ թե փաստաթուղթ՝ Բայդենի վարչակազմի և Հայաստանի միջև:

Իսկ ի՞նչ է ընդհանրապես նշանակում ռազմավարական գործընկեր, և ի՞նչ է այն իրենից ենթադրում: Նախ, կարևոր է տարբերակել ռազմավարական դաշնակցին և ռազմավարական գործընկերոջը:

Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ չեն, սույն փաստաթղթով Հայաստանին շնորհված կարգավիճակը պետք է դիտարկվի՝ այս հանգամանքը հաշվի առնելով: ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, իսկ Հայաստանը, բնականաբար, ՆԱՏՕ-ի անդամ չէ, և չունի էլ նման հավակնություն միանալու այս դաշինքին: Սրանից զատ ԱՄՆ-ն ունի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գլխավոր դաշնակցի կարգավիճակ հասկացությունը, որի մեջ ներառված են ԱՄՆ դաշնակից այն պետությունները, որոնք չեն մտնում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ: Այդ պետությունները 19-ն են՝ Արգենտինա, Ավստրալիա, Բահրեյն, Բրազիլիա, Կոլումբիա, Եգիպտոս, Իսրայել, Ճապոնիա, Հորդանան, Քենիա, Քուվեյթ, Մարոկկո, Նոր Զելանդիա, Պակիստան, Ֆիլիպիններ, Կատար, Հարավային Կորեա, Թաիլանդ և Թունիս ։

Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին, ապա կարևոր է նշել, որ ԱՄՆ-ն 2009 թ. Վրաստանի, իսկ 2021 թ. Ուկրաինայի հետ արդեն իսկ ստորագրել էր նման խարտիաներ՝ տրամադրելով նրանց ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ:

Պետք է նաև հասկանալ, որ այս կարգավիճակը ստանալու համար պետությունները շատ հստակ աշխատանք ունեն անելու, և նման կարգավիճակ չի շնորհվում մեկ կամ նույնիսկ տասը տարվա ընթացքում:

Խնդիրն այն է, որ երկու պետությունների միջև պետք է առկա լինի համապատասխան իրավապայմանագրային բազա, որն էլ հիմնասյունն է նման խարտիայի կնքման համար: Ռազմավարական գործընկերության խարտիան, բնականաբար, Հայաստանին չի շնորհում ռազմավարական դաշնակցի կարգավիճակ, հետևաբար չի տրամադրում անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ, չի ենթադրում ռազմական օգնություն կամ զենքի և զինամթերքի վաճառք, Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազայի կամ սահմանապահ կոնտինգենտի տեղակայում: Փոխարենը, այն ներառում է համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական համագործակցությունը, անվտանգությունը և պաշտպանությունը, ժողովրդավարության կառուցումը, փոխանակման ծրագրերը և այլն: Անվտանգության և պաշտպանության ուղղությամբ համագործակցությունը ենթադրում է ռազմական կրթության և վերապատրաստման ծրագրեր:

Միաժամանակ Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են բանակցություններ սկսել Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ: Այստեղ չի կարելի բացառել, որ Հայաստանում կարող են կառուցվել այսպես կոչված ամերիկյան մոդուլային ատոմային կայանները, որոնց վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկումներ էին ընթանում: Հայ-ամերիկյան երկկողմ համաձայնագրերի շուրջ 50 տոկոսը ստորագրվել է 90-ականների կեսերին և կարևոր հիմք հանդիսացել երկկողմ հարաբերությունների համար: Դրանց թվին են պատկանում այնպիսի համաձայնագրեր, ինչպիսիք են ներդրումների խրախուսման մասին, առևտրի և ներդրումների մասին, մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին, առևտրային հարաբերությունների մասին, գիտության և տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության մասին, ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրերը և այլն: Ի դեպ, 1994 թ. պետնախարար Վազգեն Սարգսյանն ու ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փերրին ստորագրեցին ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, որը նաև այս ոլորտում հիմնարար նշանակություն ունեցավ փոխգործակցության համար: Իսկ 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից անմիջապես հետո Հայաստանը նաև միացավ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարին, (ԴԱԻՇ-ին հաղթելու համաշխարհային կոալիցիային միանալու Հայաստանի որոշումը Հայաստանի հակաահաբեկչական ջանքերի տրամաբանական շարունակությունն է) խաղաղապահ մի շարք առաքելություններին:

Կարևոր է նշել, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մակարդակի բարձրացումը ոչ միայն Փաշինյան-Բայդեն վարչակազմերի ձեռքբերումն է, այլև արտացոլում է տասնամյակների համագործակցությունը, որը սկսվում է դեռ 1990-ականներից՝ Հայաստանի նախորդ կառավարությունների և ԱՄՆ վարչակազմերի ներդրումներով: Սա իրականում Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի արդյունքն է, որն իր տրամաբանական հանգրվանին հասավ Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք, և այս շարունակական աշխատանքի արդյունքներն արձանագրվել են ամերիկացի գործընկերների կողմից։

Թեև Խարտիան մեկ քայլ առաջ է, կարևոր է կառավարել ակնկալիքները: Այն չի ենթադրում, որ Հայաստանը ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, ինչպիսին Իսրայելն է կամ Մեծ Բրիտանիան, և այն չի ապահովում անվտանգության ուղղակի երաշխիքներ։ Փոխարենը, այն հիմք է ստեղծում ավելի ամուր գործընկերության համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, տնտեսական և տեխնիկական համագործակցության վրա: Այս խարտիայի իրական ազդեցությունը, ի վերջո, կախված կլինի մի շարք գործոններից: Թեև սա առաջընթաց է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում, այնուամենայնիվ, դեռևս կան բաց հարցեր, որոնք պետք է իրենց պատասխանները ստանան։

Խարտիայի ստորագրման ժամկետը. Ինչո՞ւ է այն ստորագրվել Բայդենի լիազորությունների ավարտից վեց օր առաջ։ Հեռացող վարչակազմի հետ ստորագրված այս փաստաթուղթը հնարավո՞ր կլինի իրականացնել Թրամփի նոր վարչակազմի հետ։ Սա առավել բարդ կլինի, քանի որ Հայաստանի ներկա իշխանություններն ավելի լավ աշխատանքային հարաբերություններ ունեին դեմոկրատական վարչակազմի հետ, այլ ոչ թե հանրապետականների հետ։ Ավելին, Թրամփի առաջին նախագահության օրոք հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի չեն ընկել ակտիվ համագործակցությամբ։ Այնուամենայնիվ, Խարտիան, հայկական կողմի ձեռնարկած դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ, կարող է լավ հիմք հանդիսանալ հանրապետական վարչակազմի հետ համագործակցությունը խորացնելու համար։

Թրամփն արդեն ստանձնել է նախագահի պաշտոնը, ուստի շուտով պետք է նշմարվեն նրա վարչակազմի հիմնական քաղաքական ուղղությունները Հայաստանի հետ։ Հենց դա պարզելու նպատակով էլ փետրվարի 3-7-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Միացյալ Նահանգներ։ Սակայն այդ այցը բացարձակապես չարտացոլեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բնույթը։

Իհարկե, վարչապետը հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, բայց հարկավոր է արձանագրել, որ վերջինս քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնյա չէ և, ամենայն հավանականությամբ, լավատեղյակ չէ Թրամփի վարչակազմի՝ Հայաստանի նկատմամբ նախատեսվող քաղաքականությունից։ Ըստ էության, այս այցի նպատակն էր պարզել, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հատկապես Ռազմավարական գործընկերային խարտիայի ստորագրումից հետո: Սակայն այցը չտվեց իր սպասված արդյունքը։ Այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմի մոտեցումը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների վերաբերյալ դեռևս հստակ չէ, հատկապես հաշվի առնելով, որ այցի ընթացքում որևէ քաղաքական մեսիջ չհնչեց, որն ազդակ կլիներ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

ԱՄՆ հետազոտությունների հայկական կենտրոն

Դրօշակ-թիվ-2-2025-թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company