ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունների հանդեպ կուտակված այս թշնամանքը ամենափոքր կայծից անգամ կարող է պայթել

25 Ապրիլ 2025

Ապրիլի 24-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Անդրադարձ է կատարվել ՀՀ իշխանությունների՝ վերջին շրջանում դրսևորած ջղաձիգ պահվածքներին, որոնք, ըստ Գեղամ Մանուկյանի, հետևանք են թե արտաքին քաղաքականության մեջ և թե ներքաղաքական պայքարներում իշխանության բազմաշերտ, կայուն և փոխկապակցված պարտությունների: Նրա կարծիքով՝ շատ բան պայմանավորված է նաև իշխող ուժի ղեկավարի պահվածքով: «Երբ մարդն ինքը չի հավատում իր ասածին, նրա զենքը դառնում են միայն ջղագրգռությունը, ցինիկությունը և հայհոյանքը: Սա աննկատ չի մնում նաև իշխանությանը սատարող անհատների և շրջանակների կողմից, որոնք արդեն համոզվել են, որ այսօր գործ ունեն անհավասարակշիռ, ամենածայրահեղ ցնդաբանություններ դուրս տվող մի ղեկավարի հետ, բայց և պարտավորված են թութակի պես կրկնել այն, ինչ ասում է այդ ղեկավարը: Ու քանի որ դա հավատքով չի արվում, շատ հաճախ նաև իրենց սրտից չի բխում, նրանք ևս դառնում են դյուրագրգիռ»,- նշել է Գեղամ Մանուկյանը՝ ակնարկելով բոլորովին վերջերս Ազգային ժողովում հրահրված իշխանություն-ընդդիմություն միջադեպը:

Անդրադառնալով Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին՝ Գեղամ Մանուկյանը դրանք որակել է որպես իշխանության համար վառված «կարմիր լույս». «Ամբողջ պետական ռեսուրսը լցնես, ամբողջ վարչական ռեսուրսը լցնես, անբողջ պետական համակարգը երկու ամիս շարունակ ամեն օր Գյումրի ու Փարաքար տանել-բերել, էլ ֆինանսական ահռելի հոսքեր, էլ տեսակ-տեսակ խոստումներ, և երկու տեղում էլ պարտվե՞ս: Այդ ընտրություններն իրականում ցույց տվեցին իշխանությունների հանդեպ հասարակության մեջ կուտակված ատելությունը: Կարելի է թերևս ասել, որ այսօր նախահեղափոխական վիճակ է ամբողջ Հայաստանում: Օր չի անցնում, որ հանրային ինչ-որ շրջանակ, ինչ-որ հարցով բողոքի ձայն չբարձրացնի իշխանությունների վարած քաղաքականության դեմ»:

Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում հանգրվանած արցախահայության խնդիրներին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած զիջողական արտաքին քաղաքականությանը և թուրք-ադրբեջանական նախապայմանների բավարարման վտանգավոր միտումներին, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի վերջին կռվաններից՝ Անկախության հռչակագրից և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, հրաժարվելուն: Նա խոսել է նաև ընդդիմության առաջարկած օրենսդրական փոփոխության մասին, որով նախատեսվում է Հայաստանում քրեականացնել Հայոց Ցեղասպանության ժխտումն ու ուրացումը:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company