ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայաստանի Անկախութեան 34րդ տարեդարձի նշում Լաւալի Քաղաքապետարանէն ներս

18 Սեպտեմբեր 2025

15 Սեպտեմբեր 2025-ին, նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Լաւալի քաղաքապետարանին, հանդիսաւոր կերպով նշուեցաւ Հայաստանի անկախութեան տարեդարձը քաղաքապետարանէն ներս։

Ձեռնարկին ներկայ էին Լաւալի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և համայնքային կառոյցներու ներկայացուցիչներ։

Բացման խօսքով հանդէս եկաւ Լաւալի քաղաքապետ Սթեֆան Պուայիէն։ Այս առթիւ, ան իր շնորհաւորութիւնները փոխանցեց տեղւոյն հայ համայնքին եւ ընդգծեց հայերու կարևոր դերակատարութիւնը քաղաքի հասարակական և մշակութային կեանքին մէջ։ Քաղաքապետը նաև յիշեցուց, որ Լաւալը Գանատայի մէջ առաջին քաղաքն էր, որը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը, եւ Լաւալի մէջ տեղադրուած յուշարձանը կը յաւերժացնէ այդ պատմական իրադարձութիւնը։

Իր կարգին, Քեպէգ նահանգի ՀՀ պատուոյ հիւպատոս Լևոն Աֆէեան իր շնորհակալութիւնը յայտնեց քաղաքապետարանին, Հայաստանի Անկախութեան տարեդարձը նշելու համար։ Ան ընդգծեց հայ համայնքի աշխոյժ ներկայութիւնը և անոր ունեցած կարևոր ներդրումը` Լաւալի կեանքէն ներս, շեշտելով քաղաքապետարանի ցուցաբերած բարեկամական վերաբերումը և հայութեան նեցուկ կանգնելու պատրաստակամութիւնը։ Իր ելոյթին մէջ, հիւպատոսը նաև անդրադարձաւ վերջին մէկ տարուան ընթացքին Հայաստանի մէջ իրականացուած ծրագիրներուն։

Լաւալի քաղաքապետարանի միջ-մշակութային հարցերու պատասխանատու Ալին Տիպ առանձնացուց հայ համայնքի աւանդը քաղաքի բազմամշակութային միջավայրի հարստացման գործին մէջ։ Ան շնորհակալութիւն յայտնեց լաւալաբնակ հայ համայնքին՝ իր նուիրուածութեան և Լաւալի հասարակական կեանքէն ներս ունեցած նշանակալի ներդրումին համար։

Այնուհետեւ, Քաղաքապետարանի խորհուրդի անդամ Սեդա Թոփուզեան իր արտասանած խօսքին մէջ նշեց, որ հայ ժողովուրդը բազմաթիւ դժուարութիւններու միջով անցած է, սակայն այդ դժուարութիւնները յաջողած է յաղթահարել եւ լիարժէքօրէն ներկայութիւն է Լաւալէն ներս։ Ան նաեւ աւելցուց, որ նման միջոցառումներ ոչ միայն կ’ամրապնդեն համայնքներու միջև կապերը, այլև կը նպաստեն համերաշխ և համախմբուած հասարակութեան մը ձևաւորման։

Սոյն ձեռնարկը աւարտեցաւ ջերմ շնորհաւորութիւններու ներկայացումով և տեղւոյն վրայ ստեղծուած ջերմ մթնոլորտի մէջ, ուր անգամ մը եւս ի յայտ եկաւ հայկական համայնքի կարեւոր տեղը Լաւալի հասարակական կեանքէն ներս։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաջողության հասնելու ճանապարհը համաժող

Առանց ժողովրդի ճնշման, ոչ մի ՔՊ-ական չի ստորագրի, իմփիչմենթը պետք է արձանագրի

18 Սեպտեմբեր 2025
«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մ

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամ

18 Սեպտեմբեր 2025
Արարատը՝ Մեր Ինքնութեան Յենասիւնը

2025 թւականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութեան սահմանային կնիքներից հանւ

18 Սեպտեմբեր 2025
Հայութեան Յաւերժութեան Խորհդանիշը Դարձ

«Ա՜խ, այս Մասիսը… Բոլոր հայերին այստե՜ղ է բերում, Երբ ինքն… այստե՜ղ չէ… Միա

18 Սեպտեմբեր 2025
Հայաստանի Անկախութեան 34րդ տարեդարձի ն

15 Սեպտեմբեր 2025-ին, նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Լաւալի քաղաքապետարան

18 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Քաթարի Մէջ Համադրուած Հակասութ

Քաթարի մէջ տեղի ունեցած արաբական-իսլամական պետութիւններու վեհաժողովին քիչ էին

17 Սեպտեմբեր 2025
Հայ դատի պաշտպանությունը կենսական է հե

Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք համախմբվել ենք քննարկելու մի կարևոր հարց

17 Սեպտեմբեր 2025
Միջին Արեւելքի Հայկական Գաղութներու Գո

Սուրիոյ, Լիբանանի, Իրաքի եւ ընդհանրապէս տարածաշրջանի հայկական համայնքները, որո

17 Սեպտեմբեր 2025
Լինել-չլինելու վտանգի առջև ենք

2026թ. հունիսի 7-ին տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություննե

17 Սեպտեմբեր 2025
Փաշինյանի կառավարությունը ներսից քանդո

Հայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մա

16 Սեպտեմբեր 2025
Ցանկացած իշխանություն պետք է փորձի իր

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն հյուրընկալվել է

15 Սեպտեմբեր 2025
Գործնական փոթորիկ բոլո՛ր ոճիրներուն դէ

Միացեալ Նահանգներու Եութա նահանգի մէկ համալսարանի շրջափակին մէջ, Չարլի Քըրք ան

15 Սեպտեմբեր 2025
Կատարը որպէս հայելի. հետեւութիւններ,

Մերձարեւելեան իրադարձութիւնների կիզակէտում շարունակում է մնալ պաղեստինեան ՀԱՄԱ

15 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Նոյն Գիծը, Նոյն Նախապայմանները

Հայաստան-Թուրքիա կարգաւորման հոլովոյթին մէջ Թուրքիոյ յատուկ ներկայացուցիչ Սերտ

15 Սեպտեմբեր 2025
Որպէսզի քաղաքական մրցակցութիւնը թշնամա

1. 2015 թւականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ 5+1 ֆորմատով համընդհանուր համաձ

15 Սեպտեմբեր 2025
Իրավիճակը բարդ է. պետք է փորձել ինչ-որ

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվեց Կարմիր խաչի

12 Սեպտեմբեր 2025
Նիկոլ Աղբալյան-150

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

12 Սեպտեմբեր 2025
Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սե

12 Սեպտեմբեր 2025
Երկարատև խաղաղությունը ոչ թե շարունակա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

12 Սեպտեմբեր 2025
Ցանկացած համաձայնագիր պետք է համապատաս

Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստի շրջանակներում մի շարք հանդիպումներ կա

12 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company