ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արարատը՝ Մեր Ինքնութեան Յենասիւնը

18 Սեպտեմբեր 2025

2025 թւականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութեան սահմանային կնիքներից հանւում է Արարատ լեռան պատկերը։ ՀՀ կառավարութեան այս որոշումը, որը ոմանց համար, առաջին հայեացքից կարող է թւալ աննշան գրաֆիկական փոփոխութիւն, իրականում վտանգաւոր է խորհրդանշական, հոգեբանական եւ քաղաքական իմաստներով։ Սա հերթական, բայց, միեւնոյն ժամանակ, ամենացուցադրական քայլն է գործող վարչախմբի կողմից՝ ուղղւած հայ ժողովրդի ազգային ինքնութեան պատմական հիմքերի կազմաքանդմանը։

Եւ որքան էլ դա փորձեն ներկայացնել որպէս տեխնիկական-վարչական կարգաւորում, փաստն այն է, որ սա խիստ նպատակային քայլ է, քանզի Արարատը պարզապէս լեռ չէ։ Արարատը հայի հոգին է, նրա էութեան ու ինքնութեան, հոգեմտաւոր կառուցւածքի ամենակարեւոր բաղադրիչներից մէկը։ Եւ եթէ այդ հոգուց, էութիւնից ու ինքնութիւնից փորձում են մի բան պոկել, նշանակում է՝ ուզում են վերաձեւել հէնց հայի էութիւնը, խեղել ինքնութիւնը, վերախմբագրել հոգեմտաւոր կառուցւածքը։

Արարատը, հազարամեակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի ու հայկական պետութեան գոյութեան, մշակոյթի, ինքնագիտակցութեան եւ պատմական յիշողութեան խորհրդանիշը։ Արարատը, որն այսօր, գծւած ու մեզ պարտադրւած սահմաններից այն կողմ է, երբեք չի լքել հայի հոգին։ Մեր մեծերից ոչ ոք չի խօսել հայի մասին՝ առանց Արարատի։ Մեր գրականութեան, հոգեւոր հորիզոնների, ազգագրութեան ու գեղարւեստի մէջ այն միաժամանակ Աստծոյ լեռ է, բիբլիական սրբութիւն, վերադարձի իղձ եւ յոյս, ազգային մեծ տեսլականի իրագործման սեպը:

Արարատը հայ ժողովրդի համար պարզապէս լեռ չէ, ինչ-որ երկրաբանական երեւոյթ։ Այն սրբութիւն է, որ ապրել է մեր աղօթքներում ու սպասումներում, մեր պոէզիայում ու կերպարւեստում:

Մովսէս Խորենացին նրան անւանել է «բիբլիական լեռ», իսկ միջնադարեան գրչագիր մատեաններում Արարատը պատկերւել է որպէս երկնային ծագում ունեցող խաչի խորհրդանիշ՝ դրւած Հայոց աշխարհի սրտում։

Չարենցն իր կոթողային ստեղծագործութեան մէջ գրել է.

«Աշխա՛րհ անցի՛ր,

Արարատի նման ճերմակ գագաթ չկայ.

Ինչպէս անհաս փառքի ճամփայ՝

ես իմ Մասիս սարն եմ սիրում»։

Նա չի գովերգել Արարատը՝ որպէս բնապատկեր, այլ՝ որպէս հոգեվիճակ, որպէս պաշտամունքի առարկայ, որպէս պատմական յիշողութեան մարմնացում։

Խաչատուր Աբովեանը, Աւետիք Իսահակեանը, Յովհաննէս Թումանեանը, Մարտիրոս Սարեանը եւ մեր մշակոյթի միւս բոլոր մեծերն Արարատը միանշանակ կապել են Հայոց աշխարհի եւ հայ ազգի էութեան ու ինքնութեան հետ:

Համաշխարհային գիտական, մշակութային եւ գեղարւեստական աշխատութիւններում Արարատը նոյնպէս վաղուց դարձել է Հայաստանի ու հայութեան առանցքային՝ ամենակարեւոր ու գլխաւոր խորհրդանիշը:

Բրիտանացի պետական գործիչ եւ աշխարհագրագէտ Ջէյմս Բրայսը, 1876 թւականին Հայաստանից վերադառնալով, գրել է.

«Արարատը սրբութիւն է հայի հոգու համար։ Այն նոյնքան անբաժան է նրա ինքնութիւնից, որքան Սիոնը՝ հրեայի»։

Ամերիկացի պատմաբան Ռոբերտ Թոմսոնն իր աշխատութիւնում ընդգծում է.

«Հայկական ինքնութիւնը դժւար է պատկերացնել առանց Արարատի։ Այդ լեռը հայի պատմական յիշողութեան մէջ գագաթ է՝ ե՛ւ խորհրդանշական, ե՛ւ բուն իմաստով»։

Հայկական եւ միջազգային այս ընկալումները մեզ յիշեցնում են, թէ ինչպիսի արժէք է Արարատը մեզ համար, եւ ինչ նշանակութիւն ունի այն մեր էութեան, նկարագրի եւ ինքնութեան պահպանման գործում: Իսկ այսօր, փաշինեանական վարչակազմը որոշել է մաքրել այդ խորհրդանիշը ՀՀ պետական վաւերագրերից, որովհետեւ Արարատը խանգարում է նրանց առաջ քաշած «իրական Հայաստան» հակազգային տեսութեան կայացմանը, որը գործող իշխանութիւնը փորձում է պարտադրել հայ ժողովրդին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով։

Քաղաքական առումով, սա այն նոյն ուղու տրամաբանական շարունակութիւնն է, որով 2018 թւականից սկսեալ շարժւում է փաշինեանական վարչակաչգը՝ հրաժարւելով այն ամէնից, ինչն ազգային է՝ յանուն «նոր իրողութիւնների»։ Յիշենք. Նախ՝ Արցախը դարձաւ անցանկալի «բեռ», ապա՝ պահանջատիրութիւնը ընկալւեց որպէս խանգարող գործօն, յետոյ թիրախաւորւեց Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ հիմա հերթը հասել է Արարատին։ Եւ այս ամէնը մի ընթացք է, որի իւրաքանչիւր քայլը մի աստիճան աւելի է հեռացնում մեզ մեր ինքնութիւնից։ Այս գործընթացը նպատակային կերպով փորձում է մեզ տանել դէպի հոգեւոր սնանկացում, էութեան, ինքնութեան ու նկարագրի պարպում:

Այս խորապատկերում մեզ անհրաժեշտ է ընկալել եւ հասկանալ, որ խնդիրը ոչ թէ սոսկ Արարատի պատկերն է, այլեւ այն, թէ ինչ է խորհրդանշում այդ պատկերը: Եւ հէնց այդ խորհրդանշումն է, որ խանգարում, պատնէշում է փաշինեանական վարչակազմի կողմից մեզ պարտադրւող թշնամական օրակարգի իրագործումը, իսկ այդ օրակարգի իրականացումը պահանջում է, որ հայը մոռանայ իր պատմութիւնը, իր կորուստը, իր ցաւը, իր իղձերն ու տեսլականը, եւ վերածւի անդէմ, աննկարագիր գոյակցութեան՝ առանց յիշողութեան, եւ, հետեւաբար՝ առանց պահանջատիրութեան։ Արարատը հէնց այդ յիշողութեան եւ պահանջատիրութեան ամրակուռ սիւներից մէկն է:

Մաքրէք մարդ արարածի յիշողութիւնը եւ նա ոչնչով չի տարբերւի անասունից. «Մարդ ու անասուն իրարից ջոկւում են յիշողութեամբ: Յիշողութիւնը դրած է անասունի եւ մարդու արանքում: Յիշողութեան մէջ ես՝ ուրեմն վառւում ես, մարդ ես, հաշիւներ ունես, անհանգիստ ես – յիշողութեան մէջ չես՝ հրէ՜ն բաց դաշտում կովն արածում է առանց յիշողութիւնների, իսկ հորթին երէկ են մորթել…»,- գրել է Հրանտ Մատթէոսեանը:

Յիշողութիւն չունեցող մարդը, ազգը, հայրենիք ունենալ չի կարող: Իսկ Արարատը հէնց յիշողութեան լեռ է։ Հայկական յիշողութեան գագաթը։ Արարատը ջնջել մեր հաւաքական յիշողութիւնից, նշանակում է ջնջել հայի տեսակը, խաչ քաշել նրա, եւ նրա հայրենիքի ապագայի վրայ:

Եւ այս քայլը, եթէ չկասեցւի, կը դառնայ նախադէպ՝ ապագայի շատ աւելի վտանգաւոր զիջումների համար։ Զիջումներ, որոնք միգուցէ չլինեն քարտէզի վրայ, բայց լինելու են մեր հոգու մէջ, հայի տեսակի հոգու մէջ:

Յիշե՛նք. Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան կարող է երաշխաւորւել միայն այն դէպքում, երբ կը կասեցւի իր պատմական յիշողութեան նկատմամբ այս համակարգւած թշնամական ոտնձգութինը։ Որովհետեւ առանց յիշողութեան՝ չկայ ազգ։ Առանց Արարատի՝ չկայ Հայոց հայրենիք։ Որովհետեւ ապրում է Հայաստանը, քանզի մեր յիշողութեան մէջ ապրում է Արարատը:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաջողության հասնելու ճանապարհը համաժող

Առանց ժողովրդի ճնշման, ոչ մի ՔՊ-ական չի ստորագրի, իմփիչմենթը պետք է արձանագրի

18 Սեպտեմբեր 2025
«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մ

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամ

18 Սեպտեմբեր 2025
Արարատը՝ Մեր Ինքնութեան Յենասիւնը

2025 թւականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութեան սահմանային կնիքներից հանւ

18 Սեպտեմբեր 2025
Հայութեան Յաւերժութեան Խորհդանիշը Դարձ

«Ա՜խ, այս Մասիսը… Բոլոր հայերին այստե՜ղ է բերում, Երբ ինքն… այստե՜ղ չէ… Միա

18 Սեպտեմբեր 2025
Հայաստանի Անկախութեան 34րդ տարեդարձի ն

15 Սեպտեմբեր 2025-ին, նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Լաւալի քաղաքապետարան

18 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Քաթարի Մէջ Համադրուած Հակասութ

Քաթարի մէջ տեղի ունեցած արաբական-իսլամական պետութիւններու վեհաժողովին քիչ էին

17 Սեպտեմբեր 2025
Հայ դատի պաշտպանությունը կենսական է հե

Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք համախմբվել ենք քննարկելու մի կարևոր հարց

17 Սեպտեմբեր 2025
Միջին Արեւելքի Հայկական Գաղութներու Գո

Սուրիոյ, Լիբանանի, Իրաքի եւ ընդհանրապէս տարածաշրջանի հայկական համայնքները, որո

17 Սեպտեմբեր 2025
Լինել-չլինելու վտանգի առջև ենք

2026թ. հունիսի 7-ին տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություննե

17 Սեպտեմբեր 2025
Փաշինյանի կառավարությունը ներսից քանդո

Հայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մա

16 Սեպտեմբեր 2025
Ցանկացած իշխանություն պետք է փորձի իր

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն հյուրընկալվել է

15 Սեպտեմբեր 2025
Գործնական փոթորիկ բոլո՛ր ոճիրներուն դէ

Միացեալ Նահանգներու Եութա նահանգի մէկ համալսարանի շրջափակին մէջ, Չարլի Քըրք ան

15 Սեպտեմբեր 2025
Կատարը որպէս հայելի. հետեւութիւններ,

Մերձարեւելեան իրադարձութիւնների կիզակէտում շարունակում է մնալ պաղեստինեան ՀԱՄԱ

15 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Նոյն Գիծը, Նոյն Նախապայմանները

Հայաստան-Թուրքիա կարգաւորման հոլովոյթին մէջ Թուրքիոյ յատուկ ներկայացուցիչ Սերտ

15 Սեպտեմբեր 2025
Որպէսզի քաղաքական մրցակցութիւնը թշնամա

1. 2015 թւականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ 5+1 ֆորմատով համընդհանուր համաձ

15 Սեպտեմբեր 2025
Իրավիճակը բարդ է. պետք է փորձել ինչ-որ

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվեց Կարմիր խաչի

12 Սեպտեմբեր 2025
Նիկոլ Աղբալյան-150

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

12 Սեպտեմբեր 2025
Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սե

12 Սեպտեմբեր 2025
Երկարատև խաղաղությունը ոչ թե շարունակա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

12 Սեպտեմբեր 2025
Ցանկացած համաձայնագիր պետք է համապատաս

Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստի շրջանակներում մի շարք հանդիպումներ կա

12 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company