ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը և Հարավային Կովկասի ապագան

29 Մարտ 2026

2026 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական համատեղ գործողություններ սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ պահանջելով անվերապահ կապիտուլյացիա։

Սկզբնական հարվածների խմբաքանակն առաջին 12 ժամում, ընդհանուր առմամբ, հասել է գրեթե 900-ի։ Թիրախավորվել են Իրանի ռազմական ենթակառուցվածքները, օդային պաշտպանության համակարգերը, բալիստիկ հրթիռների կայանները և առաջնորդության կառույցները։ Այդ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներ և մի շարք այլ պաշտոնյաներ։

Ի պատասխան՝ Իրանը գործարկել է «Ճշմարիտ խոստում-4» օպերացիան՝ իրականացնելով բալիստիկ հրթիռների և դրոնների բազմակի գործարկումներ (մարտի 20-ի դրությամբ՝ ավելի քան 60 խմբաքանակ) Իսրայելի, ԱՄՆ-ի տարածաշրջանային բազաների (ներառյալ՝ Բահրեյնում, Կատարում և ԱՄԷ-ում) և Ծոցի երկրների էներգետիկ օբյեկտների դեմ։

Այժմ հակամարտությունը մուտք է գործում 5-րդ շաբաթ. Իսրայելը շարունակում է խորացնել հարվածները Իրանի ներքին տարածքում (ներառյալ՝ Հարավային Պարսի գազի դաշտը, Կասպից ծովի նավատորմը և Խարգ կղզին), իսկ Իրանը կիրառում է կլաստերային զինամթերք և շարունակում է հրթիռակոծումները՝ առաջացնելով Հորմուզի նեղուցի խիստ սահմանափակում և գլոբալ էներգետիկ շոկ։ Հարավային Կովկասը, չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայտնվում է հակամարտության անուղղակի ազդեցության գոտում՝ որպես սպառնալիքների տարածման հնարավոր գոտի։ Ռազմավարական հնարավորությունների` սահմանային անվտանգության, տրանզիտային միջանցքների, էներգետիկ անվտանգության և միգրացիոն հոսքերի տեսանկյունից տարածաշրջանը բախվում է բարդ երկբևեռ իրավիճակի։

Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված գազի առևտրի մոտ 20%-ը, փակվել է կամ գործում է խիստ սահմանափակ ռեժիմով՝ առաջացնելով նավթի գների կտրուկ աճ (Բրենթի հում նավթի գինը 2026 թվականի մարտի կեսերին հասել է բարելի դիմաց 100–120 դոլարի սահմանին) և գազի շուկայի անկայունություն։ Այս շոկն ուղղակիորեն ազդում է Հարավային Կովկասի տնտեսությունների վրա՝ ներմուծման ծախսերի բարձրացման, ինֆլյացիոն ճնշման և լոգիստիկ շղթաների խափանման տեսքով։

Հայաստանի համար հիմնական ռիսկն Իրանի հետ առևտրային և էներգետիկ կախվածությանն է առնչվում։ 2025 թվականի տվյալներով՝ Իրանական ուղղությունը կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 3.6%-ը (մոտ 768 մլն դոլար), սակայն ավելի քան 20% առևտուրը (հիմնականում Չինաստանից ներմուծում և Մերձավոր Արևելք արտահանում) անցնում է Իրանի տարածքով։

Հայաստանը կախված է Իրանից նաև որոշ ապրանքների ներմուծման հարցով, որոնց այլընտրանքային աղբյուրներն ավելի թանկ են։ Երկարաժամկետ խափանումները կարող են հանգեցնել ինֆլյացիայի բարձրացման և գների աճի։ Բացի այդ, «գազ՝ էլեկտրականության դիմաց» համաձայնագրի շրջանակներում Իրանից ստացվող գազի խափանումը կարող է ազդել Հայաստանի ջերմային էլեկտրակայանների աշխատանքի վրա՝ բարձրացնելով էլեկտրաէներգիայի գները։ Այլընտրանքային երթուղիները (Վրաստանով կամ Թուրքիայով) ավելի թանկ են և պահանջում են լրացուցիչ լոգիստիկ ծախսեր։

Վրաստանի տնտեսության վնասը կապվում է հիմնականում տուրիզմի և ավիացիոն հատվածի հետ։ Տուրիզմը կազմում է ՀՆԱ-ի 7–8%-ը, և օդային ուղիների փակումը (Եվրոպա–Ասիա թռիչքների վերահսկողություն) հանգեցրել է զգալի կորուստների։ Բացի այդ, Հորմուզի նեղուցի խափանումը բարձրացնում է նավթամթերքի գները, ինչն ազդում է տրանսպորտի և արտադրության ծախսերի վրա։

Ադրբեջանը, որպես նավթ և գազ արտադրող երկիր, կարճաժամկետ շահում է էներգետիկ շոկից։ Ադրբեջանի նավթի գինը հասել է բարելի դիմաց 119-ը դոլարի ( 2026 թվականի բյուջեն հաշվարկված էր բարելի դիմաց 65 դոլար), ինչը կարող է բյուջեի եկամուտները մեծացնել մոտ 400 մլն դոլարով յուրաքանչյուր 10 դոլար աճի դեպքում։ Այնուամենայնիվ, Իրանի տարածքով տարանցիկ ծավալները (10%-ից պակաս) խափանվել են, և երկարաժամկետ անկայունությունը կարող է ազդել տարածաշրջանային միջանցքների վրա։ Լոգիստիկ առումով՝ հակամարտությունը խափանել է Տրանս-կասպյան միջազգային տրանսպորտային ուղին և «Թրամփի ուղի» նախագծերը։ Իրանի թուլացումը կարող է երկարաժամկետ հեռանկարում ամրապնդել Միջին միջանցքը որպես Իրանից անկախ տրանզիտային ուղի, սակայն կարճաժամկետ խափանումները մեծացնում են տրանսպորտային ծախսերը և նվազեցնում տարանցիկ եկամուտները։

Ադրբեջանն իր նավթի մեծ մասն արտահանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով և, քանի որ Իսրայելը գնում է ադրբեջանական և ղազախական նավթ, որը տեղափոխվում է հենց այս խողովակաշարով, վերլուծաբանները նշում են, որ կան մտավախություններ, որ Իրանը կարող է թիրախավորել խողովակաշարը, եթե հակամարտությունը սրվի։ Խողովակաշարի մեծ մասն անցնում է գետնի տակով, ինչը սահմանափակում է անօդաչու թռչող սարքերի կամ հրթիռային հարձակումների խոցելիությունը, չնայած Կասպից ծովում գտնվող ծովային նավթի և գազի հարթակները ու Սանգաչալի տերմինալը մնում են բաց։

Մտավախություններն ավելի մեծացան, երբ մարտի 5-ին չորս անօդաչու թռչող սարքեր հարվածեցին Ադրբեջանի արևմտյան էքսկլավ Նախիջևանին, որի հետևանքով 4 մարդ վիրավորվեց։ Նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը կտրուկ հայտարարությամբ հարձակման համար անմիջապես մեղադրեց Իրանին։ Ալիևն ամբողջությամբ փակեց Իրանի հետ սահմանը, բանակը դրեց մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա և խոստացավ հակահարված տալ։ Նա նաև պահանջեց, որ Իրանը ներողություն խնդրի հարձակման համար և պատժի պատասխանատուներին։ Ադրբեջանը նույնիսկ որոշեց փակել իր դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը հյուսիսարևմտյան Թավրիզ քաղաքում՝ տարհանելով ամբողջ անձնակազմին։

Լարվածությունը, կարծես, մեղմացավ, երբ երկու օր անց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարեց Ալիևին՝ հերքելով հարձակման պատասխանատվությունը, բայց խոստանալով հետաքննել այն։

Հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը վերաբացեց սահմանն ապրանքների փոխադրման համար և մարդասիրական օգնություն ուղարկեց Իրան։

Կան նաև մտավախություններ, որ Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության ընթացքում Հարավային Կովկասի ցամաքային միջանցքները կարող են դառնալ երկրորդական լոգիստիկ ուղիներ՝ հատկապես եթե Հորմուզի նեղուցը և Իրանի ափամերձ գոտիները երկար ժամանակ մնան խափանված կամ անվտանգության առումով անհուսալի։ Այդուհանդերձ, Արցախի (Լաչինի) միջանցքը և Նախիջևանի ուղղությունը մնում են բարձր ռիսկային, քաղաքականորեն բեռնված և գործնականում անհասանելի ռազմական նպատակներով օգտագործման համար՝ հիմնվելով 2026 թվականի մարտի դրությամբ առկա իրավիճակի վրա։
2023 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանը վերահսկում է Լաչինի միջանցքի ողջ երկարությունը (Լաչին–Քաշաթաղ–Ստեփանակերտ ուղղությամբ), և այն մնում է ոչ գործունակ որպես տրանզիտային կամ ռազմական ուղի։ Չնայած որոշ վերլուծաբաններ նշում են, որ Իրանի դեմ պատերազմը կարող է խթանել Հայաստան–Ադրբեջան համագործակցությունը (օրինակ՝ հումանիտար օգնության կամ փախստականների տեղաշարժի համար), ռազմական մատակարարման նպատակով գործակցությունն անհավանական է։

Ո՛չ Արցախի (Լաչինի), ո՛չ էլ Նախիջևանի գոյություն ունեցող կամ պլանավորված ճանապարհները չեն կարող համարվել հուսալի ցամաքային ռազմական ուղիներ հակամարտության ընթացքում։ Դրանք կամ փակ են, այսինքն՝ վերահսկվում են Ադրբեջանի կողմից առանց Հայաստանի մուտքի, կամ կախված են Իրանից, կամ պահանջում են Հայաստան–Ադրբեջան համագործակցություն, որը դեռևս բացակայում է՝ անվստահության և սահմանային լարվածության պատճառով։

Մյուս կողմից էլ, Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության սկսվելուց ի վեր, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» դարձել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերադասավորման կենտրոնական տարրերից մեկը՝ միաժամանակ ենթադրելով ինչպես ռիսկերի խորացում, այնպես էլ ռազմավարական հնարավորությունների ընդլայնում։

Հակամարտության սկզբից ի վեր TRIPP-ի իրականացումը բախվում է կարճաժամկետ ռիսկերի հետ՝ կապված անվտանգության սպառնալիքների և ներդրումների հետաձգման հետ։ Իրանը դիտարկում է նախագիծը որպես սպառնալիք իր տրանզիտային դերի (Հյուսիս-Հարավ միջանցք) և Հայաստանի հետ սահմանի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի գերակշռող դերը։ Պատերազմը մեծացրել է հիբրիդային գործողությունների հավանականությունը Սյունիքում (դրոններ, պրոքսի խմբեր), ինչը հետաձգում է շինարարությունը և բարձրացնում ապահովագրական ծախսերը։ Այդուհանդերձ, Իրանի թուլացումը կամ իշխանության փոփոխությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում արագացնել TRIPP-ի իրականացումը՝ որպես Իրանից և Ռուսաստանից անկախ տրանզիտային ուղի Միջին միջանցքի շրջանակներում։

Այսպիսով, Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունը Հարավային Կովկասի համար ստեղծել է երկակի իրավիճակ՝ մի կողմից սպառնալիքների ու անկայունության աճ, մյուս կողմից՝ երկարաժամկետ հնարավորություններ: Անվտանգային ռիսկերը, տնտեսական ճնշումները, հումանիտար ճգնաժամի հավանականությունը և տրանզիտային միջանցքների հետաձգումը պահանջում են արագ և համակարգված արձագանք՝ տարածաշրջանային երկրների կողմից:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունը Հայաստանի համար առաջացրել է հիմնականում բացասական և ռիսկային հետևանքներ, որոնք զգալիորեն գերազանցում են հնարավոր օգուտները: Անվտանգային ճնշումները Սյունիքում, էներգետիկ ծախսերի աճը, առևտրային կապերի խափանումը Իրանի հետ և հումանիտար ռիսկերը (հնարավոր փախստականների հոսք) ստեղծում են ծանրաբեռնված իրավիճակ, որտեղ Հայաստանը հայտնվում է երկրորդական ճակատի մեջ՝ առանց իրական վերահսկողության կամ երաշխիքների: Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» (TRIPP) այս համատեքստում առավել խնդրահարույց է թվում: Այն ոչ միայն չի կառուցվել, և շինարարությունը հետաձգվում է անվտանգության ռիսկերի պատճառով, այլև Հայաստանի համար դառնում է սուվերենության սահմանափակման և արտաքին կախվածության աղբյուր: ԱՄՆ-ի գերակշռող դերն ընկերության կառավարման մեջ (74% բաժնեմաս), երկարաժամկետ կոնցեսիոն իրավունքները և հնարավոր ռազմական ներկայության սպառնալիքը Սյունիքում ստեղծում են իրավիճակ, երբ Հայաստանը ստանում է նվազագույն տնտեսական շահ՝ ի փոխարեն տարածքային ամբողջականության և անվտանգության հարցում լուրջ զիջումների: Ավելին՝ Իրանի թուլացումն իրականում կարող է մեծացնել Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումը Սյունիքի վրա՝ առանց Հայաստանի համար բավարար երաշխիքների:

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 3 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company