Անդրադարձ պատժամիջոցներին
01 Փետրվար 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/02/Արամ-Համաբարյան-1024x622.jpg)
Արամ Համբարյանը մտահոգություն է հայտնել Mahan Air-ի պատճառով հայկական ընկերության դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների խտրական բնույթի վերաբերյալ
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադաձել է ԱՄՆ ֆիննախի կողմից հայկական տուրօպերատորական ընկերության դեմ սահմանված պատժամիջոցներին, որոնք պայմանավորված են իրանական Mahan Air ավիաընկերության հետ համագործակցելու հանգամանքով:
Ըստ Համբարյանի՝ որոշ ակնհայտ տվյալներ հաշվի չեն առնվել, ինչի արդյունքում անհասկանալի խտրական ընտրություն է կատարվել իրանական ավիաընկերության հետ աշխատող բազմաթիվ ընկերություններից:
Համբարյանը մեջբերում է ամերիկացի լրագրող Էմանուել Օտտոլենգիի իրականացրած հետազոտության տվյալները, որոնք անտեսվել են պատժամիջոցների մասին նյութի հրապարակման ժամանակ: Ըստ այդ տվյալների՝ Mahan Air-ի հետ առնվազն 67 գործակալություն է աշխատել, այդ թվում՝ 8 տուր-օպերատոր Թուրքիայից:
«Իրանական ավիաընկերության կայքում տեղեկություն կա 26 մասնաճյուղի և վաճառքի գրասենյակի մասին, որոնցից 3-ը գործում են Թուրքիայում:
Այնուամենայնիվ, մինչ օրս խոսվում է միայն երեք ընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մասին: Դրանք Մալայզիայում, Թաիլանդում և Հայաստանում գործող ընկերություններն են: Միևնույն ժամանակ որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա պատժամիջոցներ սահանելու ընտրովի բնույթի վերաբերյալ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Համբարյանը:
Ինչպես նա ընդգծել է, Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն զերծ են մնացել Mahan Air-ի հետ կապված պատժամիջոցներից, այլև ազատ ուղևորության հնարավորություն են ստացել դեպի Իրան: