ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել արժանի ժառանգորդը

05 Հունիս 2026

Ապրիլյան տխուր ու ճնշող հոգեվիճակին, կարծես մի վերին նախախնամությամբ, հետևում է մայիսյան ոգեկոչումների, հոգեպես ամրապնդվելու, զորեղանալու, սեփական պատմությամբ և մեր պատմական ինքնությամբ ոգեղեն վերածնության ժամանակը։ Այդպես եղել է տասնամյակներ շարունակ, և այլ կերպ չէր կարող լինել, եթե հայ ժողովուրդը ցանկանում էր ապրել և ոչ թե ընկրկել ճակատագրի հարվածների, մեզ բաժին հասած ոչ դյուրին ճակատագրի դեմ։ Այն երբեք չի եղել ինքնախաբեություն, այլ միանգամայն արդարացված հոգեվիճակ և ձգտում՝ ինչի առհավատչյան մեր բազում հաղթանակներն են, ձեռքբերումները, նվաճումներն ու արարումները։

Վերջապես այն գրեթե 2000-ամյա մաքառումներից հետո հայ ժողովրդի գոյությունն ու ներկայությունն է պետականությամբ օժտված հաղթական ժողովուրդների կողքին։ Մի՞թե անհավատալի սխրանք չէ 1918 թ. մայիսին՝ չավարտված ցեղասպանության պայմաններում, անկախ պետականության հռչակումը՝ որպես Առաջին Հանրապետություն։ Չնայած թերահավատ շուրթերից երբեմն հնչող մոլոր մտքերին ոչ մի կասկած չի կարող լինել, որ անկախությունն ուղղակի արդյունքն էր մայիսյան անօրինակ հաղթանակների՝ Սարդարապատի, Ապարանի, և Ղարաքիլիսայի սխրանքի։

Իսկ եթե արտաքին ուժերը ցանկանային մեր ինքնահաստատումն ու անկախությունը չէին ձեռնարկի կամ թե կկանխեին լայնածավալ արշավանքները փոքրացած ջլատված Արևելահայաստանի դեմ։

Չլինեին մայիսյան հաղթանակները ծվատված ու բզկտված երկիրը բաժան-բաժան էին անելու վրացիք ու կովկասյան թաթարները։

Վերջին տասնամյակներին մեր հպարտությունն իրավացիորեն բազմապատկվեց նոր Սարդարապատի՝ Արցախի ազատագրման իրողությամբ։ Որքան էլ անհավատալի թվա, սակայն անկրկնելի փաստ է, որ 150.000 բնակչությամբ Արցախը, չորս կողմից շրջափակման մեջ գտնվելով, կարողացավ հաղթել 7 միլիոնանոց Ադրբեջանին։ Այո, այդ գործում հայությունը աջակցեց նրան, բայց անժխտելի է, որ արցախահայությունը միայնակ ընդունեց իր վրա պատերազմի ողջ արհավիրքը, դիմակայեց ու դիմագրավեց անհամեմատ մեծ ուժին։ Սեփական պատմությամբ ու արժեքներով հպարտանալը սնափառություն չէ. աշխարհի ժողովուրդները բոլոր ժամանակներում էլ ամուր լինելու, դժվարությունները հաղթահարելու և առաջ գնալու համար զորացել են՝ սնվելով ու ամրանալով սեփական պատմության ակունքներից։

Եվ այսօր էլ ուրիշ հիմարացածներին խաբելով վերազգային գայթակղիչ գաղափարներով՝ աշխարհի հզորներն իրենց պատմության հետ են, սեփական ինքնության փառաբանումը չեն համարում ազգայնամոլություն, նեղմտություն կամ հետամնացություն։

Եվ հակառակը, սեփական ուժի ու ինքնության աղբյուրից հրաժարումը, հերոսական անցյալը, հաղթանակներն ու հայրենասիրական դաստիարակության մերժումը մարդկանց և ժողովուրդներին զրկում է ոտքի տակի ամուր հողից, դարձնում է գաղափարապես ու ոգեպես սնանկ՝ հետևաբար և տկար ու ճորտական կախման մեջ է գցում օտարից՝ ստրկամտորեն ապավինելու է մղում վերջինիս ողորմածությանը։ Ճիշտ նույն գաղափարախոսությունը դավանեց Հայաստանում իշխանության հասած ուժը, որն իր առաջնորդի բերանով ասում է. «Պատմական Հայաստանն ու ներկա Հայաստանը հակադրության մեջ են իրար հետ, պատմական Հայաստանը վտանգում է ներկա Հայաստանի գոյությունը»։

Մերժելով սեփական պատմությունը, չհավատալով սեփական ժողովրդի ներուժին՝ այս իշխանությունը փորձեց օտարին ենթարկվելու և նրա կամքը անվերապահորեն կատարելու ճանապարհով վերացնել իր երկրի նկատմամբ վերջինիս ագրեսիվ հավակնություններն ու այդ մարտավարությամբ հասնելու խաղաղության։ Թեև կոպիտ կհնչի այս օրինակը, կարծում եմ, սակայն, շատ նման է տվյալ հոգեվիճակին՝ բռնաբարվողը կարող է չեզոքացնել բռնաբարել ցանկացողի մտադրությունը՝ դադարեցնելով դիմադրությունը և ամբողջովին ենթարկվելով վերջինիս… Իհարկե դա չի նշանակում, թե նա կխուսափի անարգումից ու նվաստացումից և կմարի իրեն հարճի վիճակի մեջ պահելու վերջինիս ցանկությունը։

Իսկ մի՞թե նույն հոգեբանական վիճակի մեջ չեն Հայաստանի իշխանությունների և հայության երեկվա թշնամիների «բարեկամական» փոխհարաբերությունները։ Հայաստանի իշխանությանը ծաղրում են, հայտարարում են որ նրանց ղեկավարած երկիրն իրենց է պատկանում, և սա երևի աշխարհի միակ իշխանությունն է, որը լուռ տանում է այդ ամենը, օրինականորեն չի ընդվզում և շարունակում է թութակի նման բարբաջել խաղաղության մասին։ Ոխերիմ բարեկամը պարտադրում է նորանոր զիջումներ, և Հայաստանի իշխանությունը կատարելով դրանք՝ սեփական ժողովրդին փորձում է համոզել, թե այդ ամենն ինքն անում է իր իսկ կամքով։

Ինչպիսի՛ զուգադիպություն. Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը և հրաժարվել Հռչակագրից, իսկ Հայաստանի իշխանությունը նույն ժամանակ ինքն է որոշում փոխել պետական կարգը սահմանող երկրի գլխավոր փաստաթուղթը։ Ադրբեջանի ղեկավարությունը իր մոտ դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ Հայաստանի իշխանությունը զուգադիպությամբ այդ ղեկավարությանը դատում ու հալածում է Հայաստանում։ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի հայկական գոյությունը, նրա պատմությունը, նրա ղեկավարությանը՝ նույնը Հայաստանի իշխանությունը։ Ադրբեջանը մերժում է Հայ Առաքելական եկեղեցին և Սփյուռքը, իհարկե, այդ ամենը Թուրքիայի հետ միասին, և նույնը՝ «բոլորովին անկախ ձևով», անում է Հայաստանի իշխանությունը։ Թուրքական տանդեմը ժխտում է հայոց պատմական իրավունքները, արժեքները, ցեղասպանության խնդիրը, և և նույնն անում է Հայաստանի իշխանությունը՝ հասնելով մինչև Մեսրոպ Մաշտոց, հայտարարելով, թե այսօրվա Հայաստանի տարածքում օտար պետություններ են եղել, հայությունը փոքրամասնություն է եղել։ Ի՜նչ զարմանալի զուգադիպություններ։

Չափազանցված չէ, որ մի քանի օրից սպասվող ընտրությունները հայ ժողովուրդն ու ազգային ուժերը համարում են ճակատագրական՝ ընտրություն Հայաստանի մնալու կամ Ադրբեջան դառնալու միջև։ Այսօր արդեն Հայաստանի համար սկսվել են այն աղետալի հետևանքները, որոնք կործանարար բնույթ են ստանալու, եթե հանկարծ Հայաստանի իշխանությունն այլևայլ ճանապարհներով հաջողացնի վերարտադրվել։ Արդեն իսկ տարածաշրջանի գլխավոր ազդեցիկ ուժը որոշել է համարժեքորեն արձագանքել Հայաստանի իշխանությունների հակառուսական դեմարշին, և արդեն իսկ տեսանելի է, որ անհամեմատ թույլ ներուժով Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը։

Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն ամեն ինչ արեցին Հայաստանին կտրելու և հակադրելու համար դաշնակից Ռուսաստանին, որպեսզի զրկեն նրան հնարավոր աջակցությունից, իսկ իրենք ճկուն ձևով շարունակում են բարեկամություն խաղալ նույն Ռուսաստանի հետ։ Հայաստանին թուրքադրբեջանական տանդեմի, ինչպես և Արևմուտքի կողմից թելադրված է դանդաղորեն խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, և ՔՊ-ական իշխանությունը ծրագրավորված ձևով իրականացնում է այդ պահանջը։

Ընտրություններում հաղթելու դեպքում այս ուժը Հայաստանը դուրս է բերելու նաև ՀԱՊԿ-ի կազմից, որից հետո երկիրը լիարժեք կերպով կընկնի ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական ազդեցության տակ՝ նմանվելով այն վիճակին, որի մեջ էր Արևմտյան Հայաստանը՝ ցեղասպանութան նախօրյակին։ Հայաստանի իշխանությանը թելադրված է խզել բոլոր այն կապերը, որոնք նրան կապում են Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանան վերջնականորեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։ Հայաստանի նիկոլական իշխանության պահպանման դեպքում խզվելու են կապերը Ռուսգազարդի հետ, փակվելու է Հայկական ատոմակայանը, Երկաթուղու կառավարման իրավունքը վերցվելու է Ռուսաստանից։ Այս քայլերից, ինչպես և երկրի առջև ռուսական շուկայի փակվելուց հետո Հայաստանը հայտնվելու է շատ ավելի վատ վիճակում, քան էր անցած դարի 90-ականների առաջին տարիներին։

Հայաստանի արկածախնդիր իշխանությունը Ռուսաստանի հետ ունեցած կապերը ցանկանում է փոխարինել գլխավորաբար Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապերով։ Ռուսաստանի գյուղատնտեսական շուկայի փակվելուց հետո մեռնելու է հայկական գյուղատնտեսությունը և նրան փոխարինելու է Թուրքական էժան գյուղարտադրանքը՝ զանգվածորեն քայքայելով հայկական գյուղը, իսկ գյուղացուն մղելու է արտագաղթի կամ վերածելու է օտարի երկիրը շենացնող խոպանչու։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տնտեսությունը քաղաքականության բաղկացուցիչ մասն է, և մեծ խելք պետք չէ պատկերացնելու համար, որ տնտեսական այդ կախումների դիմաց Հայաստանից այնպիսի զիջումներ են պահանջելու, որ երկրի անունը կմնա միայն… Եթե իհարկե չվերանվանվի Արևմտյան Ադրբեջանի։

Զարմանալի զուգադիպությամբ, թե պարտադրանքով, Հայաստանի իշխանությունը պատրաստվում է վերարտադրվելու դեպքում փակել 229 դպրոց, ի դեպ, որոնցից 48-ը Սյունիքի 100 դպրոցների շարքում են։ Կարելի է պատկերացնել, թե հիմնականում սահմանային կամ հեռավոր այդ դպրոցների փակումից հետո ինչպես են դատարկվելու ռազմավարական նշանակության տվյալ տարածքները։ Հայաստանի իշխանությունը քայլ-քայլ քայքայում է Հայաստանի ազգային ակադեմիան, ընտրություններից հետո նա փակելու է 42 ակադեմիական ինստիտուտները՝ իբրև թե գիտնականներին ուղարկելով բուհեր։ Այնինչ իրենք՝ բուհերն այսօր աշխատում են թերի ծանրաբեռնվածությամբ և դժվարությամբ են պահում սեփական դասախոսական կազմերին։ Հետևաբար, այս քայլն ամբողջովին ցրիվ կտա երկրի գիտական պոտենցիալը։

Ժողովրդին անվերջ ու ամենուր սեր խոստովանող իշխանությանը բացարձակապես չի հուզում, թե իր կատարած քայլերի վերաբերյալ ինչ կարծիք ունի նույն ժողովուրդը։

Ինչ վերաբերում է ավանդական կապերը նորերով փոխարինելու քայլերին, այս պահին իշխանության իրականացրածն ուղղակիորեն նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած են։ Վրաստանի, Ուկրաինայի և ուրիշ երկրների օրինակը կարող է վկայել, թե որքան է իրական Եվրոպական տարազ հագնելու հեռանկարը և որքանով է իրական, որ Եվրոպան իր հագեցած շուկաներում տեղ կանի նաև հեռավոր Հայաստանից հասցված մթերքների համար։ Նույն չափով հեքիաթ է, որ Արևմուտքն իր զինված ուժերը կուղարկի մեզ պաշտպանելու։ Եվրոպային այս տարածաշրջանում ներկայացնում է Թուրքիան։ Նրանք, ովքեր փրփուրը բերանին առավոտից գիշեր Ռուսաստան են հայհոյում իրենց հայրենասիրության և իմաստնության բարձր մակարդակը ցույց տալու համար, լավ կլիներ մտածեին, թե իրենց տակի ճյուղը կտրելուց հետո ինչի վրա են նստելու։ Թվում է, որ այդ փքուն խոսքերի ետևում թաքցվում են նիկոլականի կերպարները կամ թե ոմանք հաշվետվություն են տալիս Արևմուտքին՝ ստացած փողերի համար։

Ինչ վերաբերում է իշխանության գործողություններին, ապա դրանցում ազգային-պետական շահեր փնտրելն անիմաստ զբաղմունք է։ Իշխանությունն ու նրա վայ առաջնորդը կաշվից դուրս գալով փորձում են արտաքին շահագրգիռ ուժերին ապացուցել, որ պատրաստակամ են նրանց յուրաքանչյուր պահանջի կատարմանը՝ վերջիններիս աջակցության դիմաց։ Այդ պատճառով էլ, թե՛ իրենց և, թե՛ երկրի համար անպատեհ պահին ցուցադրում են իրենց անվերապահ հակառուսականությունը, հետապնդում են արցախցիներին և գոռում են, թե Արցախյան շարժում թույլ չեն տա, Եկեղեցու նկատմամբ հալածանքների հետևողականության մասին արձանագրում են նախընտրական ծրագրում, ստորանալով վազում են օդանավակայան և արագ ստորագրում Երկրի բնական պաշարները ամերկացիներին հանձնելու պայմանագիրը, և այդպես շարունակ։ Հայաստանը սրանց համար այն գրավն է, որը շռայլորեն կարող են բաժան-բաժան անել և բաշխել աջ ու ձախ, միայն թե պահպանեն սեփական անպատժելիությունը երաշխավորող իշխանությունը։ Այդ իշխանությունը կորցնելու վախից ընտրության շեմին նրանք քաղաքական ահաբեկչության մթնոլորտ են ծավալել երկրում, մեկուսացնելու նպատակով հեղինակավոր ու ակտիվ ընդդիմադիրներին, ինչպես և վախի միջոցով նվազեցնելու համար ընտրություններին մասնակցելու հանրային տրամադրությունները։

Հայաստանի գործող իշխանությունը կենդանի վկայությունն է այն օրինաչափության, թե ինչի են վերածվում ամբոխավարները, որոնք պատահականորեն հայտնվել են պետության ղեկի մոտ և գաղափար չունեն, թե ինչպես պետք է վարել այդ ղեկը։ Հայրենասիրական փքուն և մեծադղորդ ճառերից հետո իշխանությունը դարձավ ինքնանպատակ և, 180 աստիճան պտույտ կատարելով, վերածվեց արտաքին ուժերի գործիքի՝ ընդդեմ սեփական ժողովրդի։ Այդ իսկ պատճառով այս ընտրությունը վերածվեց Հայաստանի լինել-չլինելու ընտրության։

Այո՛, չափազանցություն չէ, որ կրկին կանգնած ենք հայրենիքը փրկելու փորձության շեմին, իսկ ժողովուրդը պետք է ապացուցի, որ ժառանգորդն է Սարդարապատի ու Արցախյան ազատագրական պայքարի զտարյուն, աննահանջ, անպարտ սերունդների։

«Դրօշակ» թիվ 5 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company