ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Մայիսի 9 Եռատոնից դեպի պարտության հոգեբանություն

05 Հունիս 2026

Յուրաքանչյուր ազգ իր պատմության ընթացքում անցնում է գոյության, պայքարի, վերածննդի և ինքնապաշտպանության փուլերով։

Այդ ճանապարհին հաղթանակները ոչ թե սոսկ ռազմական կամ քաղաքական իրադարձություններ են, այլև ազգի կամքի, դիմադրության, պայքարի, ազատ ապրելու իրավունքի, ինքնության պահպանման, նրա պատմական հիշողության, արժանապատվության, ոգու ամրության, ազգային բարձր ինքնագիտակցության դրսևորումներ և պատմական շարունակականության հաստատում։

Մեզ՝ հայերիս համար այս ամենի հաստատումն է մայիսի 9-ը, որը երկար տարիներ ոչ թե պարզապես օրացույցային տոն է, այլ բացառիկ նշանակություն ունեցող օր։ Այն մեր հաղթանակի, հերոսության, արժանապատվության, դիմադրության, պայքարի և վերածնության, ազգային հիշողության խորհրդանիշ է։ Մենք այս օրը նշում ենք որպես եռատոն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, Շուշիի ազատագրման օր և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։

Երկրորդ աշխարհամարտ։ Անուրանալի է հայ ժողովրդի դերը։ Հարյուր հազարավոր հայեր մասնակցեցին Երկրորդ համաշխարհային պատերազմին, հազարավորները զոհվեցին։ Հայ ժողովուրդն իր թվաքանակի համեմատ ահռելի մասնակցություն ունեցավ այդ հաղթանակին, որի հիշողությունն ազգային հպարտության աղբյուր է։ Հայ ժողովուրդը տվեց մարշալներ, գեներալներ, ծովակալներ, հերոսներ՝ որոնց անունները մտան համաշխարհային ռազմական պատմության մեջ։ Հայ զինվորը կռվեց և հասավ մինչև Բեռլին։ Այդ հաղթանակը միայն խորհրդային հաղթանակ չէր։ Դա նաև հայ ժողովրդինն է՝ ձեռք բերված իր արյան, իր զոհաբերության և իր տոկունության գնով։

Բայց Մայիսյան հաղթանակների մեջ մեզ՝ հայերիս համար ամենաառանցքայինը և խորհրդանշականը մեր պատմության, մշակույթի ու հոգևոր ինքնության կարևորագույն քաղաքներից մեկի՝ Շուշիի ազատագրումն էր, որը դարձավ ազգային վերածննդի խորհրդանիշ։ Այն ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր պայմաններում հայ ժողովուրդը կարող է հաղթել, եթե ունի կամք, հավատ և միասնականություն։ Եվ ինչպես Սերո Խանզադյանն էր նշել՝ «Շուշին հայկական ոգու բերդն է։ Նրա ազատագրումը մեր ժողովրդի արժանապատվության վերադարձն էր»։

Նույն այդ օրերին ձևավորվեց Արցախի պաշտպանության բանակը, որը դարձավ հայկական անվտանգության ու պետական մտածողության կարևորագույն հենասյուներից մեկը։

Այս երեք հաղթանակները միասին մարմնավորում են հայ ժողովրդի պատմական կերպարը՝ պայքարող, դիմադրող, վերածնվող ու հաղթող։

Մայիսի 9-ը հիշեցում է, որ մենք՝ հայերս, պատմության մեջ եղել ենք ոչ միայն զոհ, կրել ցեղասպանություն ու կորուստներ, այլ նաև եղել ենք կռվող, պայքարող, հաղթող և ստեղծող։ Այդ օրը հայի ազգային ինքնագիտակցության վերածննդի օրն է, որովհետև հաղթանակ կերտող ու այն հիշող ժողովուրդը հոգեբանորեն այլ ժողովուրդ է՝ արժանապատիվ, ըմբոստ, պատրաստ պայքարի և դիմադրության, այլ ոչ թե վախերով առաջնորդվող ու ենթակա։

Իսկ ինչ ունենք այսօր՝ մեր հաղթանակների հերձված ու արժեզրկված պատկեր։ 2020 թվականի պատերազմից հետո մայիսի 9-ի խորհուրդը ծանր հարված ստացավ։ Այսօր արդեն ցավով ենք արձանագրում, որ Եռատոնի վերջին երկու հաղթանակները մնացին որպես պատմական ու քաղցր, բայց կորսված իրողություն։ Շուշին կորսվեց, Արցախի պաշտպանության բանակը կազմաքանդվեց և այդ կազմաքանդման գործընթացը շարունակվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։

Առավել ցավոտ է նաև այն, որ մինչ օրս պետական մակարդակով հնչում են Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնող թեզեր, ինչը վիրավորանք է ազգային արժանապատվությանը, ազգային հիշողության քարկոծում, որովհետև Շուշին պարզապես քաղաք չէ, այլ ազգային ինքնության մի մաս, հայկական քաղաքակրթական ու հոգևոր կենտրոն։

Այս ամենի ֆոնին առավել խորհրդանշական դարձավ նաև այն փաստը, որ ներկայիս վարչապետը չմասնակցեց մայիսի 9-ի տոնակատարություններին՝ գերադասելով զբաղվել նախընտրական քարոզարշավով։ Եվ այստեղ խնդիրը բնավ արարողակարգային մասնակցությունը չէ։ Խնդիրն արժեքային ընտրությունն է։ Երբ համաշխարհային նշանակության հաղթանակի հիշատակը, քո ժողովրդի հարյուր հազարավոր զոհերի հիշողությունը, քո ազգի հերոսների սխրանքը երկրորդ պլան են մղվում քաղաքական շահերի և սեփական վերարտադրման ցանկության դիմաց, դա խոսում է ղեկավարի արժեհամակարգի մասին։

Ո՞ր ղեկավարն է նման կերպ վարվում։ Սովորաբար այն ղեկավարը, որի համար պատմական հիշողությունը ոչ թե ազգային գոյության հենասյուն է, այլ քաղաքական խոչընդոտ։ Որովհետև հաղթանակ հիշող ժողովրդին դժվար է դարձնել հնազանդ։ Հերոսներին հարգող ժողովրդին դժվար է դարձնել պարտության հետ համակերպվող զանգված։ Ազգային արժանապատվություն ունեցող հասարակությանը դժվար է կառավարել վախով, պարտության քարոզով և անընդհատ զիջումների գաղափարով։

Պատահական չէ, որ վերջին տարիներին հետևողականորեն թուլացվում է հերոսի գաղափարը։ Պատմության դասագրքերից դուրս են մղվում ազգային ազատագրական պայքարի կարևոր դրվագները, նվազեցվում է հերոսականության դերը, արժեզրկվում են ազգային պայքարի գաղափարները։ Սա սովորական կրթական փոփոխություն չէ։ Սա հասարակության հոգեբանական վերափոխման գործընթաց է։
Հերոսի գաղափարը ցանկացած ազգի գոյության կարևորագույն հոգևոր հիմքերից մեկն է, ազգի բարոյական չափանիշը։ Ազգը միայն ընդհանուր տարածքով կամ լեզվով միավորված մարդկանց հավաքականություն չէ։ Ազգը նաև ընդհանուր հիշողություն, ընդհանուր արժեքներ և ընդհանուր իդեալներ ունեցող մարդկանց հոգևոր միասնություն է։ Այդ միասնության կարևորագույն առանցքը հերոսն է։

Հասարակության անդամները կարող են իրար անձամբ չճանաչել, բայց նրանք ճանաչում են նույն հերոսներին՝ Անդրանիկին, Նժդեհին, Մոնթեին, Սարդարապատի մարտիկներին, Արցախյան պատերազմներում զոհված տղաներին։ Նրանք կարող են երբեք իրար չտեսնել, բայց արդեն գաղափարապես կապված են միմյանց։ Հենց հերոսների միջոցով է ձևավորվում ազգային միասնականության անտեսանելի հոգեբանական ցանցը։

Երբ հազարավոր մարդիկ հարգում են, գնահատում, արժևորում նույն հերոսին, նույն սխրանքը, նույն արժեքը, նրանք սկսում են իրար ընկալել որպես նույն հոգևոր աշխարհի ներկայացուցիչներ, նրանք դառնում են գաղափարակիցներ։ Սա է ազգի իրական հիմքերից մեկը։ Ոչ միայն սահմաններն ու պետական հաստատությունները, այլև մարդկանց միջև գոյություն ունեցող այդ գաղափարական կապը։

Հերոսը սովորեցնում է, որ կան արժեքներ, որոնք ավելի բարձր են անձնական շահից՝ հայրենիքը, ազատությունը, պատիվը, պատասխանատվությունը, սեփական ժողովրդի ապագան և եթե պետք է, կյանքը զոհելը այդ ամենի համար ։ Երբ երեխան մեծանում է հերոսի օրինակով, նա սովորում է պայքարել, չհամակերպվել անարդարության հետ, պատասխանատվություն վերցնել, պաշտպանել իր հայրենիքը, իր ինքնությունն ու արժանապատվությունը։ Հենց այստեղ է սկսվում ազգային դաստիարակությունը։ Եվ հենց այստեղ է, որ հերոսի գաղափարը վտանգավոր է դառնում իշխանությունների համար։ Որովհետև հերոսի օրինակով մեծացած սերունդը սովորաբար ունի ինքնագիտակցություն և արժանապատվություն։ Նա չի համակերպվում պարտության հետ որպես բնական վիճակ։ Նա հարցեր է տալիս, պահանջում է պատասխանատվություն, դիմադրում է նվաստացմանը։ Այդպիսի հասարակությանը դժվար է կառավարել։
Այդ պատճառով, երբ իշխանությունը հերոսներին դուրս է մղում դասագրքերից, նսեմացնում է ազգային պայքարի գաղափարը և հերոսականությունը ներկայացնում որպես ավելորդ կամ հնացած երևույթ, իրականում նա ձևավորում է այլ տիպի հասարակություն՝ հարմարվող, լռող, վախեցած, չդիմադրող և հեշտ կառավարելի։

Եթե երեխան մանկուց չի լսում հայրենիքի, ինքնության, մղված պայքարի, հաղթանակի, հերոսության, զոհաբերության, և ազգային արժանապատվության մասին, ապա նրա մեջ աստիճանաբար թուլանում է նաև դիմադրելու կամքը։ Եթե նոր սերունդներին ներկայացվում է միայն պարտությունը, զիջումը և հարմարվողականությունը, ապա աստիճանաբար ձևավորվում է պարտվողի հոգեբանություն։

Այդպիսի հասարակությունը դադարում է պայքարել իր իրավունքների, անվտանգության և ապագայի համար։ Նա սկսում է մտածել, որ պայքարն անիմաստ է, որ պետք է պարզապես հարմարվել ուժեղներին, որ հայրենիքի համար զոհվելը «իմաստ չունի», իսկ ազգային հիշողությունը, արժեհամակարգը՝ ավելորդ բեռ են։

Սա չափազանց վտանգավոր գործընթաց է, և սա այն է, ինչ հետևողականորեն իրագործում է մերօրյա իշխանությունը։
Պատմությունը ցույց է տվել, որ հերոս չունեցող ազգերը երկար չեն դիմանում։ Հենց հերոսներն են դառնում ժողովրդի հոգեբանական ինքնապաշտպանության համակարգը։ Նրանք հիշեցնում են, որ նույնիսկ ամենածանր պայմաններում ազգը կարող է հառնել։

Ազգային հիշողությունը ժողովրդի գոյության ողնաշարն է։ Ազգը գոյատևում է ոչ միայն բանակով ու տնտեսությամբ, այլ նաև հիշողությամբ։ Եթե ժողովուրդը դադարում է հարգել և հիշել իր հաղթանակները, իր նահատակներին, իր հերոսներին, ապա չի գիտակցում նաև իր ազգային պատկանելության, իր ինքնության կարևորությունը, դուրս է գալիս ազգային ու պատմական հիշողության շարունակական շղթայից և պատրաստում է իր իսկ կործանումը։

Հենց այդ պատճառով մայիսի 9-ի արժեզրկումը շատ ավելի խորը իմաստ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Դա պարզապես տոնի կամ շքերթի նկատմամբ վերաբերմունք չէ, այլ ազգային հիշողության, հաղթանակի գաղափարի, ժողովրդի պատմական ինքնագիտակցության։ Պատմական հաղթանակների հիշատակումը միայն անցյալի մասին չէ։ Դա ներկայի և ապագայի մասին է։ Ազգը հաղթանակների հիշողությունից ստանում է ուժ, ինքնավստահություն և գոյատևելու կամք։

Առավել վտանգավորն այն է, որ նույն իշխանությունը հասարակությունից կրկին վստահություն է պահանջում՝ այն դեպքում, երբ նրա կառավարման ընթացքում տեղի ունեցան 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, հայաթափումը, սահմանային լուրջ կորուստներ, ադրբեջանական ներթափանցումներ Հայաստանի սուվերեն տարածքներ, հասարակության խորը պառակտում և ազգային արժեհամակարգի ճգնաժամ։

Երբ ղեկավարն իր քաղաքական ապագան ավելի բարձր է դասում, քան ժողովրդի պատմական հիշողությունը, չի կարևորում նրա կերտած հաղթանակները, չի հարգում զոհվածների հիշատակը, դա արդեն խոսում է պետական մտածողության ճգնաժամի մասին։ Այդպիսի ղեկավարի համար ժողովուրդը պարզապես ընտրազանգված է, որն իրեն այսօր պետք է զուտ քվեի համար, իսկ վաղը պետք չէ։

Ժողովուրդն ինքը պիտի քաջ գիտակցի, որ դառնում է կույր գործիք իրեն իր իսկ ինքնությունից կտրող այս իշխանության ձեռքին։

Քանի որ ժողովուրդները կործանվում են ոչ միայն պատերազմների հետևանքով, այլև այն ժամանակ, երբ մոռանում են իրենց հերոսներին, իրենց հաղթանակներն ու իրենց պատմական ճանապարհը։

Մենք՝ հայերս, չափազանց բարձր գին ենք վճարել մեր գոյության համար, որպեսզի այսօր հրաժարվենք մեր ազգային հիշողությունից, չկարևորենք և արժեզրկենք մեր իսկ հաղթանակները, քանի որ դրանք են ապագայի մարտահրավերներին դիմակայելու մեր հոգևոր հենարանները, մեզ ուժ ու կորով հաղորդող և կրկին որպես հաղթական ու ուժեղ ազգ վերածնվելու հիմքերը։

Մայիսի 9-ը հենց այդ հիշողության օրն է։ Եվ քանի դեռ հայ ժողովուրդը հիշում է իր հաղթանակները, իր հերոսներին ու իր պայքարը, նա դեռ ունի վերածնվելու ուժ և հարատևելու հնարավորություն։

Անժելա Հարությունյան
«Դրօշակ» թիվ 5 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company