ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Պարտության ևւ ուրացման փաշինյանական քարոզարշավը ընդդեմ Հայաստանի Հանրապետության

05 Հունիս 2026

Մայիսը հայ իրականության մեջ արժևորվում է որպես հաղթանակների ամիս, սակայն վերջին տարիների ընթացքում հաղթանակների ամիսը մի տեսակ «անիմաստ» է դարձել, որովհետև այդ հաղթանակների պտուղը` Արցախը և հայոց ռազմական տաղանդի փառքը համարվող Շուշին, թշնամու ձեռքում են:

Հայկական հաղթանակների մայիսից մնացել է միայն մայիսի 28-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի տոնը:

Սակայն, չենք խոսելու ո՛չ 1918-ի մայիսյան հերոսամարտերից, ո՛չ մեծ հայրենականի հաղթանակից, ո՛չ էլ Շուշիի ազատագրումից, քանի որ բազմիցս խոսել ենք այդ մասին:

Այս անգամ խոսելու ենք վերջին երեք տասնամյակների ընթացքում ի վերջո հաղթողի հոգեբանություն ձեռք բերած հայ ժողովրդին, պարտվողի, թույլի, նվաստի ու ստրուկի հոգեբանություն պարտադրելու փաշինյանական քաղաքականությունից և դրա հետևանքներից:

Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, 2020 թ. սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմում կանխամտածված պարտության, Արցախի հայաթափման, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացման, Ադրբեջանի պարտադրանքով սահմանադրության փոփոխության, եկեղեցու դեմ արշավների փաշինյանական վարչակազմի քաղաքականությունը Հայաստանը տոտալ կախման մեջ է գցել Ադրբեջանից ու Թուրքիայից:

Այսպես, Արցախի հայաթափումից ու փաշինյանական կեղծ «խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո` «Հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի հանձնաժողովի` մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Բաքվի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանին հանձնելու Տավուշի մարզի չորս գյուղեր՝ որպես սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման»1- սա իհարկե հետևանք էր, Փաշինյանի ամեն ինչ զիջելու և ազգային ու պետական շահերն անձնական ու խմբային շահերին զոհաբերելու սկզբունքի, սակայն Տավուշի գյուղերից հատվածների և ռազմավարական նշանակության ճանապարհների ու դիրքերի հանձնումը վերջը չէր այն պարտվողական քաղաքականոթյան, որը Նիկոլ Փաշինյանը փաթաթեց Հայաստանի վզին՝ 2018-ից սկսած:

Իհարկե, ի հակադրություն «տանք, որ պատերազմ չլինի» նիկոլական դավաճանական թեզի, 2024-ին նույն Տավուշից թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ սկսվեց շարժում, որը ժողովրդի շրջանում կոչվեց «Սրբազան շարժում»: Այս շարժման մասին արդեն խոսել ենք, ուստի, մանրամասների մեջ չմտնելով, ասենք, որ մոտ մեկ տարի տևած շարժումը թեև չհասավ գլխավոր նպատակին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, սակայն լուրջ հարված հասցրեց նրա իշխանության հիմքերին, ուժգին ցնցելով այն, իսկ Փաշազադեի ուղղորդմամբ` հայոց եկեղեցու դեմ ծավալած պայքարը, էլ ավելի սասանեց փաշինյանական վարչակազմի դիրքերը և լուրջ հարված հասցրեց նրա՝ առանց այդ էլ գահավիժած վարկանիշին:

Այս համապատկերում էլ մոտեցանք համապետական ընտրություններին, որին մնացել են հաշված օրեր, և Փաշինյանն իր քարոզարշավն ամբողջությամբ կառուցեց Ադրբեջանի պարտադրած գաղափարների հիման վրա, նախ՝ համոզել հայ ժողովրդին, որ Արցախը «ադրբեջանական հող է», որի վկայությունն էլ մայիսի 11-ին Կոռնիձորում` Արցախից մի քանի կիլոմետր հեռավորության վրա` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր «Արցախն ինչո՞վ է մերը եղել…: Այնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ։ Ինչո՞վ ա մերը եղել»,2 իհարկե, բնական է, որ իր գիտակից կյանքի ամբողջ ընթացքում Արցախում նույնիսկ 1 լումայի ներդրում չկատարած Փաշինյանը չէր կարող իմանալ, թե ինչե՞ր են կառուցվել Արցախում և ովքե՞ր են կառուցել, բայց ասել, որ հայերն Արցախում չէին ապրում, ծաղրանք է նույն հայերի նկատմամբ, եթե հայեր չէին ապրում Արցախում, ինչպե՞ս ամբողջ աշխարհի աչքի առաջ` ընդամենը 2023-ի սեպտեմբերին 120.000-ից ավելի հայեր բռնի կերպով գաղթեցին Արցախից:

Ծանոթ ձեռագիր է չէ՞, Հայոց ցեղասպանությունից հետո, Թուրքիան էլ էր պնդում, որ Օսմանյան կայսրության տարածքում հայեր չեն ապրել կամ գրեթե չեն ապրել:

Իհարկե, մտադրություն չունենք թուրք-ադրբեջանական դեսպանի դերը ստանձնած Փաշինյանին համոզել, որ իր պատմության սկզբից իսկ Արցախը միշտ եղել է հայկական ու հայաթափվել է միայն Փաշինյանի օրոք, ամեն դեպքում, փաշինյանական պատմակեղծարար վարչախմբի թակարդը ընկած մեր միամիտ հայրենակիցների հիշողությունը թարմացնելու համար` մի քանի փաստեր.

« Ժողովրդագրություն

• 1851 թ.՝ Արցախում արձանագրվել է 51․000 հայ բնակչություն, 203 բնակավայր
• 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20․000 հայ
• 1893/94 թթ.՝ 126․026 հայ բնակիչ (22․052 տուն)
• 1909 թ.՝ 190․000 բնակիչ, 226 գյուղ
• 1922 թ.՝ նույնիսկ պատերազմներից ու կոտորածներից հետո՝ 63․752 հայ բնակիչ
• 2015 թ.՝ 151․000 բնակիչ

Շուշիի հայ բնակչությունը

• 1851 թ.՝ 7․692
• 1886 թ.՝ 20․000
• 1893 թ.՝ 21․000
• 1897 թ.՝ 14․420
• 2009 թ.՝ 3․900
• 2020 թ.՝ 4․100

Կրթական կյանք

• 1893/94 թ.՝
– 17 ծխական դպրոց
– 46 ուսուցիչ
– 1․686 աշակերտ
• 1909 թ.՝
– 68 դպրոց
– 102 ուսուցիչ
– 4․586 աշակերտ

Սա պատահական ներկայություն չէ։ Սա կազմակերպված հայկական կրթական համակարգ է։

Եկեղեցական և հոգևոր կյանք

• 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի
• 1909 թ.՝ 221 եկեղեցի
• 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք

Քահանաներ

• 1851 թ.՝ 214
• 1893 թ.՝ 229
• 1909 թ.՝ 219
• 1914 թ.՝ 180
Հարյուրավոր եկեղեցիներ և հարյուրավոր հոգևորականներ չեն հայտնվում դատարկ տարածքում։

Արցախի հայկական հաստատությունների շարունակականությունը

• 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի
• 2016 թ.՝ 49 գործող եկեղեցի
• 2018–2020 թթ.՝ 66 գործող եկեղեցի ու վանք

Պատմությունը դատում են փաստերով, ոչ թե հայտարարություններով։

Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլև կառուցել է, սովորեցրել է, աղոթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շենացրել է քաղաք ու գյուղ։

Ուստի, երբ հարց է հնչում՝ «ինչո՞վ էր Արցախը մերը», պատասխանը տրված է հենց վիճակագրությամբ. 190.000 հայ բնակչությամբ, 226 գյուղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով և Շուշիի տասնյակ հազարավոր հայ բնակչությամբ։

Երբ 1851-2020 թվականներին փաստաթղթերով արձանագրված են հարյուրավոր հայկական բնակավայրեր, մինչև 190․000 հայ բնակչություն, տասնյակ դպրոցներ, հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ և հարյուրավոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը, քանզի պատմությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերը հստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թե հայտարարություններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայությամբ այդ հողը հազարամյակներով հայկական պահած հայ ժողովրդի կյանքով»։3

Փաշինյանի քարոզարշավի հաջորդ մեխը` այսպես կոչված «իրական Հայաստանն» է, որը դեռևս ոչ բաց ենթատեքստով Փաշինյանը համարում է «արևմտյան Ադրբեջան»: Դրա վկայությունը նրա ակնարկն է այն մասին, որ «Ժամանակակից Հայաստանի տարածքում եղել են պետություններ, և երբեք չի եղել այնպես, որ այս տարածքում պետություն գոյություն չունենա։ Այստեղ պետություններ եղել են, բայց ոչ հայկական, և դա տևել է 1000 տարի…նախկինում Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել» 4- թե ի՞նչ է ուզում սրանով ասել ՀՀ այսպես կոչված վարչապետը, մի փոքր մանրամասնենք:

Նախ սկսենք նրանից, որ հայկական պետականությունը, նույնիսկ առանց կենտրոնական իշխանության, գոյություն է ունեցել մինչև 1236 թվականը, այսինքն՝ խոսքը 632 տարվա մասին է։ Հետևաբար, Փաշինյանի նշած «1000 տարին» որևէ աղերս չունի իրականության հետ։ Բացի այդ, Փաշինյանի մատնանշած ոչ հայկական պետություններում էթնիկ ազգային կազմը հայերն էին։

Ինչ վերաբերում է ՀՀ ժամանակակից տարածքին, Փաշինյանն ակնհայտորեն սխալվում է՝ պնդելով, թե այս տարածքում հայերը երբեք 90% չեն կազմել։ Հայոց պատմությունից թեկուզ փոքր-ինչ տեղեկացված մարդը շատ լավ գիտի, որ առնվազն մինչև 1604 թվականը՝ Շահ Աբասի իրականացրած բռնագաղթը, երբ Արևելյան Հայաստանի մի մասի բնակչությունը զանգվածաբար տեղափոխվեց Պարսկաստան (ավելի քան 300 հազար հայ), ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում հայերը կազմում էին բնակչության 90%-ը և ավելի։

Ավելին, ոչ վաղ անցյալում՝ Խորհրդային Հայաստանում անցկացված մարդահամարների տվյալներով ևս, հանրապետության բնակչության ավելի քան 90%-ը հայեր էին։

Այս ամենից բացի, նշենք, որ ՀՀ ներկայիս տարածքում նույնիսկ առանց կենտրոնական իշխանության գոյության հայակական պետական կազմավորումներ գրեթե միշտ գոյություն ունեցել են.

Այսպես.

«1. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 998-1084 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Սյունիքի մարզի հիմնական մասն ընդգրկող Սյունիքի թագավորությունը,
2. Նախորդ կետում նշված տարածքը 1084-1261 թվականներին անձնական ունիայով կցված է եղել Արցախը և Ուտիքի որոշ մասեր ընդգրկող Խաչենի թագավորությանը,
3. ՀՀ ներկայիս տարածքի կրկին հիմնական՝ հյուսիսային, մասում 978-1261 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Լոռու և Տավուշի մարզերն ընդգրկող Լոռու թագավորությունը,
4. 1261-1495 թվականներին ՀՀ ներկայիս տարածքում իշխանություն է իրականացրել Օրբելյանների իշխանությունը, ընդ որում, Օրբելյանները կրել են «իշխանաց իշխան» կոչումը և, մոնղոլների իշխանության անկման ու հետագայում թուրքմենների թույլ տիրապետության պայմաններում, հաճախ եղել են փաստացի անկախ,
5. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 1495-1828 թվականներին գործել են Սյունիքի մելիքները, որոնք 1722-1735 թվականներին հասել են նույնիսկ լիարժեք ինքնիշխան կարգավիճակի,
6. ՀՀ ներկայիս տարածքում գործող որոշ Քաղաքներում հայերն ունեցել են քաղաքային լայն ինքնավարություն՝ Երևան, Մեղրի, Ղափան, Ագուլիս և այլն,
7. ՀՀ ներկայիս տարածքում 1045-1918 թվականներին գործել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որն իրականացրել է պետությանը բնորոշ պետական կառավարման որոշ տարրեր՝ տեղական ինքնակառավարում, տեղական դատավարություն և, մասնակի, տեղական ֆինանսների տնօրինում: Նույն ՀԱՍԵ-ն երբեմն իրականացրել է նաև արտաքին գործառույթներ՝ կարգավորելով հայ ժողովրդի հարաբերությունները թուրքմեն տիրակալների, օսմանյան սուլթանների և պարսկական շահերի հետ, իսկ երբեմն նաև այն ղեկավարել ու տոն է տվել ազատագրական պայքարին՝ կապեր հաստատելով եվրոպական երկրների հետ»:5

Համեմատության համար ասենք, որ նշյալ ժամանակաշրջանում, ո՛չ Քարթլիի, ո՛չ Կախեթիի և ո՛չ էլ Իմերեթիայի թագավորությունները, անկախ պետություններ չեն եղել, բոլորն էլ այս կամ այն կերպ ենթակա են եղել Պարսկաստանին, Օսմանյան կայսրությանը, կայսերական Ռուսաստանին կամ դրանց նախորդած մոնղոլներին ու սելջուկներին:

Բայց այսօր դժվար թե որևէ վրացի պաշտոնյա կասկածի տակ դնի Վրաստանի ժողովրդի տեղաբնիկությունն ու սեփական տարածքում թեկուզ կախյալ իշխանություններ ունենալու փաստը:

Հետևաբար Փաշինյանի այս քարոզը նշանակում է, որ ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը, իբր չի եղել հայ ժողովրդի հայրենիքը և, եթե որևէ մեկը համարձակվի հիշել Արցախի ու հայ ժողովրդի մյուս հաղթանակաների մասին, ապա այս տարածքի «բնիկները» կարող են «վերադառնալ»:

Իհարկե, ադրբեջանական շահերի անխոնջ պաշտպան Փաշինյանը «մոռացել է», որ ոչ թե 1000, այլ 5000 տարի այս տարածաշրջանում Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել, և առհասարակ Ադրբեջան պետությունն արհեստականորեն ստեղծվել է 1918-ին, իսկ ադրբեջանցի եզրույթը հորինվել է միայն 1936-ին Ստալինի հրահանգով:

Հետևաբար հայ ժողովրդին, ոչ միայն պարտվող, այլ նաև հայրենիք չունեցող, «եկվոր» ու «քոչվոր» ներկայացնող փաշինյանական քարոզարշավը, ոչ թե նախընտրական սովորական քարոզարշավ է, այլ հստակ հաղորդագրություն, որ «1000 տարի հայկական պետություն գոյություն չի ունեցել» և իր առաջարկած «խաղաղության դարաշրջանում» էլ «ուրիշի հողերի վրա» հայկական պետություն չի լինելու, հայ ժողովուրդն էլ փոքրամասնություն է կազմելու:

Նիկոլ Փաշինյանի քարզարշավը Հայաստանի Հանրապետության գոյության դեմ է, ոչ թե հանուն դրա շարունակականության ու հզորացման, որն ուղեկցվում է հայ ժողովրդի նկատմամբ ատելության խոսքով ու «ինչո՞ւ չեք զոհվել» հռետորաբանությամբ, ինչը յուրովի բացահայտում է փաշինյանական վարչակազմի տեսլականը հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ, այսինքն` մեծամասնությունը պետք է զոհվի, որպեսզի այս տարածքում, որը կոլաբորացիոնիստ վարչակազմը համարում է «արևմտյան Ադրբեջան», հայ ժողովուրդը 90% չկազմի:

Եվ, հունիսի 7-ին ընտրությունը հայ ժողովրդինն է, լինե՞լ Փաշինյանի պատկերացրած «արևմտյան Ադրբեջանի» փոքրամասնություն կազմող, «երբեք պետություն ու հայրենիք չունեցած» հայախոս էթնիկ խումբ, թե՞ տեր կանգնել սեփական պետությանն ու հայրենիքին՝ դնելով հայ ժողովրդի մեծ նպատակի` Ազատ Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծման հիմքը:

Դարձյալ կրկնում ենք, որ հայ ժողովուրդն ինքը պետք է ընտրի վահանո՞վ, թե՞ վահանի վրա, որովհետև երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի:

Ծանոթագրություններ

1. https://www.aravot.am/2024/03/12/1405328/
2. https://civilnet.am/hy/news/1011783
3.https://azg.am/news/%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%A8/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%A8-%D5%B4%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%AD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4/4
4. https://news.am/hy/video/1036497
5. https://past.am/?p=442428&l=am#gsc.tab=0

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ

1. https://www.aravot.am/2024/03/12/1405328/
2. https://civilnet.am/hy/news/1011783
3.https://azg.am/news/%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%A8/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%A8-%D5%B4%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%AD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4/4
4. https://news.am/hy/video/1036497
5. https://past.am/?p=442428&l=am#gsc.tab=0

Անի Մելքոնյան
«Դրօշակ» թիվ 5 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հրատապ օրը․․․

Այդպէս կարելի բնորոշել 7 Յունիս 2026 թուականը, որ պիտի տարբերի նախորդներէն։ Ար

05 Հունիս 2026
Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշ

05 Հունիս 2026
Պարտության ևւ ուրացման փաշինյանական քա

Մայիսը հայ իրականության մեջ արժևորվում է որպես հաղթանակների ամիս, սակայն վերջի

05 Հունիս 2026
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանու

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

05 Հունիս 2026
Բաքվի թաքնված օրակարգը. ինչպե՞ս է ադրբ

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական հերթափ

05 Հունիս 2026
Մայիսի 9 Եռատոնից դեպի պարտության հոգե

Յուրաքանչյուր ազգ իր պատմության ընթացքում անցնում է գոյության, պայքարի, վերածն

05 Հունիս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել արժանի ժա

Ապրիլյան տխուր ու ճնշող հոգեվիճակին, կարծես մի վերին նախախնամությամբ, հետևում

05 Հունիս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» մայիսի համարը։ 2026 թ․մայիսը անհանգիստ, եթե

04 Հունիս 2026
Մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել

04 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ասուլիսը ընտրախախտո

Այսօր՝ հունիսի 4-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ը

04 Հունիս 2026
Քաղաքացիին «Ո՛չ»-ը

Այս իրականութիւնը անխուսափելիօրէն քաղաքացիին կը մղէ վերաիմաստաւորելու պետութեա

04 Հունիս 2026
Գլխաւոր Խայտառակութիւնը՝ Մոռացութեան Մ

Հայաստանի ընտրապայքարը շուտով կը հասնի իր աւարտին: Բաւական խօսուեցաւ անոր որակ

04 Հունիս 2026
Նպատակը՝ երկրի ուղղութիւնը ճիշտ ուղի վ

- Պրն. Դանիէլեան, սկսենք հիմնական հարցից. որպէս քաղաքական մեծ փորձ ունեցող կու

03 Հունիս 2026
Ընկերական Զրոյց. Առողջ Քննադատութիւնը

Դաշնակցութեան անցեալի եւ ներկայի ընդդիմախօսները ու նաե՛ւ «երդուեալ» հակադաշնակ

03 Հունիս 2026
Խմբագրական. Պոֆորէն Ստեփանակերտի Ս. Աս

Իսրայէլի գործած յարձակումներուն թիրախ դարձած Պոֆորի ամրոցը, դատապարտումի առում

03 Հունիս 2026
Վճռորոշ Ընտրութեան Սեմին

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններէն մեզ կը բաժնեն քանի մը

03 Հունիս 2026
Այսօր առաջնային է, հայրենիքի թէ սփիւռք

Ինչքան ողջունելի է սերունդներու դաստիարակութիւնը՝ հայրենիքի անկախութեան կարեւո

03 Հունիս 2026
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամ

Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին

02 Հունիս 2026
Փաշինյանի իմացությամբ 2020-ին ՊՆ նախար

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյա

02 Հունիս 2026
Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company