ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

05 Հունիս 2026

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշավը։ Իրականում այս ընտրապայքարը սկսվել էր ամիսներ առաջ։ Ավելի ստույգ՝ դեռևս մեկ-երկու տարի առաջ կառավարող ՔՊ-ն «Կրթությունը նորաձև է» ծրագրի և այլ նախաձեռնությունների ձևով սկսել էր քարոզարշավը։

Իշխանությունն, իհարկե, վաղուց գիտակցում էր իր հեղինակության խորը անկումն ու ժողովրդի համատարած դժգոհությունը, և նրան ժամանակային մեծ տարածություն էր հարկավոր առկա տրամադրությունները փոխելու ճիգ ու ջանքի համար։

Նախընտրական ընդհանուր մրցապայքարի առաջին իսկ շրջանում, որպես առաջատար և իշխանության հավակնող հիմնական ուժեր, առանձնացան մի կողմից իշխող ՔՊ-ն և, մյուս կողմից, ընդդիմադիր երեք հիմնական ուժերը՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Թեև չի բացառվում, որ մեկ-երկու ուժեր ևս կարող են հաղթահարել նախընտրական շեմը։

Ակնհայտ է որ մրցապայքարին մասնակցող 19-ը քաղաքական ուժերից և դաշինքներից շատերը խորհրդարան անցնելու ոչ մի հնարավորություն չունեն և նրանց դերը իրենց մեկ-երկու տոկոս փոշիացող ձայներով, գլխավորաբար, անցնող հիմնական առաջատար ուժի տոկոսը մեծացնելն է, ինչին հավակնում է Փաշինյանի իշխանությունը։

Այս ընտրապայքարում, ի սկզբանե հիմնական քաղաքական հավակնորդներն առանձնացան ոչ թե պարզապես իշխանության և ընդդիմության հակադիր թևերում գտնվելու հանգամանքով պայմանավորված, այլև նախընտրական պայքարը վարելու ոճով։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես իր իշխանավարման անցնող ժամանակահատվածում, այս անգամ ևս ձգտեց ընդհանուր գործընթացն ուղղորդել ըստ իր սցենարի, որի պարագայում նա կունենար ակնհայտ առավելություն։ Վերջինս նախընտրեց ընտրապայքարը դուրս բերել ծրագրերի, ու անելիքների և, մանավանդ, իշխող ուժի իրականացրած գործունեության քննարկումների դաշտից և բանավեճը տեղափոխել աղմկարարության, վարկաբեկումների ու հայհոյանքների զգացական տիրույթ և այնտեղ «հաշվեհարդար տեսնել» իր հիմնական մրցակիցների հետ։

Այսինքն՝ գործադրել հայտնի մարտավարությունը, որի վերաբերյալ զգուշացվում է հայտնի ասույթում՝ չվիճել ապուշի ( այս դեպքում՝ դեմագոգի) հետ, ով կիջեցնի քեզ իր մակարդակին և այնտեղ կհաղթի իր փորձի շնորհիվ։

Ակնհայտ էր, որ ընդդիմադիր հիմնական ուժերն ընտրել էին խաղաղ, ինքնավստահ ընտրապայքար տանելու մարտավարությունը՝ շատ քիչ հիշելով իշխող ուժին ու նրա առաջնորդին և կենտրոնանալով սեփական ծրագրերը ներկայացնելու վրա։ Այս գործելակերպը, սակայն, ձեռնտու չէր Նիկոլ Փաշինյանին, որը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խստացրեց հիմնական ուժերի և նրանց առաջնորդների նկատմամբ իր ամբաստանություններն ու հայհոյանքները, և, համարժեք արձագանք չստանալով, անցավ «սպանելու», «բանտարկելու», «սեփականությունները խլելու» բացահայտ սպառնալիքների։

Թերևս ավելորդ է ենթադրելը, որ եթե Փաշինյանի հայհոյանքի ու սպառնալիքի չնչին մասն իրենց թույլ տային ընդդիմադիր գործիչները, շատ արագ կհայտնվեին բանտային մեկուսացման մեջ։ Կարելի է հիշել, թե ինչպես են Նիկոլին հարցեր տվող կամ հետը բանավիճող ընտրողներ հեռացվել աշխատանքից, և նույնիսկ հայտնվել ճաղերի ետևում։ Այսպիսին է արևմուտքի հովանավորությամբ ընտրապայքար իրականացնող «ժողովրդավար» առաջնորդի վարքը…

Առհասարակ նա, ով արդեն եղել է երկրի ղեկավար, ընտրությունների ժամանակ ունենում է առանձնահատուկ առավելություն, միաժամանակ կարող է ունենալ նույնքան խոցելիություն։ Գործող կամ նախկին ղեկավարը, որպես մյուսների նկատմամբ առավելություն, կարող է մատնանշել իր արած գործերը և հավակնել լինելու ամենաճիշտ թեկնածուն։ Միաժամանակ, նա ենթակա է այն վտանգին, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կարող են հիշել նրա սխալները, չարածներն ու ձախողումները։ Բնականաբար, այս ընտրապայքարի ժամանակ այդ հնարավոր առավելությանն ու խոցելիությանը ենթակա են երկու թեկնածուներ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես տեսնում ենք, Ռ. Քոչարյանը, ինչպես և նրա թիմակիցները, հիշեցնում են կառավարման երկու շրջանում երկրի համար Քոչարյանի իրագործումների մասին (թեև Քոչարյանը չի սիրում իր հասցեին գովերգումներն ու հաճոյախոսությունը)։ Նա սիրում է ավելի շուտ խոսել անելիքների մասին, գերադասում է լուսաբանել մարտահրավերներն ու հնարավոր լուծումները՝ սկսած քաղաքական-դիվանագիտական ճակատից մինչև պետության կառավարում, տնտեսական մասշտաբային ծրագրեր և այլն։ Ի դեպ, ովքեր հետևել են Քոչարյանի ելույթներին, համոզվել են, որ նշված և այլ ասպարեզների վերաբերյալ նախկին նախագահը տիրապետում է խորը և ընդարձակ գիտելիքների և տեղեկատվության, ակնհայտորեն այսօր էլ կարդում ու ուսումնասիրում է, դրսևորում է ղեկավարին անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն։

Ինչպես նշեցի, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը գերադասեց ընտրապայքարը տանել հույզերի ու կրքերի հարթություն, քաղաքական դաշտը կրկին տրոհել սևի ու սպիտակի։

Կրկին փորձելով մանիպուլացնել ժողովրդին կամ գուցե հաշվարկ անելով հասարակության մի փոքր հատվածի վրա՝ Փաշինյանը նախընտրական ցուցադրության առարկա դարձրեց, այսպես կոչված, «սրտիկը», դրա պատկերներով հեղեղելով բոլոր դիմանակար-պաստառները, և դրանց անճոռնի քանդակները տեղադրելով ընտրապայքարի ընթացքում օգտագործվող անհաշիվ մեքենաների վրա։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գրեթե միակ կարգախոսը «Տեր կանգնենք խաղաղությանը» արտահայտությունն է, որը ոչ միայն խոցելի է, այլև բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ընդօրինակելով դիդակտիկ նյութերով հանրության վրա ազդելու արևմտյան ժամանակակից մեթոդը՝ Նիկոլ Փաշինյանը ամենուր ցուցադրում է հուշանվերի, թե գուցե խաղալիքի վերածված Հայաստանի քարտեզը, ինչը մարդկանց մոտ ոչ միանշանակ զգացումներ է առաջացնում, երբ մանավանդ մտաբերում են, թե Փաշինյանն ինչ է արել և դեռ ինչեր կարող է անել ձեռքի խաղալիք դարձրած այս երկրի և նրա քարտեզի հետ։

Ըստ էության, երկրի ղեկավար աշխատածի և մանավանդ գործող ղեկավարի համար նախընտրական պայքարը մեծ դեր չի խաղում, որովհետև նա տարիների ընթացքում արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մոռանալ արդեն հեռավոր անցյալ թվացող այն ժամանակը, երբ հանրային սիրո ու փառքի գագաթնակետին էր և փորձում է վերականգնել ժողովրդի ծոցից դուրս եկած պարզ, միաժամանակ ամենակարող ու զոհաբերության պատրաստ տղայի կերպարը։ Դրա համար նա ոտքով չափչփում է ամբողջ երկիրը, աջ ու ձախ սրտիկներ է ցույց տալիս, համբուրում ու խոնարհվում է և իր հասարակ, մարդկային կերպարն ընդգծելու համար անընդհատ ծամում ու որոճում է տեսախցիկների առաջ։ Վերջերս Գառնիում ժողովրդի հետ նախընտրական հանդիպման ժամանակ նա ճչում էր. «Պեռաշկի ուտողներն ընտրում են պեռաշկի ուտողնեին, կարտոշկա ուտողներն «ուտում են» կարտոշկա ուտողներին»։ Անհեթեթություն է թվում այս ամենը, անգամ այս մասին գրելը, բայց ինչ անես, երբ 8 տարի երկիր ղեկավարած անձն այս պարզունակ աճպարարությամբ է փորձում իրեն վերադարձնել ժողովրդի կորսված քվեն։

Փաշինյանը մի կողմից փորձում է ամբոխային կրքերի նոր ալեկոծություն առաջացնել, որի վրա ինքը կթիավարի որպես հմուտ ամբոխվար և, մյուս կողմից ցանկանում է ճնշել ժողովրդի համընդհանուր ակտիվացման միտումը, ընտրություններին ժողովրդի մեծ մասնակցության հավանականության մեջ տեսնելով իր անխուսափելի պարտությունը։ Նախընտրական պայքարի սկզբից Փաշինյանը փորձում է ժողովրդին ներարկել այն համոզումը, թե ինքը անվերապահորեն հաղթելու է, ինչպես և ձգտում է երկրում ձևավորել համատարած վախի մթնոլորտ։

Այդ տրամադրությունները, պետք է որ ընտրողին մղեն դատապարտվածության և կրավորականության տրամադրությունների և նրանք հրաժարվեն ընտրություններին մասնակցելու մտքից։ Այդ պարագայում իր փոքր ընտրազանգվածի շնորհիվ Նիկոլը կհավաքի մեծ տոկոս և կապահովի անփառունակ հաղթանակ։ Այնինչ նա շոկ ապրեց՝ ամենուր առճակատվելով մարդկանց հետ, ովքեր նրա երեսին ասում էին այն, ինչ մտածում էին։ Հասկանալով իսկ, թե ինչ մեծ ձախողում է թեկնածուի համար ընտրողների հետ վիճելը, առկա վիճակը նրան անընդհատ հունից հանում է մղելով հիստերիկ դրսևորումների։

Վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով նախընտրական շրջանի համար անթույլատրելի կերպով շարունակվում են ընտրապայքարում ընդգրկված գործիչների, շտաբային պարզ աշխատողների ձերբակալությունները, շարունակում են հնչել սպառնալիքներ, թաղերում ու փողոցներում անընդհատ պտտվում են ոստիկանական մեքենաները, պատառոտվում են ընդդիմադիր հիմնական ուժերի պաստառները և այլն։

Խոսելով ձերբակալությունների մասին՝ պետք է արձանագրել, որ նախընտրական գործընթացների վրա ազդեցության հնարավորություն ունեցող ճանաչված և հեղինակավոր մարդկանց մեկուսացումը ծառայում է, միաժամանակ, ընդդիմադիր ուժերին թուլացնելու նպատակին։ Նիկալական ռեժիմի դեմ ըմբոստացած Բագրատ սրբազանի ձերբակալությունն ու ձգվող դատավարությունը ծառայում են նաև վերոնշյալ նպատակին։ Այդ նպատակին են ծառայում նաև հիմնական մրցակից ուժերից մեկի ղեկավար Սամվել Կարապետյանի տնային կալանքի պարագան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան խմբակցության» և «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի տնային մեկուսացումը, հայտնի հրամանատար Աշոտ Մինասյանի (Երկաթի), բանտարկությունը, կուսակցության ղեկավար, ընտրություններին մասնակից Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը և այլն։ Առանց կասկածի բանտարկությունների հալածանքների այս շարքը շարունակվելու է, և մեծ է հավանականությունը, որ պարտության իրական վտանգը զգալով՝ Փաշինյանն ավելի մեծ անօրինականությամբ կեզրափակի իր անօրինականությունների երկար շղթան։

Նիկոլ Փաշինյանը նմանվել է այն խեղդվողին, որը վերջին ճիգով կառչում է մեկ ուրիշի ոտքերից վերջինիս իր հետ տանելով անդունդ։ Այս դեպքում այդ մեկ ուրիշը երկիրն է, որի համար Փաշինյանը ստեղծում է չափազանց վտանգավոր մարտահրավերներ։ Մի կողմից՝ զիջումների գնալով ցեղասպան թշնամուն, մյուս կողմից, Փաշինյանը, չարդարացված առճակատման է տանում երկիրը Ռուսաստանի հետ, ինչը հղի է կործանարար հետևանքներով։ Ընտրություններում չպարտվելու գերնպատակը ստիպում է Նիկոլին ձևացնելու, թե տեղի ունեցողը մեծ բան չէ, ինքն այլընտրանքային լուծումներ կարող է գտնել, այնինչ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերն ու սպառնալիքները կարճ ժամանակ անց մեր երկրի և ժողովրդի համար կունենան աղետալի հետևանքներ։ Մեր առջև սթափ դատողությունը կորցրած ավտորիտար բռնապետ է, որը, հենվելով ուժային կառույցների և արտաքին ուժերի բացահայտ աջակցության վրա, անում է այն, ինչ ուզում է՝ հաշվի չնստելով ոչ՛ օրենքի, ոչ՛ երկրի շահերի հետ։

Փաշինյանը բռնապետ է նաև սեփական կուսակցության մեջ, որտեղ, այսպես կոչված, ժողովրդավար ու առաջադեմ երիտասարդ առաջնորդները չգիտես ինչ կարգավիճակ ունեն՝ ուղեկցողի՞, թե՞ ստրուկի։ Փաշինյանը նախընտրական մրցապայքարն իրականացնում է գրեթե միայնակ, իսկ կուսակիցները ֆոնի դեր են կատարում։

Սրան հակառակ, ընդդիմադիր հիմնական ուժերը հանդես են գալիս թիմերով, որտեղ հավասար իրավունքով տարբեր գործիչներ ելույթներ են ունենում, մասնակցում են բոլոր տեսակի աշխատանքներին։ Արտաքուստ ոչ շատ էական թվացող այս հանգամանքն իրականում ունի շատ կարևոր նշանակություն, քանի որ մարդկանց պես քաղաքական ուժերն էլ ունեն իրենց բնավորությունը։ Փաշինյանի վարվելակերպի մեջ դրսևորվում է նրա ինքնահավանությունն ու անձնիշխանությունը, անվստահությունը, կասկածամտությունն ու անհանդուրժողականությունը։ Փաշինյանը մեծ ֆինանսական հնարավորություններ ընձեռելով իր թիմակիցներին՝ նրանցից պահանջում է անվերապահ հնազանդություն և հավատարմություն։ Փաշինյանի տեղաշարժերի ժամանակ նրան ուղեկցում և ուղղակիորեն շրջափակում են թիկնազորային, ոստիկանական ու ԱԱԾ-ի բազմաթիվ մեքենաներ, համազգեստավոր և քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Այս փաստը խոսուն ձևով վկայում է, թե Փաշինյանը որքան է սիրում ու վստահում իրեն շրջապատող ժողովրդին, ինչ փոխադարձ զգացումներ են իշխում հասարակության և երկրի ղեկավարի միջև։ Նա ղեկավար է, ով բոլորին սեր խոստովանելուց վայրկյաններ անց կարող է հարձակվել իր հետ չհամաձայնող կնոջ կամ երեխայի վրա։ Հինգ հազար զոհերի համար մեղքը մարսած ժողովրդի առաջնորդը կարող է գոռալ տառապանքով ու զոհաբերությամբ հայրենի տունը լքած մի ողջ ժողովրդի վրա, թե ինչու եք փախել, դուք ինչո՞ւ չեք մեռել։

Անհնար է պատկերացնելը, որ նման վերաբերմունք իրենց մտերիմների, կուսակիցների կամ անծանոթ ու ծանոթ հայրենակիցների նկատմամբ կարող է ունենալ ընդդիմադիր հիմնական առաջնորդներից կամ գործիչներից որևէ մեկը։ Տասը տարի երկիր ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը հանգիստ շրջում է մարդկանց մեջ, գրկախառնվում է իրեն մոտեցող մեծ ու փոքրի հետ, չի խորշում հանրության միջից կամ լրագրողների կողմից հնչեցված ցանկացած հարցից, հանգստությամբ արձագանքում է նաև հին ու նոր մեղադրանքներին։

Նույն մարդը չի կարող ունենալ բազմաթիվ բնավորություններ և բազմապիսի վարք. այնպես, որ ակնհայտ է, թե ընտապայքարն ում համար է հանրության հետ շփման հնարավորություն և ում համար՝ ժամանակավոր թատրոն։

Առանց չափազանցության մենք այսօր ընտրում ենք ոչ թե պարզապես ապագա առաջնորդող անձերի ու ուժերի, այլ նրանց, ում ցանկանում ենք, որ, ըստ իրենց բնավորության ու ընդունակությունների, վաղը հարաբերվեն մեզ հետ և որոշեն մեր ճակատագիրը։

Արտաշես Շահբազյան
«Դրօշակ» թիվ 5 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company