ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Պատմութեան ուրացումը եւ վստահութեան ճգնաժամը

02 Հուլիս 2026 «ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՑԵՂԱUՊԱՆՈՒԹԻՒՆ, ԿՈՏՈՐԱԾՆԵՐ, ՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹԻՒՆ». ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԻՍՐԱՅԷԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱUՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Էրդողանի այս յայտարարութիւնը ոչ միայն պատմական փաստերի բացայայտ խեղաթիւրում է, այլեւ պետական մակարդակով շարունակւող ժխտողական քաղաքականութեան հերթական դրսեւորում։ Սակայն պատմութիւնը ենթակայ չէ քաղաքական կամքի թելադրանքին. այն չի վերագրւում յայտարարութիւններով եւ չի ջնջւում ժխտումով։ Ընդհակառակը, Ցեղասպանութեան ուրացումը վերածւում է կրկնակի բռնութեան՝ ուղղւած ոչ միայն զոհերի յիշատակին, այլեւ պատմական արդարութեան գաղափարին։

Աւելին, նման խօսոյթը լրջօրէն կասկածի տակ է դնում Հայաստանի հետ «յարաբերութիւնների» կարգաւորման շուրջ հնչող թուրքական հաւաստիացումների անկեղծութիւնը։ Պետութեան առաջնորդի խօսքը արժէք կունենայ միայն այն ժամանակ, երբ այն արտայայտելու կը լինի ճշմարտութեան հետ առերեսւելու քաղաքական կամք եւ հասարակական հասուն գիտակցութիւն։ Ժխտումը, որպէս պետական լեզու, ոչ թէ կամուրջներ է կառուցում, այլ խորացնում է անվստահութիւնը՝ վտանգելով անգամ այսօր գոյութիւն ունեցող փխրուն շփումների հեռանկարները։

Սխալի, կեղծիքի կամ պատմական ճշմարտութեան ուրացման վրայ կառուցւած որեւէ հաշտեցում իր էութեամբ դատապարտւած է մնալու մակերեսային եւ ժամանակաւոր։ Անարդարութիւնը նորմալացնելու կամ այն շրջանցելու քաղաքական հաշւարկով ձեւաւորւած յարաբերութիւնները չեն կարող առողջ եւ փոխշահաւէտ արդիւնքներ տալ։ Ճշմարտութիւնը շրջանցելու գինը վաղ թէ ուշ ծանրանալու է՝ նոր անվստահութեան, նոր լարւածութեան եւ նոր ճգնաժամերի տեսքով։

Իշխանութիւնները գալիս-գնում են, քաղաքական օրակարգերը փոխւում են, սակայն պետութիւնների միջեւ «տեւական յարաբերութիւններ» կարող են գոյանալ միայն այն դէպքում, երբ դրանց հիմքում ընկած են արդարութիւնը, պատմական պատասխանատւութիւնը եւ ազգային շահերի գիտակցւած պաշտպանութիւնը։ Այնտեղ, որտեղ արդարութիւնը զոհաբերւում է պահի շահերին կամ «ժամանակաւոր հանգստութեան ու խաղաղութեան», տեւական կայունութիւն ակնկալելը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբէութիւն։

ՀԱՏԻՍ
«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company