ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Պանթուրքիզմի սպառնալիքը առարկայական է

19 Փետրվար 2019 Լույս է տեսել Ս. Մկրտչյանի գրչին պատկանող «Պանթուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գիրքը: Գիրքը հրատարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով եւ ԵՊՀ արեւելագիտության գիտխորհրդի որոշմամբ: Գրքի հրատարակման առիթով «Ապառաժ»-ը զրուցել է հեղինակ Սարգիս Մկրտչյանի հետ, ով ծնվել է Իրանում, 1968 թվականին: 2001-ից ապրում է Հայաստանում: Բազմաթիվ առիթներով հանդես է եկել հոդվածներով, զեկույցներով, ինչպես նաեւ հայերենից պարսկերեն է թարգմանել Ա. Մանասյանի «Լեռնային Ղարաբաղ. ինչպէս է դա եղել…» գիրքը:

– Պարոն Մկրտչյան, վերջերս լույս է տեսել Ձեր հեղինակած «Պանթուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» աշխատությունը: Ի՞նչ կարող է ստանալ գիտական շրջանակների ընթերցողը Ձեր գրքից:

Աշխատութիւնում ես ներկայացրել եմ այն վտանգներից մէկը, որը գոյութիւն ունի մեր տարածաշրջանում և սպառնում է ո՛չ միայն Հայաստանի և հայութեան ազգային անվտանգութեանը, այլ նաև Իրանի։ Բոլորս էլ ականատես ենք, թէ ինչ է տեղի ունենում մեր շուրջը՝ Իրաքում, Սիրիայում և այլուր։ Իրանի մասնատման հարցը նոր գաղափար չէ։ 20-րդ դարում արտաքին ուժերը մի քանի անգամ դա փորձել են։ Ներկայիս այն նոր որակի է բարձրացել արդի ժամանակաշրջանի հաղորդակցական միջոցների զարգացման պատճառով։ Անկախ այն բանից, որ խօսքը հիմք կամ բովանդակութիւն ունի կամ ոչ, համացանցի ընձեռած հնարաւորութիւնների միջոցով գրւում է և ասւում է, և պարզ է, որ այդ խօսքը մթնոլորտ է ստեղծում և ազդում է մի խումբ մարդկանց մտքերի վրայ։ Հայ ոչ գիտական շրջանակը գիրքն ընթերցելով կարող է ծանօթանալ այդ ամբողջին, տեղեկանալ մեր երկրի դիմագրաւած մարտահրաւէրներից մէկին և մտածել ելքեր որոնել այդ վտանգը կանխելու համար։

– Ինչո՞վ են առանձնանում Իրանում գործող պանթուրքական գաղափարախոսության կրողները Թուրքիայի և Ադրբեջանի իրենց գաղափարակիցներից:

– Բովանդակային առումով՝ ոչնչով։ Նպատակը նոյնն է։ Ստեղծել պանթյուրքական հսկայ կայսրութիւն։ Աշխատութիւնում ես բազմիցս նշել եմ, որ այդ պանթյուրքական կազմակերպութիւնների գաղափարական ակունքներն ու սկզբունքները նոյնն են։ Բոլորն էլ սերում են պանթյուրք միևնոյն տեսաբանների ու քաղաքական գործիչների մտքերից։ Պարզապէս ամէն մէկը իր պայմանների հիման վրայ է աշխատում։ Եթէ Իրանում բացայայտ կերպով չեն կարողանում ասել, որ իրենք հետապնդում են պանթյուրքական նպատակներ, դա անում են մայրենի լեզուի դասաւանդման, մշակութային իրաւունքների և նմանատիպ այլ հարցեր արծարծելով։ Թաւրիզի Տրակտորաշինական ֆուտբոլի ակումբի խաղերը վերածում են պանթյուրքական գաղափարների արծարծման իւրօրինակ հարթակի։ Բայց, միւս կողմից, Ադրբեջանի կամ Թուրքիայի Հանրապետութիւններում, օրինակ, կան կազմակերպութիւններ, որոնք բացայայտօրէն խօսում են այդ նպատակների ու գաղափարների մասին։ Հետևաբար երեք երկրներում աշխատող պանթյուրքական կազմակերպութիւնները իրարից առանձնանում են աշխատելաձևով, բայց ոչ նպատակներով ու բովանդակութեամբ։

– Արդյո՞ք Իրանում պանթուրքական հոսանքների ազդեցությունը աշխարհագրական կոնկրետ ընդգրկում ունի:

– Ինչպէս աշխատութիւնում գրել եմ, այդ հոսանքները քարոզչական լայնածաւալ աշխատանքի արդիւնքում այն տպաւորութիւնն են ստեղծում, որ իրենց թիւը շատ է, որ այդ գաղափարները համատարած են, որ ժողովրդի մեծամասնութիւնը հետևում է իրենց և այլն։ Իրականում, դրանք շատ նեղ ու փոքր շրջանականեր են, որոնց ղեկավարութիւնը սնւում է Իրանի դէմ թշնամական վերաբերում ունեցող ուժերից և երկրներից, իսկ մի մասն էլ այդ քարոզչութեան զոհն է։ Չեմ ժխտում, որ մարդիկ էլ կան, որ համոզուած են այդ հարցերում։ Համացանցային կայքերի և ընկերային ցանցերի միջոցով ազդում են յատկապէս երիտասարդների վրայ։ Սակայն ամենակարևոր երևոյթներից մէկը, որի վրայ պէտք է շեշտ դնեմ, այն է, որ Իրանը թիրախ ընտրած պանթյուրքական կազմակերպութիւնների ու գործիչների դէմ հէնց առաջին օրուանից պայքարել են Իրանի Ատրպատականի մտաւորականներն ու գործիչները։ Այսօր էլ նոյն վիճակն է։ Եւ սա վկայում է այն մասին, որ ինչպէս արհեստածին է Ադրբեջանի Հանրապետութիւնը, արհեստածին է նաև այսպէս ասած «Հարաւային Ադրբեջան» հասկացութիւնը։ Այդ գաղափարները Իրանում ժողովրդական յենարան չունեն, սակայն վտանգը կայ, որը քարոզչական հնարքների ազդեցութեան ներքոյ կարող է լուրջ սպառնալիքի վերածուել։

– Աշխատության հրապարակումը կարելի է համարել պանթուրքական հոսանքների դեմ պայքարի դրսևորում. արդյո՞ք նախատեսվում է աշխատությունը թարգմանել այլ լեզուներով:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի միջոցով գրքի նախաբանն արդէն թարգմանուել է թուրքերէն և տեղադրուել կենտրոնի կայքում։ Առաջարկ կայ, որ գիրքն ամբողջութեամբ թարգմանուի թուրքերէն և պարսկերէն։ Կը փորձենք դա անել։ Սակայն ինձ հետաքրքրում է խնդրի մէկ այլ կողմը՝ բազմաթիւ աղբիւրներ և նիւթեր կան, որոնք տեղ չեն գտել գրքում, նախ որովհետև ժամանակը սուղ էր և չհասցրեցի դա անել, և երկրորդ՝ չգիտէի աւելի մեծ ծաւալի գիրքը կը հետաքրքրի ընթերցողին, թէ ոչ։ Պիտի ասեմ, որ առնուազն իմ տպաւորութեամբ աշխատութեան նկատմամբ մեծ հետաքրքրութիւն է առաջացել թէ՛ Հայաստանում և թէ՛ Հայաստանից դուրս։ Բազմաթիւ մարդիկ ինձ հետ կապուել են և հետաքրքրուել՝ ինչպէս կարող են գիրքը ձեռք բերել։ Գիտական շրջանակներ, որոնք կարդացել են գիրքը, ինձ խորհուրդ են տուել շարունակել աշխատանքը։ Ներկայիս ես աշխատում եմ այդ ուղղութեամբ՝ աւելի ամբողջական աշխատութիւն հրատարակել։ Մեզ համար կարևոր է Իրանը ճանաչել ոչ միայն իր հազարաւոր տարիների քաղաքակրթութեամբ, մշակոյթով, գրականութեամբ և այլն, այլ նաև ու մանաւանդ այսօրուայ ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակով, մարտահրաւէրներով ու դրանց լուծման ուղիներով, որովհետև, կրկնում եմ, Իրանի անվտանգութեան հարցը չափազանց մեծ կարևորութիւն ունի Հայաստանի անվտանգութեան համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company