ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայրենիքը բացարձակ արժեք է, այն չեն ընտրում

26 Փետրվար 2019 Փետրվարի 26-ին, ժամը 18-ին, Երևանի Ազատության հրապարակում անցկացվեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը` ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի:

Հավաքի մասնակիցները, որոնց թվում էին մեծ թվով ազատամարտիկներ, հավաքվեցին Ծիծեռնակաբերդում, որտեղից անմար կրակից վառված ջահերով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Այստեղ ելույթ ունեցան մի շարք ազատամարտիկներ, այդ թվում`ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը: Նա նշեց, որ այս հավաքի միջոցով խոսք են ուղղում աշխարհին և Հայաստանի իշխանություններին:

«Սա իշխանության և ընդդիմության խնդիր չէ: Այս հավաքը տեսակի խնդիր է` հայ ազգի այն տեսակի, որի համար հայրենիքը բացարձակ արժեք է: Ցավոք, մի 20 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ վիճահարույց կլինի հայրենիք հասկացությունը: Հայրենիքը բացարձակ արժեք է, այն չեն ընտրում: Կորցրած լինելով մեր պատմական հայրենիքի 90 տոկոսը` իրավունք չունենք մեր հիշողությունից ջնջելու այն»,- ասաց Արթուր Եղիազարյանը:

Նա անդրադարձավ Արցախի տարածքների խնդրին` ասելով, որ որոշ ուժեր այն դարձրել են վիճահարույց թեմա: Արթուր Եղիազարյանը հայտարարեց, որ այսօր Արցախում գոյություն չունի գրավված կամ ազատագրված տարածք, կա Արցախի Հանրապետություն` իր վարչական շրջաններով, իր Սահմանադրությամբ, և այդ թեման քննարկման ենթակա չէ:

«Ադրբեջանը մեր հակառակորդը չէ, այլ` թշնամին: Նրանց կատարած վայրագություններն ապացուցում են, որ նրանք մեզ ատող տեսակ են: Մենք չենք ընտրել պատերազմը, մեզ այն պարտադրել է Ադրբեջանը` Բաքվի ու Սումգայիթի ջարդերը կազմակերպելով: Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում, մի պետության, որը գոյություն չի ունեցել»,- հայտարարեց Արթուր Եզիազարյանը` պատմական էքսկուրսում ներկայացնելով Ադրբեջանի պետություն արհեստական կազմավորման պատմությունը:

«Այն սահմանը, որը գծված է այսօր Արցախի ու Ադրբեջանի միջև,նվազագույն անվտանգության սահմանն է, և վիճարկել որևէ թիզ, որևէ մետր հողի հարցը` ուղղակի չի կարելի: 1994-ից առ այսօր այս հարաբերական խաղաղությունն այդ սահմանների արդյունքն է: Հաջորդ անգամ Ադրբեջանի ագրեսիվ յուրաքանչյուր քայլի դեպքում մեր սահմանը լրիվ այլ տեղ պետք է գծվի, ու դա պետք է լինի մեր պետության դոկտրինը»,- շեշտեց Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով` այսօր կեղծ օրակարգով մարդիկ կան, որոնք ասում են, թե մենք պատերազմասեր ենք, մինչդեռ իրենք` խաղաղասեր: «Նրանք ստում են, կեղծում են: Այս ազատամարտիկներից շատ որևէ մեկը խաղաղություն չի ուզում, որովհետև նրանք պատերազմում ընկերներ են կորցրել, տեսել են այդ դժվարությունները, անցել են փորձությունների միջով: Տվողին չեն հարգում, տվողին ուրիշ բան են անում, ուրեմն` մենք տալու ոչ մի բան չունենք: Մենք անգամ բանակցելու ոչինչ չունենք Ադրբեջանի հետ, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի»,- ասաց Արթուր Եղիազարյանը` հավելելով, որ Արցախը Հայաստան է, ու դա բոլորիս մտքի մեջ է, և վաղ թե ուշ, ունենալու ենք միացյալ, ազատ, անկախ Հայաստան` Արցախով հանդերձ:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստ

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ

01 Հուլիս 2025
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտ

01 Հուլիս 2025
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսա

Հունիսի 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ի

01 Հուլիս 2025
Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացո

01 Հուլիս 2025
Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակո

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքու

01 Հուլիս 2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսո

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգներ

01 Հուլիս 2025
Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատ

Անցնող շաբաթավերջին՝ 27-29 Յունիս 2025-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» ս

01 Հուլիս 2025
Ընթացքի մէջ է «Հայ Ուսանողութիւնը Արցա

21 Յունիս 2025ին, տեղի ունեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» 2025ի ծրագիրի

30 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյա

30 Հունիս 2025
Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

30 Հունիս 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հիւսիսեան Առանձն

Հայաստանի մէջ գործող իշխանութիւնը անդադար կը շարունակէ իր ապազգային գործողութի

30 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Նախագահ Մաքրոնի դիրքորոշումը՝ անընդունելի Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հե

30 Հունիս 2025
Ակնարկ. Յանուն Ժողովրդավարութեան. Ըստ

Ֆրանսայի նախագահին հրապարակումը Հայաստանի վարչապետին հետ ունեցած հեռաձայնային

30 Հունիս 2025
Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբ

Յարգելի պարոն նախագահ, 17-19 Յունիս 2025-ին, Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքուի մ

30 Հունիս 2025
18 Փետրուար 1921-էն առաջ եւ վերջ…

Ինչ որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 27 Յունիսին, Էջմիածնի տաճարի շրջափակին մէջ, ո՛չ ան

29 Հունիս 2025
Մակրոնի հայտարարությունը խրախուսում է

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող

29 Հունիս 2025
Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն

Բելգիայի հայերի կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջին զարգա

29 Հունիս 2025
Ալեքսանդր Խատիսեանի վերանորոգուած շիրմ

Շաբաթ, Յունիս 21, ժամը 11.30-ին, Père Lachaise-ի գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ

28 Հունիս 2025
Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիած

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասե

28 Հունիս 2025
Որքա՞ն պետք է մեզ վարկազրկեն

Իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաև տեսնում ենք, որ եկեղ

28 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company