ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Կա միասնական ճակատով գործելու պատրաստակամություն

08 Մայիս 2019 Ստեփանակերտում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի արդյունքները Yerkir.am-ի հետ զրույցում ամփոփել է Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

- Պարո'ն Իշխանյան, ինչպե՞ս կգնահատեք համաժողովի ընթացքը:

- Կարծում եմ` համաժողովի անհրաժեշտության մասին չարժե խոսել ու քննարկել, որովհետև անհրաժեշտությունը ոչ թե այսօր էր, այլ վաղուց կար: Այդ իսկ առումով եկեք փորձենք անդրադառնալ ընդհանուր գործընթացին ու դրա հետևանքներին: Գործընթացը, որը նախաձեռնվեց ամիսներ առաջ և աստիճանաբար հասցվեց ֆորումին գործնական ընթացք տալուն, պայմանավորված է մեր ներքին իրավիճակով ու արտաքին մարտահրավերների թելադրանքով: Հայաստանի ու Արցախի միջև ռազմավարական դաշինքի կնքումն այն իրավական ակտի և իրավական հիմքերի ստեղծումն է, որը կարող է ամրացնել ու ուժեղացնել հայկական արտաքին դիվանագիտությունը:

Հիացած եմ համաժողովի ընթացքով: Ողջունում եմ ելույթները, մանավանդ` տարբեր տեսակետների առկայությունը: Անշուշտ, ամբողջ ֆորումի ընթացքը ցույց է տվել, որ տարբեր քաղաքական ուժերի մոտ, անկախ տարակարծություններից, կա ընդհանուր կոնսենսուս, միասնական ճակատով գործելու պատրաստակամություն: Ֆորումի ժամանակ բարձրաձայնվեց` այն համահայկական օրակարգի ձևավորման ու համահայկական տարբեր հարցերին է վերաբերում նաև: Հարցերից մեկը հենց այդ ռազմավարական դաշինքն է ու այդ ռազմավարական դաշինքից բխող մեր ընդհանուր դիրքերի ամրապնդումը:

– Պարո’ն Իշխանյան, տեսակետ կա, որ այն կարող է դուր չգալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին: Պե՞տք է ուշադրություն դարձնել նման մտահոգություններին կամ «վախենալ»:

-Կարծում եմ` արձագանքներ ու մտահոգությունները կարող են լինել: Կարող են որոշակի ազդակներ հնչել ֆորումի ավարտին ու հռչակագրի ընդունումից ու համապատասխան գործընթաց սկսելուց հետո, բայց դա չպետք է մեզ կանգնեցնի, նման իրավիճակներում եղել ենք ու միշտ էլ կարողացել ենք հաղթահարել: Ես վստահ եմ, որ ամեն ինչ հաղթահարելի է, անգամ ռազմական գործողությունների սպառնալիքը չպետք է մեզ հետ քաշի մեր սկսած գործընթացից: Այն պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունն ու հավատը ամբողջական նպատակներին հասնելու համար:

-ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունեն, Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագիրը կարո՞ղ է այդ մանդատը լինել:

– Որևէ մեկը, կարծում եմ, չի կարող հստակ ասել, թե որտեղ է սկսվում կամ որտեղ է ավարտվում մանդատ ունենալու հանգամանքը: Այստեղ ուղղակիորեն կա ռազմավարական ու մարտավարական խնդիրների, դերերի բաշխման հասկացությունը, ու ես կարծում եմ, որ այդ ամենին պետք է փորձել վերլուծական ու քաղաքագիտական պրիզմայով նայել, թե ինչպես են հնչեցվում նման տեսակետները:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company