ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Արամ Մանուկյանի հող-մասունքն ամփոփվեց Սարդարապատում

07 Հունիս 2019 Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մայիսի 28-ին տեղադրված` Արամ Մանուկյանի արձանը հուշակոթող- սրբատեղի կարելի է անվանել, որտեղ այսօր ամփոփվեց պետական գործչի, Հայաստանի Հանրապետության հիմնադրի հող-մասունքը: Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողի մեջ մասունքը զետեղելու արարողությունը կատարվեց Արմավիրի մարզի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Ներկա էին դաշնակցականներ, ՀՄԸՄ-ականներ ու Մանուկյանի հիշատակին հավատարիմ հայորդիներ:

Նախքան Առաջին Հանրապետության հիմնադրի մասունքը հուշակոթողի մեջ զետեղելը` ելույթով ու երախտիքի խոսքով հանդես եկավ հուշակոթողի մտահղացման հեղինակ ու նախաձեռնող Հակոբ Ջամբազյանը: «20-րդ դարն իր մեջ է խտացրել հայ ժողովրդի երկար պատմությունը, որի փառահեղ էջերից մեկն է 1918-ի մայիսի 28-ը: Այսօր ինձ առիթ է ընձեռվել այդ խորհրդի մասին խոսելու: Ինձ համար պատիվ է լինել մտահղացման հեղինակն այս փառավոր հուշակոթողի, ինչի համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հայոց ցեղասպանության մահասարսուռ օրերից երեք տարիներ անց ո՞վ կարող էր երևակայել, որ 1918-ի մայիսի 28-ին հայոց մթագնած երկնակամարի վրա պիտի ծագեր անկախ պետականության արևը: Հարգա՛նք մեր հեղափոխական սերնդին, նրա հայտնի ու անհայտ բոլոր հերոսներին, որոնք իրենց թանկագին կյանքը զոհաբերեցին հայրենիքի ազատության սրբազան բագինի վրա, որպեսզի հայ ժողովուրդը հարություն առնի մայիսյան արշալույսով ու ապրի ազատ, անկախ` իր սեփական հողի վրա»,- ասաց նա:

Ըստ Ջամբազյանի` թեև Առաջին Հանրապետության անկախությունը եղավ կարճատև, սակայն ազատ ու հայավայել ապրելու ոգին միշտ վառ ու անխաթար մնաց հայ ժողովրդի տարասփյուռ հատվածներում ու հայրենիքում: Ընդգծեց` պատահական չէր, որ 1988 թ. փետրվարյան օրերին հայ ժողովուրդը, ականջալուր Արամ Մանուկյանի վավերական կտակին, քաջություն ունեցավ փշրելու իրեն շղթայած և ազատությունը բռնաբարած համայնավար բռնակալության կապանքները` ստեղծելով Հայաստանի ու Արցախի անկախ հանրապետություններ:

Սարդարապատ հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը ելույթի սկզբում նշեց, որ հուշակոթողի մեջ ամփոփվում է Արամ Մանուկյանի գերեզմանից, նրա Երևանի տնից, Վանից և Շուշիից բերված հող-մասունքը՝ ապահովելով Արամ Մանուկյանի ներկայությունն ու կենդանի շունչը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների՝ նրա զինակիցների ուև գաղափարակիցների հետ:

Արիստակեսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մտահղացման հեղինակին՝ Հակոբ Ջամբազյանին, հուշակոթողի բարերարին՝ Տորոնտոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Վարուժան Լափոյանի, այս մտահղացումն իրականացնելու համար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հանդիսությանն աջակցություն ցուցաբերելու համար:

«Արամ Մանուկյանն իրավամբ մեր նորագույն պատմության Փոքր Մհերն է, և ուզենք, թե չուզենք, նրա հետ են կապված լինելու մեր երեկվա և այսօրվա ազգային մեծ ու փոքր իղձերը և երազանքները: Նա անմահ է Փոքր Մհերի պես: Նա լուսավորելու է բոլորիս ճանապարհը: Նա անմահ է Փոքր Մհերի պես, բայց ո´չ` անժառանգ: Ու քանի դեռ նա կա, մենք «հաջողելու ենք և լույս աշխարհ ենք դուրս գալու», որովհետև նա գործ է արել, իսկ մենք հանձն ենք առել շարունակել այդ գործը, որ ղեկավարվում է «Ցեղի Ձայնով ու Ոգով», քանի որ… «հերոսն ինքը ժողովուրդն է», որը «իր սեփական ջանքերով, իր անձնազոհությամբ պիտի փրկե իրեն»,- նշեց հուշահամալիրի տնօրենը` երանի տալով բոլոր նրանց, ովքեր իրենց հոգիներում Արամ Մանուկյան ունեն, մեծանում են իրենց հերոսների հետ ու նրանց փառքը վերածում նոր խոյանքների ու նոր երազների:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանն էլ ասաց, որ այսօրվա իրադարձությունը ևս իր տրամաբանական բացատրությունն ունի` Արամ Մանուկյան անձը հայության հավաքական ձգտումների լավագույն խորհրդանիշերից է: «Մարդ և հավաքականության մասնիկ, որի համար հայրենիքը մեկն էր՝ անտարանջատելի ու իր հատվածներով հավասարարժեք, ինչը վերաբերում է նաև այդ բնօրրանի տերերին: Արամի պայքարը համահայկական էր, Արամը մայրաքաղաքը վերականգնեց նախ պատմական Հայաստանի մայրաքաղաք Վանում և այդ կործանված փորձից հետո` երկրորդ անգամ, այն վերածնեց Արևելահայաստանի տարածքում: Արամն իր ընդգրկուն ու հսկայածավալ առաքելությունն իրականացրեց` գործակիցներ ունենալով թե՛ իր գաղափարակից ընկերներին, թե՛ բոլոր այն հայորդիներին, որոնց ուսերն ունակ էին կրելու տվյալ պատասխանատվության բեռը: Այսօր`հարյուր տարի անց, Արամի և նրա ժամանակի այս դասերն առավել քան այժմեական են մեզ համար, որպեսզի թույլ չտանք աններելի սխալներ: Որպեսզի պատմականորեն ճակատագրական հանգրվանում ունակ լինենք համախմբելու ազգային ամբողջ ներուժը և համազգային ճիգով հաղթահարելու այսօրվա ու վաղվա մարտահրավերները»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Նա հիշեցրեց` 1919-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ ժողովի կողմից որդեգրված Անկախ և Միացյալ Հայաստանի կերտման ծրագրի վերջնանպատակն այսօր էլ ամրագրված է ազգային կուսակցության կարևորագույն փաստաթղթերում: «Այս խորհրդանշական վայրում արժե, որ Սարդարապատի մեր հերոսների, Հայաստանի հիմնադրի հուշարձանի առջև մենք ևս մեկ անգամ հավաստենք մեր հավատարմությունը հայության անանց արժեքներին և երազանքներին: Փառք ու պատիվ պայքարի մեջ սրբագործված և պայքարի ունակ մեր բոլոր սերունդներին, մեր բոլոր հերոսներին»,- ելույթն ավարտեց Շաղիկ Մարուխյանը:

Զինվորական համազարկով ու հոգևորականների իրականացրած հատուկ կարգով Արամ Մանուկյանի հող-մասունքը զետեղվեց նրա հուշակոթողի մեջ` հավերժելով Հայաստանի Հանրապետության հիմնադրի ներկայությունը Սարդարապատի վեհ բարձունքում:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company