ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելոյթներ

Ժողովրդի ծոցից ծնված կուսակցությունը պետք է ծառայի իրեն երկնողին՝ ժողովրդին

13 Փետրվար 2020 ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի ելույթը՝ ՀՅ Դաշնակցության Արցախ վերադարձի 30-ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերականգնման գործում» գիտաժողովին.

«Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,

Ներկաներ,

Ողջունում եմ բոլորիդ մասնակցությունը «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերակերտման գործում» խորագիրը կրող գիտաժողովի բացմանը, որը նվիրված է Դաշնակցության՝ Արցախ վերադարձի 30-ամյակին: Այս գիտաժողովը միջոց է անցյալը նորից ու նորից արժեւորելու ներկա ու ապագա անելիքների շուրջ խորհրդածելու համար:

ՀՅ Դաշնակցության պատմությունն անքակտելի կապերով միահյուսված է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությանը: Այդպես էր և է, որովհետեւ ժողովրդի ծոցից ծնված կուսակցությունը պետք է ծառայի իրեն երկնողին՝ ժողովրդին՝ հակառակ բոլոր ժամանակներում Դաշնակցության պատմությունն ու վարքագիծը խեղաթյուրել փորձող ու պատմության քառուղիներում հաճախ իրենց հետքն այդպես էլ չթողած ուժերի:

Դաշնակցության անցած ուղին այնքան թարմ է ու չհնացող, որ անգամ այսօր՝ մեկ դար և 30 տարի հետո էլ նրա անցյալը թվում է մերձավոր ու ներկա: Եվ որ ամենակարևորն է՝ Դաշնակցության անցյալը պարտավորեցնող է, քանզի այդ անցյալին պետք է մոտենալ պատասխանատու եւ հաշվետու կեցվածքով:

Արցախը Դաշնակցության կենարար զարկերակն է, այն սնուցում է կուսակցության նպատակները, այն գաղափարախոսություն է, այն անշեղելի է ՀՅԴ որդեգրած ուղուց:

Դեռեւս 1917-20թթ. Դաշնակցությունը, չճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունը, էական դեր խաղաց արցախահայության կյանքում եւ հիմք դրեց Արցախի առաջին ժողովրդավարական կառավարությանը՝ միաժամանակ ամրապնդելով տեղական իշխանությունները, երկրամասի ինքնապաշտպանությունը, լուծելով կենսական նշանակության հարցեր:

Պատմությունն ու ժամանակները երբեմն դաժան են եղել Դաշնակցության հանդեպ: Կային այնպիսի ժամանակներ, երբ Դաշնակցությունը ստիպված էր միառժամանակ հեռանալ հայրենիքից՝ թողնելով իր խոր արմատները, որոնք երբեք չկտրվեցին մայր հողից, ավելին՝ վերընձյուղվեցին, երբ պայքարի ոգին նոր հնարավորություններ ստեղծեց:

Արցախը, որպես միացյալ Հայաստանի անբաժանելի մաս միշտ էլ եղել է որպես պահանջատիրության առանցք և զգայուն կետ: Դա են ապացուցում դեպքերն ու դեմքերը, տարբեր պատմաբանների վկայախոսությունները, որ միշտ կմնան մեր պատմության էջերում, դա է ապացուցում Արցախի համար վճռորոշ ժամանակահատվածը՝ Արցախյան ազատամարտը, որի ընթացքում ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ զենք ու զինամթերք հասցնելու, ինքնապաշտպանական ուժեր կազմավորելու եւ ռազմական փայլուն գործողություններ իրականացնելու գործին՝ ասպարեզ բերելով գաղափարի մարտիկների մի ամբողջ աստղաբույլ, ովքեր կարողացան դառնալ Արցախի նորօրյա պատմության կերտողները:

30 տարիներ են անցել այդ խռովահույզ օրերից, երբ Դաշնակցությունը վերադարձավ Արցախ՝ որպես զինվոր, որպես մշակ, որպես հայրենիքի ազատության գինն իմացող կուսակցություն: Վերադարձավ, որ այլևս չհեռանա:

Աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, դաշնակցական գործիչների ամենօրյա անխոնջ աշխատանքները միտված են Արցախի միջազգային ճանաչմանը եւ ընդդեմ ադրբեջանական՝ օր օրի ահագնացող կեղծ քարոզչությանը: Դաշնակցությունը կանգնեց ու պայքարեց և պայքարում է առ այսօր հանուն կայուն խաղաղության, ամուր պետականության եւ այն գաղափարների, որ արդեն սերմանում է 130 տարի:

Հուսով եմ, որ այս գիտաժողովը դարձյալ կհամախմբի մեր միտքն ու գործը՝ հանուն այն ապագայի, որի դավանողը միայն Դաշնակցությունը չէ, այլ ձեզանից յուրաքանչյուրը, ով մտահոգ ու պատրաստակամ է անցածն անաչառորեն արժեւորելու եւ ապագայի համար ամուր հիմքեր կառուցելու գործին: Ավելացնեմ նաև, որ փետրվարի 13-ն որպես գիտաժողովի օր պատահական չէր ընտրված:

Բարի ընթացք ու հաջողություն եմ մաղթում գիտաժողովի աշխատանքներին:

Շնորհակալություն»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացո

01 Հուլիս 2025
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսա

Հունիսի 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ի

01 Հուլիս 2025
Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակո

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքու

01 Հուլիս 2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսո

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգներ

01 Հուլիս 2025
Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատ

Անցնող շաբաթավերջին՝ 27-29 Յունիս 2025-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» ս

01 Հուլիս 2025
Ընթացքի մէջ է «Հայ Ուսանողութիւնը Արցա

21 Յունիս 2025ին, տեղի ունեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» 2025ի ծրագիրի

30 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյա

30 Հունիս 2025
Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

30 Հունիս 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հիւսիսեան Առանձն

Հայաստանի մէջ գործող իշխանութիւնը անդադար կը շարունակէ իր ապազգային գործողութի

30 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Նախագահ Մաքրոնի դիրքորոշումը՝ անընդունելի Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հե

30 Հունիս 2025
Ակնարկ. Յանուն Ժողովրդավարութեան. Ըստ

Ֆրանսայի նախագահին հրապարակումը Հայաստանի վարչապետին հետ ունեցած հեռաձայնային

30 Հունիս 2025
Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբ

Յարգելի պարոն նախագահ, 17-19 Յունիս 2025-ին, Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքուի մ

30 Հունիս 2025
18 Փետրուար 1921-էն առաջ եւ վերջ…

Ինչ որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 27 Յունիսին, Էջմիածնի տաճարի շրջափակին մէջ, ո՛չ ան

29 Հունիս 2025
Մակրոնի հայտարարությունը խրախուսում է

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող

29 Հունիս 2025
Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն

Բելգիայի հայերի կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջին զարգա

29 Հունիս 2025
Ալեքսանդր Խատիսեանի վերանորոգուած շիրմ

Շաբաթ, Յունիս 21, ժամը 11.30-ին, Père Lachaise-ի գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ

28 Հունիս 2025
Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիած

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասե

28 Հունիս 2025
Որքա՞ն պետք է մեզ վարկազրկեն

Իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաև տեսնում ենք, որ եկեղ

28 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն խստօրէն դ

28 Հունիս 2025
‎Յայտարարութիւն ‎ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակ

‎‎Հայաստանի Հանրապետութեան մէջ գործող վարչախումբի ընթացքը հասած է ամէնէն վտանգ

27 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company