ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպել է լիբանանահայ ու սիրիահայ հայրենադարձներին

28 Օգոստոս 2020

«Այսօր՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի անդամ ընկերուհի Շաղիկ Մարուխյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատու ընկերների մասնակցությամբ հանդիպում ունեցանք մի խումբ հայրենադարձների հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաեւ նշել է․«Հանդիպման ընթացքում քննարկեցինք մեր հայրենակիցների խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Խնդիրները իսկապես շատ են, ու, ցավոք, հայկական պետությունը պահանջվող քայլերը չի ձեռնարկում, որ մեր հայրենակիցների կյանքը հայրենիքում ավելի դյուրին լինի։

Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի հայրենադարձված անձանց խնդիրները կարգավորվեն օրենքի ուժով։ Պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ, ովքեր վերադարձել են հայրենիք, այլ երկիր գնալու ցանկություն երբեք չունենան»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:

Քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀՅԴ ԳՄ գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը:

Ըստ ԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:

Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշեցին իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կետերում.

-Հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացում: Խոսքը ՀՀ օրենսդրության՝ հայրենադարձներին առավելապես շատ առնչվող դրույթների, ՀՀ պետական օղակների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների և այլնի մասին առավել պարզ և հասանելի հարթակների և մեխանիզմների ստեղծման մասին է: Ներկաները փաստեցին, որ շատ խնդիրներ առաջանում են իրազեկվածության պակասից, և հայրենադարձները շատ անգամ տարրական տեղեկություններ չունեն հայրենիքում իրենց առաջին քայլերի, առաջնային իրավունքների ու պարտականությունների մասին:

-Սիրիայից և Լիբանանից հայրենադարձվածների շրջանում սուր կերպով առկա է ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերման հարցերը: Խնդիրն այն է, որ, միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում  հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական: Իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է բազմաթիվ դժվարությունների հետ՝ սկսած լեզվականից (քննական հարցաշարերն ու հարցատոմսերը արևելահայերեն են), մինչև մի քանի անգամ կտրվելու բերմամբ զգալի գումարների վատնում, որի հնարավորությունն այսօր գրեթե չունեն նրանք: Հայրենադարձները պահանջում են պետական պատկան օղակներից՝ հատուկ ընթացակարգերով դյուրացնել ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթացը: Հարցն առավելապես կարևորվում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ շատերն իրենց կեցությունն ու առաջին քայլերն անելու համար ցանկանում են աշխատել որպես տաքսու կամ բեռնափոխադրամիջոցների վարորդներ:

-Հայրենադարձներին մտահոգում են նաև մի շարք երևութներ, որոնք ոչ միայն հոգեբանական, այլև նյութական իմաստով ունեն բացասական ազդեցություններ: Ըստ նրանց՝  հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ վարձակալը կամ ծառայություններից օգտվողը սփյուռքահայ է: Ներկաներից մեկն էլ բարձրաձայնեց, որ Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում սփյուռքահայ լինելու համար վիրավորել են երեխային, ինչի պատճառով ինքը երեխային հանել է այդ դպրոցից:

-Հայրենադարձների համար առանձնակի դժվարություններ են ստղծվել այն բանից հետո, երբ Լիբանանում և Սիրիայում փոշիացվել է իրենց ունեցվածքը, ինչից այս կամ այն կերպ մինչ այդ իրենք օգտվել են ՀՀ-ում բնակվելիս: Խնդիրն առաջացել է ինչպես Լիբանանում տեղի ունեցած վերջին պայթյունի, այնպես էլ դրան նախորդած դրամի արժեզրկման և տնտեսական ծանրագույն իրավիճակի ստեղծման պատճառով:

-Հայրենադարձների մոտ, բնականաբար, սուր կերպով առկա է աշխատանք չունենալու, սոցիալական և կենցաղային դժվարություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Հարցը փոքր – ինչ կարող է մեղմվել պետության կողմից տրվող հարկային որոշակի արտոնությունների դեպքում: Սույն առաջարկը ևս որոշվեց անհապաղ կերպով բարձրացնել պետական պատկան օղակների առջև:

-Հայրենադարձների շրջանում կան ընտանիքներ, որոնք ցանկանում են վերաբնակվել Արցախում: Չնայած որոշակի աշխատանքներին, այդուհանդերձ, դեռևս առկա են բազմաթիվ նյութական և այլ բնույթի դժվարություններ այս ուղղությամբ ևս: Ներկաներն այս հարցը ևս խնդրեցին բարձրացնել ՀՀ և Արցախի համապատասխան պետական կառույցների առջև:

Ամփոփելով մատնանշված խնդիրները՝ հայրենադարձները փաստեցին, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է:

 Վ. Սարգսյան
yerkir.am

https://youtu.be/AK1SjFBZbmw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company