ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Այսօր մեր հավաքական օրակարգը մեկն է՝ հայրենական այս պատերազմից հաղթական ելքը

05 Նոյեմբեր 2020 «2014թ. սկսած՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, մեկնարկել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»/Armenian-Turkey normalization process/ ծրագիրը, որն իրականացրել է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ըստ էության, այս ծրագիրն իրականացվել է 4 փուլով՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտը բարելավու, լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպելու և այլ նպատակներով:

Առաջին հայացքից այս «անմեղ և քաղաքակիրթ» ծրագրերի թիկունքում Թուրքիան իրականացրել է իր իրական՝ ցեղասպանական, պանթուրքիստական քաղաքականությունը՝ երբեք չհրաժարվելով օսմանական կայսրությունը վերականգնելու իր նկրտումներից:

Եվ, մինչ Թուրքիան Նախիջևանում զորավարժություններ էր անցկացնում և կոփում ադրբեջանական բանակը, Հայաստանում վերոհիշյալ ծրագրերի շրջանակներում թրծված հայտնի խաղացողները՝ բթացնելով հայ հասարակության զգոնությունը, խաղաղության դիսկուրս էին քարոզում, փորձում էին կրթական չափորոշիչներ պարտադրել՝ խմբագրելով թուրքի կերպարն ու մեր դասագրքերից «թեթևացնելով» ազգային բաղադրիչը:

Իսկ այդ ողջ ընթացքում Թուրքիան շարունակել է Հայաստանի դեմ ուղղված ռազմական բոլոր գործողություններում բացահայտ և անվերապահ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, թուրքալեզու երկրների միացյալ բանակի ծրագիր և քաղաքական այլ ձևաչափեր է կյանքի կոչել: Իբրև տարածաշրջանային ագրեսոր, Թուրքիան այսօր, արդեն ղեկավարում է մեր դեմ սանձազերծած պատերազմը:

Հիմա, երբ թուրքական ֆաշիզմն ու ծայրահեղականությունն՝ իբրև քաղաքակրթական սպառնալիք, ցնցում է եվրոպան, վստահ եմ, որ եվրոպական միջազգային կառույցները կվերանայեն իրենց քաղաքական դիսկուրսը: Վստահ եմ կամ ուզում եմ հավատալ, որ Եվրոպան դասեր կքաղի:

Իսկ արդյոք դասեր կքաղե՞նք մենք:

Մենք մնալու ենք մեր խնդիրների և մարտահրավերների հետ՝ ապրելով խիստ զգայուն, քաղաքակրթական նոր բախումներով լիցքավորված աշխարհաքաղաքական միջավայրում:

Մենք՝ իբրև պետություն և հասարակություն, պարտավոր ենք չոր և շեշտակի գնահատական տալ, հասկանալ, թե ինչ քայլեր և գործողություններ են թուլացրել մեր ազգային դիմադրողականությունը, համազգային արժեքային դաշտը, ի վերջո՝ մեր ինքնությունը:

Դրսից սնվող և հովանավորվող կազմակերպություններն ու ծրագրերը որքանո՞վ են համահունչ եղել մեր ազգային նպատակներին և ազգային, պետական անվտանգությանը, մեր ժողովրդի և պետության լինելիությանը:

Միանշանակ է. այսօր մեր հավաքական օրակարգը մեկն է՝ հայրենական այս պատերազմից հաղթական ելքը:

Բայց գալու է ժամանակը և պիտի անհետաձգելիորեն զբաղվել «Օտարերկրյա գործակալ» հանդիսացող կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորման խնդիրներով /The Foreign Agents Registration Act (FARA)։

Այս մասին հաջորդիվ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյան
04. 11.2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company