ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Շահեն Մեղրյանը հերոս էր դեռ կենդանության օրոք

25 Հոկտեմբեր 2014

Մարտակերտում բացվեց Մեղրյանի հուշարձանը

Հոկտեմբերի 24-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մեղրյանի ընտանիքը, ինչպես նաև մարտական ընկերները:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձնական արիության համար Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեցին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հուշարձանի հեղինակը «Եղնիկներ»-ի զինծառայողներից է, ով 3-4 ամիս առաջ է ավարտել ծառայությունը:

yerkir.am-ի հետ զրույցում քանդակի հեղինակը` Հարություն Համբարձումյանը նշեց, որ երբ զինվորը մտնում է զորամաս` առաջին հերթին տեսողական պատկերներն են նորակոչիկի վրա սկսում ազդել, և երբ նա հենց զորամասի մուտքի մոտ տեսնի Մեղրյանի հուշարձանը, հետո ծանոթանա նրա արած գործերին, դա իր ազդեցությունը կթողնի նրա վրա, և զինվորը կձգտի ծառայել այնպես, որ գոնե իր ծառայությունը նպաստի Մեղրյանի գործի շարունակությանը.«Մեզ պատմեցին Մեղրյանի քաջագործությունների մասին, ինչը շատ ոգեշնչող էր: Ուզում էի ինչ-որ բան անել, որը կծառայեր մեր հերոսի հավերժացմանը. մի կողմից` ազատագրված մեր տարածքներին էին աչքիս առջև, մյուս կողմից` անազատության մեջ գտնվող Շահումյանը»:


Շահեն Մեղրյանի եղբայրը` Պետրոս Մեղրյանն էլ իր հերթին նշեց, որ եղբոր հուշարձանը ստեղծելու միտքը ծագել է Նապատում` Մեղրյանի ծննդավայրում. հուշարձանի հեղինակը 1,5 տարի աշխատել է քանդակի ստեղծման վրա: «Եթե մենք ուզում ենք սերունդ դաստիարակենք, մենք պետք է ամբողջ ԼՂՀ-ում և սահմանամերձ գյուղերում նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողներ տեղադրենք: Երկիրը պահելու համար միաժամանակ պետք է նաև կենդանի հերոսներին չմոռանանք: Ես չեմ ուզում, որ երբ զենք բռնելու կարիք լինի` նոր միայն մեր հերոսներին հիշենք, նրանցով ոգևորվենք` այսօր պետք է նրանց գնահատել, որ վաղն արդեն, եթե կարիք լինի, նրանցով ոգեշնչված ու նրանց ոգով զենք բռնենք»,-ասաց Մեղրյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր ելույթում նշեց, որ ինքը ոչ միայն Շահեն Մեղրյանի զինակիցն է եղել` նախ եղել է իր կուսակիցը` Մեղրյանն իր Դաշնակցական ընկերն էր` 90 թվականից սկսած: «Այն գնահատականը, որ տալիս ենք Շահեն Մեղրյանին` գնահատական է շահումյանցիների հանդեպ: Շահումյանը, որ այսօր բռնագրավված է, բայց մենք հպարտությամբ ենք հիշում, քանի որ Շահումյանը շատ մեծ կարևորություն է ունեցել Արցախի ազատագրական պայքարի պատմության մեջ: Արցախյան ազատագրական պայքարն ունեցել է տարբեր հանգրվաններ և պետք է շեշտել, որ առաջին ինքնապաշտպանություն կազմակերպած շրջանը եղել է Շահումյանը»,-ասաց Մարգարյանը: Նա նշեց նաև, որ երբ ընկավ Շահումյանը` շատերը հուսահատ էին, և հենց այդ ժամանակ Դաշնակցությունը Մեղրյանի միջոցով կազմակերպեց թշնամու սրտում հայդուկային կռիվ. «Մեղրյանը գիտակցում էր, որ թշնամուն վստահել չի կարելի, ուրիշի վրա հույս դնելն էր հիմարություն, հույսը պետք է դներ միայն իր, սեփական ջոկատի ու կռվող տղերքի վրա: Վստահ եմ` Արցախյան ազատամարտի պատմության մեջ ոսկե էջով կգրվեն այդ օրերը: Արցախի ազատագրումը սկսել ենք Շահումյանից` Շահումյանով էլ պետք է ավարտենք այն»:

Շահեն Մեղրյանին շնորհվել է Արցախի Հերոսի կոչում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ժամանակ Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Շահեն Մեղրյանի որդուն հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշան:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մեր պետականաշինության գործում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է:

Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգեւներ է հանձնել նաեւ Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է երկու հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company