ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հայ դատ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թեան նա­խա­րար Լեռ­նիկ ­Յով­հան­նի­սեա­նի այ­ցե­լու­թիւ­նը Աթէնք

18 Մարտ 2019 Ա­թէն­քի մէջ սկիզբ ա­ռաւ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թեան նա­խա­րար Լեռ­նիկ ­Յով­հան­նի­սեա­նի այ­ցե­լու­թիւ­նը


Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի հրա­ւէ­րով՝ Ա­թէնք կը գտնո­ւի Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան մշա­կոյ­թի, ե­րի­տա­սար­դու­թեան եւ զբօ­սաշր­ջու­թեան նա­խա­րար ­Լեռ­նիկ ­Յով­հան­նի­սեան, որ Ա­թէն­քի ու ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ աշ­խա­տան­քա­յին հան­դի­պում­ներ եւ ե­լոյթ­ներ պի­տի ու­նե­նայ, Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի կազ­մա­կեր­պած՝ «­Մեր Ար­ցա­խը. ­Մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ճամ­բուն վրայ» խո­րագ­րով շար­քէն ներս։

Չո­րեք­շաբ­թի՝ 14 ­Մարտ 2019ի կա­նուխ ա­ռա­ւօ­տեան, պրն. նա­խա­րա­րը ժա­մա­նեց Ա­թէնք, ա­պա՝ այ­ցե­լու­թիւն­ներ տո­ւաւ ­Հայ ­Կա­պոյտ ­Խա­չի Ազ­գա­յին «Ա. եւ Ժ. ­Ճէ­նա­զեան» միջ­նա­կարգ, ինչ­պէս նաեւ ­Ֆիք­սի «Լ. եւ Ս. ­Յա­կո­բեան» ու ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» նա­խակր­թա­րան­ներն ու ման­կա­պար­տէզ­նե­րը։

Վար­ժա­րան­նե­րուն մէջ ան ըն­դու­նո­ւե­ցաւ դպրոց­նե­րու տնօ­րէ­նու­թեանց, ու­սուց­չա­կան կազ­մե­րու ու ա­շա­կեր­տու­թեան կող­մէ, այ­ցե­լեց դա­սա­րան­նե­րը, զրու­ցեց ա­շա­կերտ­նե­րուն հետ եւ տե­ղեակ պա­հո­ւե­ցաւ գոր­ծադ­րո­ւող կրթա­կան ծրագ­րին մա­սին։
Պրն. նա­խա­րա­րին կ’ըն­կե­րակ­ցէին Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի ըն­կեր­նե­րը։ ­Բո­լոր վար­ժա­րան­նե­րուն մէջ փոք­րիկ ա­շա­կերտ­նե­րը եր­գեր կա­տա­րե­ցին, հար­ցում­ներ ուղ­ղե­ցին պրն. նա­խա­րա­րին, լսե­ցին ա­նոր յոր­դորն ու քա­ջա­լե­րա­կան խօս­քը, ցոյց տո­ւին Ար­ցա­խի վե­րա­բե­րեալ նիւ­թե­րու նո­ւի­րո­ւած ի­րենց գծագ­րու­թիւն­նե­րը եւ գե­ղե­ցիկ ու խան­դա­վառ մթնո­լորտ ստեղ­ծե­ցին։ Պրն. նա­խա­րա­րը գնա­հա­տան­քի իր խօս­քը ուղ­ղեց վար­ժա­րան­նե­րու պա­տաս­խա­նա­տու­նե­րուն, տնօ­րէն­նե­րուն եւ ու­սուց­չա­կան կազ­մե­րուն՝ ա­նոնց տա­րած նուի­րեալ աշ­խա­տան­քին հա­մար։ ­Յա­ջորդ օ­րե­րուն նա­խա­տե­սո­ւած են նա­խա­րա­րի տար­բեր այ­ցե­լու­թիւն­ներ՝ յու­նա­հայ կա­ռոյց­նե­րու, մօ­տէն ճանչ­նա­լու եւ ի­րա­զե­կո­ւե­լու հա­մար գա­ղու­թի գոր­ծու­նէու­թեան ու աշ­խա­տանք­նե­րուն մա­սին։

Յար­գան­քի տուրք՝ Նէա Զ­միռ­նիի ­Հա­յոց

Ցե­ղաս­պա­նու­թեան զո­հե­րու յի­շա­տա­կին նո­ւի­րո­ւած
յու­շար­ձա­նին առ­ջեւ եւ հան­դի­պում քա­ղա­քա­պետ Ս­թաւ­րոս ­Ծու­լա­քի­սի հետ

Ա­թէն­քի ա­րո­ւար­ձան­նե­րէն ­Նէա Զ­միռ­նիի մէջ ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան զո­հե­րու յի­շա­տա­կին նո­ւի­րո­ւած յու­շար­ձան «­Զան­գակ»ին առ­ջեւ, ­Ֆիք­սի Հ.Յ.Դ. «Ա­րամ ­Մա­նու­կեան» ­Կո­մի­տէի դա­սա­ւո­րու­մով, ­Նէա Զ­միռ­նիի քա­ղա­քա­պետ Ս­թաւ­րոս ­Ծու­լա­քի­սի կող­մէ ըն­դու­նուե­ցաւ Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան մշա­կոյ­թի, ե­րի­տա­սար­դու­թեան եւ զբօ­սաշր­ջու­թեան նա­խա­րար ­Լեռ­նիկ ­Յով­հան­նի­սեան։ Ան­կեղծ բա­րե­կա­մու­թեան ու ջերմ մթնո­լոր­տի մէջ կա­յա­ցած հան­դիպ­ման ըն­թաց­քին պրն. քա­ղա­քա­պե­տը՝ քա­ջա­տե­ղեակ ըլ­լա­լով Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դի ու ա­ռօ­րեա­յի մա­սին, զօ­րակ­ցա­կան խօս­քե­րով ար­տա­յայ­տո­ւե­ցաւ, իր անձ­նա­կան, ինչ­պէս նաեւ քա­ղա­քա­պե­տա­կան խոր­հուր­դի զօ­րակ­ցու­թիւնն ու օգ­տա­կար հան­դի­սա­նա­լու պատ­րաս­տա­կա­մու­թիւ­նը ար­տա­յայ­տե­լով։

Ան յի­շե­ցուց ­Նէա Զ­միռ­նիի եւ հայ­րե­նի ­Սի­սիա­նի քա­ղա­քա­պե­տու­թեանց մի­ջեւ բա­րե­կա­մա­կան սերտ յա­րա­բե­րու­թիւն­նե­րը եւ եր­կար տա­րի­նե­րու ըն­թաց­քին տար­բեր տե­սա­կի նա­խա­ձեռ­նու­թիւն­նե­րը՝ հա­ւաս­տիաց­նե­լով, թէ միշտ հա­յու­թեան կող­քին կը գտնո­ւի եւ յա­ւե­լեալ աշ­խու­ժա­նա­լու պատ­րաս­տա­կա­մու­թիւն յայտ­նեց։

Պրն. նա­խա­րա­րը իր կար­գին ե­րախ­տա­գի­տու­թիւն յայտ­նեց ­Նէա Զ­միռ­նիի քա­ղա­քա­պե­տա­րա­նին եւ անձ­նա­պէս քա­ղա­քա­պե­տին՝ ի նպաստ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­ւուն­քի պայ­քա­րին ա­ջակ­ցու­թեան հա­մար, ու տե­ղե­կու­թիւն­ներ փո­խան­ցեց Ար­ցա­խի ­Մեհ­մա­նա գիւ­ղի բնա­կիչ­նե­րու մա­սին՝ յայտ­նե­լով, թէ ի­րենք եւս տու­ժած են Ատր­պէյ­ճա­նի յար­ձա­կում­նե­րուն ժա­մա­նակ։

Պրն. նա­խա­րա­րը Ար­ցախ այ­ցե­լե­լու հրա­ւէր ուղ­ղեց պրն. քա­ղա­քա­պե­տին։

Գոր­ծակ­ցու­թեան բարձր մա­կար­դա­կով կա­յա­ցած հան­դի­պու­մը զար­գաց­ման եւ ընդ­լայն­ման լայն հնա­րա­ւո­րու­թիւն­ներ կ’ըն­ձե­ռէ ա­պա­գա­յի հաշ­ւոյն։

Այ­ցե­լու­թիւն՝ Ազ­գա­յին Ա­ռաջ­նոր­դա­րան

Նա­խա­պէս ճշդո­ւած ժա­մադ­րու­թեամբ, Ուր­բաթ՝ 15 ­Մարտ 2019ի ա­ռա­ւօ­տեան ժա­մը 11։30ին, Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան մշա­կոյ­թի, ե­րի­տա­սար­դու­թեան եւ զբօ­սաշր­ջու­թեան նա­խա­րար ­Լեռ­նիկ ­Յով­հան­նի­սեան այ­ցե­լեց յու­նա­հա­յոց Ազ­գա­յին Ա­ռաջ­նոր­դա­րան, ուր հան­դի­պում ու­նե­ցաւ թե­մա­կալ ա­ռաջ­նորդ ­Գե­ղամ Արք. ­Խա­չե­րեա­նի հետ։ Սր­բա­զան ­Հօր սի­րա­լիր ըն­դու­նե­լու­թեան ժա­մա­նակ, խօ­սակ­ցու­թիւն ծա­ւա­լե­ցաւ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դին եւ ա­նոր ա­ռօ­րեա­յին մա­սին, ինչ­պէս եւ Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման գոր­ծա­ռոյ­թին գծով ըն­թաց­քի մէջ ե­ղող քայ­լե­րուն վե­րա­բե­րեալ։

Սր­բա­զան ­Հայ­րը յայտ­նեց յու­նա­հայ գա­ղու­թի հաս­տատ յանձ­նա­ռու­թիւնն ու պատ­րաս­տա­կա­մու­թիւ­նը՝ Ար­ցա­խի կող­քին մշտա­պէս գտնո­ւե­լու եւ աշ­խու­ժօ­րէն գոր­ծե­լու։

Պրն. նա­խա­րա­րը իր կար­գին գնա­հա­տեց սփիւռ­քի մէջ թա­փով ու մղու­մով տա­րո­ւող բո­լոր աշ­խա­տանք­նե­րը, կա­րե­ւո­րե­լով բո­լո­րի ներդ­րու­մը Ար­ցա­խին ու ա­նոր ժո­ղո­վուր­դին հան­դէպ։ Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­րա­րին կ’ըն­կե­րակ­ցէին ­Յու­նաս­տա­նի Հ.Յ.Դ. ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բին ըն­կեր­նե­րը։ Այ­ցե­լու­թեան ա­ւար­տին, Սր­բա­զան ­Հայ­րը ա­ռաջ­նոր­դեց հիւր նա­խա­րա­րը՝ Ա­թէն­քի Ս. Գ­րի­գոր ­Լու­սա­ւո­րիչ ե­կե­ղեցի, եւ հե­տաքրք­րա­կան տե­ղե­կու­թիւն­ներ փո­խան­ցեց յու­նա­հա­յոց հո­գե­ւոր ու ազ­գա­յին կա­ռոյց­նե­րուն մա­սին։

Ժո­ղովր­դա­յին հա­ւաք Թե­սա­ղո­նի­կէի եւ Ա­թէն­քի մէջ

Ինչ­պէս ար­դէն մա­մու­լով յայ­տա­րա­րո­ւած է, Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դի դի­մադ­րա­կան հե­րո­սա­կան ո­գիին եւ մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման գոր­ծա­ռոյ­թին կա­րե­ւո­րու­թեան մա­սին եր­կու կա­րե­ւոր ե­լոյթ­ներ ծրագ­րո­ւած են Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բին կող­մէ, ­Թե­սա­ղո­նի­կէ եւ Ա­թէնք։ ­Խօս­քով հան­դէս պի­տի գայ Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեան մշա­կոյ­թի, ե­րի­տա­սար­դու­թեան եւ զբօ­սաշր­ջու­թեան նա­խա­րար ­Լեռ­նիկ ­Յով­հան­նի­սեան, իսկ Ա­թէն­քի մէջ հրա­պա­րա­կա­յին զրոյ­ցին պրն. նա­խա­րա­րի կող­քին ե­լոյթ­ներ պի­տի ու­նե­նան ­Փան­տիօ հա­մալ­սա­րա­նի մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թեան հար­ցե­րու դա­սա­խօս փրոֆ. Խ­րիս­թո­տու­լոս Եա­լու­րի­տիս եւ մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան յա­րա­բե­րու­թեանց դա­սա­խօս փրոֆ. Ա­ֆեն­տու­լիս ­Լան­կի­տիս, իսկ զրոյ­ցը պի­տի վա­րէ Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բին կող­մէ ընկ. Ա­րաք­սի Ա­բէ­լեան-­Գո­լա­նեան։
Այս ե­լոյ­թը տե­ղի պի­տի ու­նե­նայ ­Չո­րեք­շաբ­թի՝ 20 ­Մարտ 2019, ե­րե­կո­յեան ժա­մը 6։30ին, Յու­նաս­տա­նի Լ­րագ­րող­նե­րու ­Միու­թեան (ΕΣΗΕΑ) սրա­հէն ներս (Ա­քա­տի­միաս 20, Ա­թէնք), ուր հրա­ւի­րո­ւած են մեր բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րը՝ լսե­լու եւ մաս­նա­կից դառ­նա­լու։

azator.gr

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Ո՞Վ Կրնայ Հակաճառել «Ազգընտիր»ին…

Ազգային ժողովի բեմէն՝ «Ազգընտիր հերոս»ը դարձեալ յոխորտանքներ սփռած է ընդդիմադի

16 Նոյեմբեր 2025
Միավորված կերտենք մեր հաղթանակները, որ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

15 Նոյեմբեր 2025
Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր ար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ «Նի

15 Նոյեմբեր 2025
Դաշնակցության համար միշտ ուսանողական ե

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ

15 Նոյեմբեր 2025
Միջոցառում ՝ նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյ

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տե

15 Նոյեմբեր 2025
Ուրախացէ՜ք, Նոր Հող Պիտի Նուիրենք…

Այս քարտէսը տարածած է Հայ Դատի Յանձնախումբը Աչքալուսա՜նք՝ հայրենի ու համայն հ

15 Նոյեմբեր 2025
Կամաւորներու Յիշատակի Օրուան Նուիրուած

11 Նոյեմբեր 2025-ին, ՀՅԴ-ի Գանատսյի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան Շրջանի եւ

15 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Դաշնակիցներ Եւ Տարբեր Մօտեցում

Ուաշինկթըն-Դամասկոս յարաբերութիւնները նոր շրջափուլ կը թեւակոխեն հիմնական երկու

15 Նոյեմբեր 2025
Արցախը որպես իրողություն չընդունելն առ

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ նե

14 Նոյեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստ

14 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հ

13 Նոյեմբեր 2025
Մարդ մը, Որ Արարատ Չունի Իր Հոգւոյն Խո

Վազգեն Շուշանյան (Հատուած) Ատելութիւնը, որ պորտիդ եօթը կարելի սերունդներ

13 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company